Մագոմեդխան Մագոմեդով
| Մագոմեդխան Մագոմեդով | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն | ադրբ.՝ Məhəmmədxan Məhəmmədov |
| Մասնագիտացում | ըմբիշ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 27, 1998 (27 տարեկան) |
| Ծննդավայր | Aleksandriyskaya, Կիզլյարսկի շրջան, Դաղստանի Հանրապետություն, Ռուսաստան |
| Ակումբ | Դինամո |
| Մարզիչ(ներ) | Ali Aliyev? |
| Հասակ՝ | 185 սանտիմետր |
| Քաշ | 97 կիլոգրամ |
Մագոմեդխան Մագոմեդովիչ Մագոմեդով (ադրբ.՝ Məhəmmədxan Məhəmmədov, հունվարի 27, 1998, Aleksandriyskaya, Կիզլյարսկի շրջան, Դաղստանի Հանրապետություն, Ռուսաստան), ազգությամբ դաղստանցի ազատ ոճի ըմբիշ։ 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն (2022), աշխարհի առաջնության բրոնզե և արծաթե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի արծաթե մեդալակիր (2023 և 2024 թվականներ):
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]12 տարեկանից զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով։ Մախաչկալայի Դինամոյի դպրոցի շրջանավարտ է։ Սովորել է Ալի Իմանմուրզաևիչ Ալիևի ղեկավարությամբ։
2017 թվականի մարտին նվաճել է բրոնզե մեդալ Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի պատանիների առաջնությունում[1]։ 2017 թվականի հոկտեմբերին Խասավյուրտում բրոնզե մեդալ է նվաճել Միջմայրցամաքային գավաթում[2]։ 2018 թվականի մայիսին Կասպիյսկում, հաղթելով Զայնուլլա Կուրբանովին, դարձել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի հաղթող[3]։ 2020 թվականի հունվարին Կրասնոյարսկում Իվան Յարիգինի Գրան Պրիի եզրափակիչում պարտվել է Վլադիսլավ Բայցաևին[4]։ 2021 թվականի մայիսին Կրասնոյարսկում, եզրափակչում հաղթելով տեղացի ըմբիշ Իգոր Օվսյաննիկովին, դարձել է Իվան Յարիգինի Գրան Պրիի հաղթող[5]։
2021 թվականի դեկտեմբերին Բաքվում դարձել է Ադրբեջանի չեմպիոն[6]: 2022 թվականի մարտին Բուդապեշտում հաղթել է Եվրոպայի առաջնությունը՝ եզրափակչում հաղթելով Բայցաևին[7]։ Նույն թվականի սեպտեմբերին դարձել է Բելգրադում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ բրոնզի համար պայքարում հաղթելով իրանցի Մոհամմադ Հուսեյն Մոհամմադյանին[8]:
2024 թվականի հունիսի 6-ին «Budapest wrestling ranking series 2024» վարկանիշային մրցաշարում (Բուդապեշտ, Հունգարիա) նվաճել է արծաթե մեդալ[9][10]:
2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում Մագոմեդովը կարողացել է հասնել կիսաեզրափակիչ և նվաճել բրոնզե մեդալ իր կարիերայի առաջին Օլիմպիական խաղերում: Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի 2024 թվականի օգոստոսի 13-ի հրամանագրով Մագոմեդխան Մագոմեդովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար, III աստիճանի» շքանշանով՝ Փարիզի XXXIII ամառային Օլիմպիական խաղերում ունեցած բարձր նվաճումների և ադրբեջանական սպորտի զարգացմանը մատուցած ծառայությունների համար[11]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «18-19 марта 2017. Первенство СКФО среди юниоров (1997—1999 гг) (Хасавюрт)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Межконтинентальный Кубок 2017 г. Хасавюрт». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 30 (օգնություն) - ↑ «Вольная борьба. Идрисов, Казырык, и Магомедхан Магомедов — победители первенства мира среди юниоров». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 57 (օգնություն) - ↑ «Рождение новой звезды». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Дагестанские вольники завоевали 14 медалей на Гран-при «Иван Ярыгин»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Дагестанцы побеждают на чемпионате Азербайджана». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Магомедов принес золото Азербайджану на ЕВРО». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Магомедов взял бронзу ЧМ, которую не смог завоевать Алиев». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Азербайджанские борцы вольного стиля завоевали две медали в первый день рейтингового турнира». Azertag (ռուսերեն). 2024 թ․ հունիսի 6.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Магомедов и Алиев добыли медали рейтингового турнира». www.azerisport.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Распоряжение Президента Азербайджанской Республики О награждении членов Национальной олимпийской команды Азербайджана». president.az. 2024 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 13-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագոմեդխան Մագոմեդով» հոդվածին։ |
| ||||||