Մադեմուազել Լանժ
Մադեմուազել Լանժ ֆր.՝ Anne-Françoise-Élisabeth Lange | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1772 |
Ծննդավայր | Ջենովա, Իտալիա |
Մահացել է | մայիսի 25, 1816 (43 տարեկան) կամ դեկտեմբերի 2, 1825 (53 տարեկան) |
Մահվան վայր | Florence |
Մասնագիտություն | դերասանուհի և բնորդ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Mademoiselle Lange Վիքիպահեստ |
Մադեմուազել Լանժ (ֆր.՝ Mademoiselle Lange, իրական անունը՝ Anne-Françoise-Élisabeth Lange, սեպտեմբերի 17, 1772, Ջենովա, Իտալիա - մայիսի 25, 1816 կամ դեկտեմբերի 2, 1825, Florence), ֆրանսիացի դերասանուհի, կուրտիզանուհի, մոդել։
Դերասանական գործունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թափառաշրջիկ դերասանների դուստր է, որոնք շրջում էին ողջ Եվրոպայով։ Վաղ է սկսել հանդես գալ։
1787 թվականին հանդես է եկել Տուրում, 1788 թվականին առաջնաելույթ է ունեցել Կոմեդի Ֆրանսեզի բեմում։ 1791 թվականին, այն բանից հետո, երբ խումբը ներկայացրել է Մարի Ժոզեֆ Շենիեի հակամիապետական «Կառլոս IX» դրաման, սկզբում նա միացել է Տալմայի գլխավորած «հայրենասերներին», բայց հետո տեղափոխվել է «արիստոկրատներ» (նրանք ելույթ են ունեցել Սեն Ժերմենի թատրոնում, այժմ՝ Օդեոն թատրոն)։ 1793 թվականին այնտեղ խաղացել է Կոլլեն դ՛ Առլեվիլլի «Ծեր ամուրին» պիեսից Լաուրայի դերը։
Կատարել է Ֆրանսուա դե Նյոֆշատոյի «Պամելա, կամ պարգևատրված առաքինին» պիեսի գլխավոր դերը (1793՝ ըստ Սեմյուել Ռիչարդսոնի), ինչից հետո նորաձևություն են մտել Պամելայի ոճով ծղոտե գլխարկները[1][2]։
Սակայն Հասարակական փրկության կոմիտեն պիեսը արքայական է համարել, թատրոնը փակվել է, դերասանները ձերբակալվել են[3]։ Լանժը հազիվ է խուսափել գիլյոտինից։ Տերմիդորից հետո ազատվելով՝ ընդունվել է Ֆեյդո թատրոն։
Վարել է Դիրեկտորիայի դարաշրջանի շքեղ, պճնազարդ կյանք, եղել է այդ ժամանակների մի շարք հարուստ և անվանի մարդկանց սիրուհին՝ ներառյալ Պոլ Բարրասի։
1797 թվականի դեկտեմբերին ամուսնու՝ խոշոր գործարար Միշել-Ժան Սիմոնի պահանջով լքել է բեմը։ Մի քանի ներկայացում է տվել 1807 թվականին[3], սակայն թատրոնում այլևս չի խաղացել։
Որպես բնորդուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանժին նկարել են մի շարք նկարիչներ։ Մի քանի անգամ նա եղել է Ժիրոդ-Տրիզոնի բնորդուհին։ Սակայն դիմանկարներից մեկը նրան դուր չի եկել, և Լանժը ստիպողաբար պահանջել է նկարչից՝ հանել այն 1799 թվականի Սալոնի ցուցադրությունից։ Նկարիչը վրեժ է լուծել բնորդուհուց՝ մի քանի օր անց Դանայայի տեսքով նրա դիմանկարը ցուցադրելով որպես ոսկե մետաղադրամներ հավաքող մարմնավաճառ, ինչպես նաև գրոտեսկային կերպ տալով նրա ամուսնուն (հնդկահավ) և հարուստ սիրեկաններից մեկին (դիմակավոր մարդը՝ աչքին ոսկե մետաղադրամ)։
Կերպարը դրամատուրգիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դարձել է Մաքսիմ-Լերի, Ժակ Արագոյի և այլոց վոդևիլների հերոսուհին։
- Որպես երկրորդական կերպար՝ հանդես է եկել Շառլ Լեկոկի «Մադամ Անգոյի դուստրը» օպերետում (1872)։
Կենսագրության վիճելի հարցեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատմաբանները վիճարկում են Լանժի կապը Բառասի հետ (ինչի մասին հիշատակվում է Լեկոկի օպերետում)։
- Որոշները դերասանուհու մահը թվագրում են 1816 թվականի մայիսի 25-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Muret, Théodor Politics on the Stage(անգլ.) // The New Monthly Magazine / Ainsworth, William Harrison. — 1865. — № 135. — С. 114–115. Архивировано из первоисточника 8 հունվարի 2018.
- ↑ C. Willett Cunnington English Women's Clothing in the Nineteenth Century: A Comprehensive Guide with 1,117 Illustrations. — Courier Corporation, 2013. — С. 302. — 1247 с. — ISBN 9780486319636
- ↑ 3,0 3,1 Chisholm, 1911
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vincent J. La belle Mademoiselle Lange (Elisabeth Simons-Lange, 1772 — ca. 1825). Paris: Hachette, 1932
- Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 16 (11th ed.). Cambridge University Press. էջ 172.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադեմուազել Լանժ» հոդվածին։ |
|