Մադագասկարյան կապույտ աղավնի[1] (лат. Alectroenas madagascariensis) աղավնանմանների կարգի աղավնիների ընտանիքի կապույտ աղավնի ցեղի թռչուն։ Մադագասկարի էնդեմիկ թռչուններից է։
Մադագասկարյան կապույտ աղավնու համար ապրելու բնական միջավայրը մերձարևադարձային և արևադարձային խոնավ անտառներն են, ցածրավայրերը և մերձարևադարձային ու արևադարձային խոնավ լեռները[2]։
Այս տեսակը բնակվում է Մադագասկարում, նրանց տարածման արեալը զբաղեցնում է մոտավորապես 20,000 կմ² տարածք։ Չնայած այն հանգամանքին, որ աղավնիների քանակը նվազում է, դրանք դասվում են այն տեսակներին, որոնք ընդգրկված են քիչ մտահոգող տեսակների մեջ[3]։