Մագնուս (ուզուրպատոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագնուս
Ծնվել էI հազարամյակ
Մահացել է235
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Զբաղեցրած պաշտոններհինհռոմեացի սենատոր և կոնսուլ

Մագնուս (լատին․՝ Magnus; ? - 235), հռոմեական ուզուրպատոր 235 թ.-ին։

Մագնուսը սենատոր էր և նախկին կոնսուլ։ Ալեքսանդր Սևերոս կայսեր մահից հետո սենատում դժգոհություն է ծագել նոր կայսր Մակսիմիանոս Թրակիացու հանդեպ։ Սենատորների և սպաների մի խումբ Մագնուսի գլխավորությամբ դավադրություն է ծրագրում Մակսիմինոսի դեմ։ Ծրագիրը հետվյալն էր՝ քանդել Հռենոսի կամուրջը, այն բանից հետո, երբ կայսրը զորքով կանցնի դրա վրայով։ Դրանով կայսրը արգելափակված կլիներ Հռենոսի հյուսիսային ափին՝ գերմանացիների ազդեցություն տակ. այդ ժամանակ էլ դավադիրները որոշել էին սպանել նրան։ Բայց այս ծրագիրը բացահայտվեց և բոլոր մասնակիցները մահապատժի ենթարկվեցին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օգոստոսների պատմությունը». Երկու Մաքսիմինոսներ. 10.