Մագուբա Սիրտլանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մագուբա Սիրտլանովա
թաթ.՝ Мәгубә Хөсәен кызы Сыртланова
Maguba Syrtlanova.jpg
հուլիսի 15, 1912(1912-07-15) - հոկտեմբերի 1, 1971(1971-10-01) (59 տարեկանում)
ԾննդավայրBelebey, Belebey County, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանTatar cemetery (Kazan)
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակռազմա-օդային ուժեր
Կոչումավագ լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԼենինի շքանշան, Խորհրդային Միության հերոս, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «Վարշավայի ազատագրման համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և Կարմիր դրոշի շքանշան

Մագուբա Հուսեյնովնա (այլ տվյալներով՝ Խուսաինովնա)[1]Սիրտլանովա (հուլիսի 15, 1912(1912-07-15), Belebey, Belebey County, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 1, 1971(1971-10-01), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գվարդիայի ավագ լեյտենանտ, 46-րդ գվարդիական Թամանյան կանանց ավիացիոն գնդի գիշերային ռմբակոծությունների էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, Խորհրդային Միության հերոս[2]: ԽՄԿԿ անդամ 1941 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագուբա Սիրտլանովան ծնվել է 1912 թվականի հուլիսի 15-ին, Բելեբեյում (Ռուսական կայսրություն): Ազգությամբ թաթարուհի է[1]: Ավարտել է Բելեբեի թաթարա-բաշկիրական դպրոցը (յոթնամյա), № 2 միջնակարգ դպրոցի նախորդը: 1932 թվականին կոմերիտմիության ուղեգրով Մագուբան ընդունվում է Բալաշովի օդաչուական դպրոց: Ավարտել է Թբիլիսիի աերոակումբը և սավառնակային դպրոցը: Կարմիր բանակ է զորակոչվել 1941 թվականի հուլիսին Թբիլիսիի զինկոմիսարիատի կողմից: Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատներում է եղել 1942 թվականի դեկտեմբերից: Մարտնչել է Հյուսիսային Կովկասում, Թամանի թերակղզում, Ղրիմում, Բելառուսիայում, Լեհաստանում և Արևելյան Պրուսիայում: Ճակատամարտերում նա ցուցաբերել է բացառիկ քաջություն և խիզախություն, իրականացրել է 780 մարտական թռիչք, 928 ժամ տևողությամբ, թշնամու վրա է նետել 190 տոննա ռումբեր: Ամենադժվար օդերևութաբանական պայմաններում Սիրտլանովան մեծ ճշգրտությամբ էր ինքնաթիռների խմբերը դուրս բերում նախանշված շրջաններ[3]:

Պատերազմից հետո Սիրտլանովան բնակվում էր Թաթարստանի մայրաքաղաք Կազանում: 1951-1962 թվականներին աշխատել է «Էլեկտրոսարք» գործարանում՝ որպես վերահսկիչ: Եղել է անհատական թոշակառու:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1971 թվականի հոկտեմբերի 1-ին, թաղված է Կազանի Թաթարական գերեզմանոցում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արիության և խիզախության համար գվարդիայի ավագ լեյտենանտ Սիրտլանովան 1946 թվականի մայիսի 15-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի հրամանագրով արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, նրան շնորհելով Լենինի շքանշան և «Ոսկե Աստղ» մեդալ (№ 8261)[3]
  • Կարմիր Աստղի շքանշան (28.05.1943)[4]
  • Կարմիր Աստղի շքանշան (22.05.1945)[5]
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (30.10.1943)[6]
  • Կարմիր Աստղի շքանշան (26.04.1944)[7]
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ (1944)
  • Այլ մեդալներ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագուբայի կիսանդրին Բելոգորսկում

Կիսանդրի Բելոգորսկում

ք. Բելեբեյ
  • № 2 դպրոցում բացվել է Սիրտլանովայի և 46-րդ կանանց ավիագնդի գիշերային ռմբակոծիչների թանգարան[8]:
  • Բելեբեյում նրա անունով է կոչվել փողոց (Սիրտլանովայի փողոց) և № 2միջնակարգ դպրոցը[9]: № 2միջնակարգ դպրոցի շենքի վրա (Չապաևի փողոց , 73) տեղադրվել է հուշատախտակ:

2017 թվականի սեպտեմբերի 9-ին* № 2 միջնակարգ դպրոցի մոտ բացվեց Մագուբա Հուսեինովնա Սիրտլանովայի հուշարձանը:

Կազան
  • Մ. Հ. Սիրտլանովայի անունն է կրում փողոց [10] և կազանյան № 52 գիմնազիան: Գիմնազիայում գործում է Մագուբա Սիրտլանովայի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա անձնական իրերը[10]: Գիմնազիայի բակում տեղադրվել է Հերոսուհու հուշարձանը:
  • Կազանի Իսկրա փողոցի № 1 տանը, որտեղ 1956-1971 թվականներին բնակվել է Մ. Հ. Սիրտլանովան, տեղադրվել է հուշատախտակ:
Բելոգորսկ
  • 2017 թվականին տեղադրվել է Սիրտլանովայի կիսանդրին, քանդակագործ Միխայիլ Սերդյուկով[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Сыртланова Магуба Гусейновна на сайте «Герои страны».
  2. Сыртланова Магуба Гусейновна // Авиационная энциклопедия в лицах / Отв. А. Н. Ефимов. — Москва: Барс, 2007. — С. 588. — 712 с. — ISBN 978-5-85914-075-6
  3. 3,0 3,1 Наградной лист в электронном банке документов «Подвиг народа» (архивные материалы ЦАМО, ф. 33, оп. 793756, д. 46, л. 381-383)
  4. Наградные документы в электронном банке документов «Подвиг народа» (архивные материалы ЦАМО, ф. 33, оп. 686044, д. 1285, л. 11, 50—52)
  5. Наградные документы в электронном банке документов «Подвиг народа» (архивные материалы ЦАМО, ф. 33, оп. 686196, д. 7020, л. 4, 93, 94)
  6. Наградные документы в электронном банке документов «Подвиг народа» (архивные материалы ЦАМО, ф. 33, оп. 686044, д. 1176, л. 2, 36, 37)
  7. Наградные документы в электронном банке документов «Подвиг народа» (архивные материалы ЦАМО, ф. 33, оп. 686044, д. 4365, л. 4, 79, 80)
  8. tatarmoscow.ru/index.php?Itemid=31&id=1346&option=com_content&task=view
  9. Улица Сыртлановой.
  10. kazan.aif.ru/society/details/1475407
  11. Памятник Герою Советского Союза Магубе Сыртлановой открыли в Белогорске

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сыртланова Магуба Гусейновна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.: Воениздат, 1988. - Т. 2 /Любов - Ящук/. - С. 552. - 863 с. - 100 000 экз. - ISBN 5-203-00536-2.
  • Герои Великой Отечественной войны. Выпуск IV. - 1974 г.
  • Дмитриева В. Вот это лётчица! // Героини: очерки о женщинах - Героях Советского Союза / ред.-сост. Л. Ф. Торопов; предисл. Е. Кононенко. - Вып. 2. - М.: Политиздат, 1969. - 463 с.
  • Подвиги их - бессмертны. - Уфа: Китап, 2000.
  • Славные сыны Башкирии. - Кн. 3. - Уфа: Башкирское кн. изд., 1968.
  • Документально-художественный роман Звёздная ночь (1 кн), О чём грустят кипарисы (2 кн). - Шамиль Ракипов - Казань, Таткнигоиздат, 1983, 1984.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]