Մագսուտ (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Մագսուտ
Մահացել է1915, մա­յի­սի 27
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
Պաշտոնօս­մա­նյան ոս­տի­կա­նա­կան բժիշկ


Մագսուտ, հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգությամբ հայ է։ Ունեցել է բարձրագույն բժշկական կրթություն։ Ծառայել է օսմանյան ոստիկանական բժիշկ։ 1915 թվականի մայիսին բժիշկ Բաղ­դա­սար Վար­դա­նյա­նը (դեղագործ Վա­հան Վար­դա­նյա­նի եղբայրը), բժիշկ Ար­մե­նակ Հայ­րա­նյա­նը և ոստիկանական բժիշկ Մագսուտը ձերբակալվել են ու բանտարկվել (պատճառի մասին կարդա Արմենակ Հայ­րա­նյա­նի կենսագրականում)։

1915 թվականի մայիսի 27-ին, Բ. Վարդանյանին, Ա. Հայրանյանին և Մագսուտին խիստ ծեծի և տանջանքների ենթարկելուց հետո, ձեռքերը կապած տարել են Յենիխանից 2 ժամ դեպի հարավ-արևմուտք, Իթ Տաղըի ստորոտում՝ Իթ Մեզարը կոչված վայրը (Սե­բաս­տի­այի մոտակայք) և Մուամմերի հրահանգով, թուրք ոստիկան-զինվորների ձեռքով գնդակահարել ու թաղել։ Ոճրագործությանը ներկա են եղել Իթթիհատի պատասխանատուներից Ալի Շեֆիքը և Փերթև բեյը, որոնք նաև լուսանկարել են դեպքը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կազմեց Առաքել Ն. Պատրիկ, Պատմագիրք Յուշամատեան Սեբաստիոյ Եւ Գաւառի Հայութեան, Ա. Հատոր, Հրատարակութիւն՝ Համասեբաստահայ Վերաշինաց Միութեան, Նիւ Եորք, տպ. «Մշա­կ», Պէյրութ, 1975, 880 էջ
  • Իսկահատեան Հ., Վկայարան հայկական ցեղասպանութեան, Գիրք Գ, Պէյրութ, 2011, 395 էջ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։