Մագսուդ Հակոբ Աբիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագսուդ Հակոբ Աբիկյան
Ծնվել է1883
ԾննդավայրՄարզվան
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
ՔաղաքացիությունԹուրքիա Թուրքիա
Ազգությունհայ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Մագսուդ Հակոբ Աբիկյան (1883, Մարզվան, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915[1]), հայ բժիշկ, Հայոց Ցեղասպանության զոհ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիկյանը ծնվել է Սեբաստիայի (Սվազի) նահանգի Ամասիայի գավառի Մարզվանի (Մերզիֆոնի) գավառակի կենտրոն Մարզվան (կամ Թոքատ) քաղաքում, հայ առաքելական ընտանիքում։ Ավարտել է Անատոլիա քոլեջը և ստացել «պսակավոր արվեստից» վկայական։ 1914 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1914-1915 թվականներին բժիշկ է աշխատել Սեբաստիայի Անատոլիա քոլեջի հիվանդանոցում։ 1915 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զորակոչվել է Օսմանյան բանակ և ծառայել որպես զինվորական բժիշկ։ 1915 թվականի ապրիլին ձերբակալվել է Իթթիհաթի ղեկավարներից դոկտոր Բեհաեդդին Շաքիրի կազմած 58 ականավոր հայ բժիշկների ցուցակով։ Սպանվել է 1915 թվականին, Սեբաստիայում՝ 32 տարեկանում[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  2. Գուժկան Սեբաստիոյ (Կարապետ Գաբիկեան), Եղեռնապատում Փոքուն Հա յոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ, Պոսթըն, 1924։
  3. Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնե ան, Պէյրութ, 1965։
  4. Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  5. Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  6. Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, “Ազդակ”, 01-11-2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այլ տվյալներով ծնվել է 1888 թվականին
  2. Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։