Մագնուս Մալան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մագնուս Մալան
Մագնուս Մալան.jpg
Դրոշ
Պաշտպանության նախարար
1980 - 1991
Նախորդող Պիտեր Վիլլեմ Բոտա
Հաջորդող Ռոելֆ Մեյեր
 
Կուսակցություն՝ Ազգային կուսակցություն
Կրթություն՝ Պրետորիայի համալսարան և Սթելլենբոսի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Nederduitse Gereformeerde Kerk
Ծննդյան օր հունվարի 30, 1930(1930-01-30)
Ծննդավայր Պրետորիա, ՀԱՀ
Վախճանի օր հուլիսի 18, 2011(2011-07-18)[1] (81 տարեկանում)
Վախճանի վայր Պրետորիա, ՀԱՀ
Քաղաքացիություն Flag of South Africa.svg ՀԱՀ

Մագնուս Անդրե դե Մերինդոլ Մալան (աֆրիկաանս՝ Magnus André de Merindol Malan, հունվարի 30, 1930(1930-01-30), Պրետորիա, ՀԱՀ - հուլիսի 18, 2011(2011-07-18)[1], Պրետորիա, ՀԱՀ[2]), ապարտհեյդի ժամանակաշրջանի հարավաֆրիկացի ռազմական, քաղաքական և պետական գործիչ: Եղել է ՀԱՀ զինված ուժերի (1973-1976 թթ.) և ցամաքային զորքերի (1976-1980 թթ.) հրամանատար, պաշտպանության նախարար Պիտեր Վիլլեմ Բոտայի (1980-1989 թթ.) կառավարությունում և Ֆրեդերիկ Վիլլեմ դե Կլերկի (1989-1993 թթ.) կառավարության անդամ: Բոտայի մերձավոր զինակիցն է, նրա կառավարության ռազմաքաղաքական ռազմավարության հեղինակը: Նա աֆրիկաներյան ազգայնական է, ակտիվ հակակոմունիստ, Ազգային կուսակցության նշանավոր գործիչ, նա հրաժարական տվեց ապարտհեյդի համակարգի կործանումից հետո:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվել է ֆրանսիացի հուգենոտների տոհմից, որոնք 17-րդ դարի վերջին տեղափոխվել էին Հարավային Աֆրիկա կրոնական հալածանքների պատճառով: Ծնվել է հայտնի կենսաքիմիկոս, հետագայում հարավաֆրիկյան խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Ավրիլ դե Մերինդոլի ընտանիքում: Մագնուս Մալանի մայրը՝ Էլիզաբեթ Ֆրեդերիկ Մալանը, պատկանում էր ՀԱՀ աֆրիկաներ համայնքի ազդեցիկ կլաններից մեկին և ազգակցական կապի մեջ էր ապարտհեյդի հիմնադիր Դանիել Ֆրանսուա Մալանի հետ: Չափահաս տարիքում Մագնուս Անդրեն երկու ազգանուն վերցրեց հորից և մորից, բայց հիմնականը դարձավ երկրորդը:

Ավարտել է Աֆրիկաներական բարձրագույն պատանեկան դպրոցը: Մանկական տարիքից Մագնուս Մալանը երազում էր ծառայել բանակում, սակայն հոր պահանջով ընդունվում է Սթելլենբոսի համալսարան: Մեկ տարի սովորելուց հետո ընդգրկվում է սպայական դասընթացներում: Պրետորիայի համալսարանը ավարտում է 1953 թվականին:

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական ծառայությունը սկսել է նավատորմից: Ծառայել է ծովային հետևակում Ռոբբենայլենդում գտնվող ռազմածովային բազայում: Լեյտենանտի կոչումով[3] տեղափոխվել է ցամաքային զորքեր: 1962-1963 թվականներին ուսուցում է անցել ԱՄՆ-ում: Վերադառնալով ՀԱՀ՝ նա արագ հրամանատարական կարիերա սկսեց[4]:

1973 թվականին Մագնուս Մալանը գեներալի կոչումով նշանակվեց ՀԱՀ զինված ուժերի հրամանատար[5]:95[6]:xiv-xv: Վարչապետ Բալթազար Ֆորսթերի հետ տարաձայնությունների պատճառով 1976 թվականին տեղափոխվեց ցամաքային զորքերի հրամանատարություն[5]: Սերտորեն համագործակցում էր պաշտպանության նախարար Պիտեր Բոտայի հետ: ՀԱՀ-ի բանակը Մագնուս Մալանի գլխավորությամբ համարվում էր ուժեղագույնն Աֆրիկայում: 1980 թվականի հոկտեմբերին վարչապետ Պիտեր Բոտան Մագնուս Մալանին նշանակում է պաշտպանության նախարար: Բոտայի և Մալանի դաշինքը մեծապես որոշեց ՀԱՀ քաղաքականությունը 1980-ական թվականներին[7]:

Բոտի կառավարությունում: ՀԱՀ պաշտպանական ռազմավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտա-Մալանի ռազմական դոկտրինը նախատեսում էր հակահարված ՀԱՀ քաղաքական ռեժիմի տապալման ցանկացած փորձի: Ցանկացած հակակառավարական գործողություն և ապարտհեյդի դեմ ուղղված հարձակում կամ «համապարփակ ճնշում» հավասարեցվում էր կոմունիստական ագրեսիայի և դիտարկվում որպես ԽՍՀՄ մեքենայություններ: Համապատասխանաբար Մալանի կողմից մշակված ՀԱՀ պաշտպանական ռազմավարությունը ելնում է Սառը պատերազմի համատեքստից և համարվում գլոբալ հակակոմունիստական առճակատման տարր:

Aquote1.png Մենք պատերազմում էինք, ես 100-հազարանոց բանակի հրամանատարն էի, ռազմաճակատը ձգվում էր Լոնդոնից մինչև Մոսկվա: Մագնուս Մալան[8]: Aquote2.png


1975-1976 թվականներին Մալանը և Բոտան հանդես եկան Անգոլայի քաղաքացիական պատերազմին լայնածավալ մասնակցության և Անգոլայի ազատագրության ժողովրդական շարժման ռեժիմի ուժային կարգով տապալման օգտին՝ այն դիտարկելով ՀԱՀ-ի համար վտանգավոր: Սակայն վարչապետ Բալթազարը և քաղաքական ոստիկանության ղեկավար Հենդրիկ վան դեն Բերգը պնդում էին սահմանափակ միջամտության մասին, որն էլ ավարտվեց պարտությամբ:

Հենց այդ հակամարտությունների պատճառով էլ Մագնուս Մալանը 1976 թվականին զինված ուժերի հրամանատարությունից փոխադրվեց ցամաքային զորքերի հրամանատարություն: Բոտան և Մալանն ակտիվորեն աջակցում էին Անգոլայում գործող ՈւՆԻՏԱ հակակոմունիստական ապստամբական շարժմանը: ՀԱՀ ռազմական հետախուզությունը օժանդակում էր նաև Մոզամբիկի ազգային դիմադրությանը: Արտաքին ռազմական քաղաքականության բնագավառում Մալանը հանդես էր բերում հատուկ հարձակողականություն: Հակառակ Բոտայի կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, նա հանդես եկավ հայտարարությամբ, աջակցելով Մոզամբիկի ազգային դիմադրությանը: Օկուպացված Նամիբիայում ակտիվ գործողություններ էին իրականացվում Հարավարևմտյան Աֆրիկայի ժողովուրդների կազմակերպության դեմ: Աֆրիկյան ազգային կոնգրեսի ռազմակայանների դեմ հարձակումներ էին իրականացվում Մոզամբիկում, Զիմբաբվեում, Զամբիայում և Լեսոտոյում գտնվող հարավաֆրիկյան զորքերի կողմից: 1980-ականների կեսերից բանակային ստորաբաժանումները ոստիկանության հետ միասին սկսում էին օգտագործվել ՀԱՀ-ում ներքին անկարգությունների ճնշման նպատակով:

Քաղաքական կուրսի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնուս Մալանը համոզված աֆրիկաներ ազգայնական էր, աջակողմյան պահպանողական և ապարտհեյդի կողմնակից: Նա ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում Ազգային կուսակցությունում: Մալանին հաճախ համարում էին ՀԱՀ անդրկուլիսյան ղեկավար, ով ուղղորդում էր Բոտայի գործողությունները: Դրա հետ կապված մտահոգություններ կային, որ ՀԱՀ-ում կհաստատվի բաց ռազմական դիկտատուրա:

Որպես քաղաքական գործիչ և կառավարության անդամ Մագնուս Մալանը հասկանում էր ՀԱՀ-ում սոցիալ քաղաքական դրության բարդությունը: Նա ավելի պրագմատիկ դիրք էր զբաղեցնում, քան Ջիմմի Կրյուգերի և Հենդրիկ վան դեն Բերգի նման սպիտակ ռասիստները (որոնք հեռացել էին Բոտոյից): Նա հրապարակավ հայտարարում էր, որ Ապարտհեյդի պետությունը պետք է հաշվի առնի սևամորթ մեծամասնության սոցիալական կարիքները, միայն այս կերպ է հնարավոր ապստամբ մասսաներին հանել «հեղափոխական էլիտայի» ազդեցության տակից: Մալանը հատուկ ուսումնասիրում էր Մաո Ցզե Դունի ստեղծագործությունները, որպեսզի հասկանա կոմունիստական պայքարի ստրատեգիան և գտնի դիմադրության համապատասխան մեթոդներ[9]:

Մալանը քաղաքական ազատականացման և ժողովրդավարացման հակառակորդ էր, բայց հանդես էր գալիս սոցիալական քաղաքականության ամրապնդման օգտին: Նրա խոսքերով ՀԱՀ աֆրիկացիներն ավելի շատ կարիք ունեին բնակարանային պայմանների բարելավման, պարենային մատակարարման, կրթության և աշխատանքով ապահովման, քան քաղաքական իրավունքների: Նա նախաձեռնում էր «քաղաքականապես անբարենպաստ» շրջաններում բնակարանային շինարարության ծրագիր, այն կոչելով «պայքար սևամորթների սրտի և մտքի համար»: Սակայն այս նախագիծը զարգացում չստացավ, Պաշտպանության նախարարության և տնտեսական գերատեսչությունների միջև տարաձայնությունների պատճառով:

Մալանը ձգտում էր նաև հանել զինվորական պաշտոններում երկրորդական ռասսայական սահմանափակումները (ինչպես օրինակ նեգրերին սրճարան, ռեստորան, հյուրանոց և այլ վայրեր այցելելու արգելքը ), հատկապես միջին դասի նեգրերի ներկայացուցիչների համար: Պաշտպանության նախարարությունը 1976 թվականին թողարկեց հատուկ գրքույկ զինվորականների համար, պահանջելով հարգանքով վերաբերվել սևամորթների հանդեպ և արգելելով ռասիստական վիրավորանքները: Նշվում էր, սակայն, որ այդ սահմանափակ զիջումները իրականացվեցին Անգոլայում պարտության ազդեցության ներքո[10]:

1988 թվականին Ֆրեդերիկ Բոտան և Մագնուս Մալանը ներկայացնում էին ՀԱՀ-ը Կաբո Վերդեում և Բրազավիլում, նամիբիական կարգավորման վերաբերյալ անցկացվող բանակցություններում: Համաձայնություն է ձեռք բերվում Նամիբիային անկախություն տրամադրելու վերաբերյալ, կուբայական էքսպեդիցիոն կորպուսի Անգոլայից դուրս բերելու պայմանով: Համաձայնագիրն իրականացվեց 1990 թվականին:

ՀԱՀ սպիտակ համայնքում Մագնուս Մալանը և Բոտայի ողջ կառավարությունը քննադատության էին ենթարկվում երկու ուղղությամբ: Աֆրիկաներների դիմադրության ծայրահեղ աջ շարժումը (Էժեն Տերբլանշ) նրան մեղադրում էր «ազատամտության» և ԱԱԿ-ին զիջումների մեջ: Անգլախոս լիբերալների (Հելեն Սազման, Հարրի Շվարց) առաջադեմ դաշնային կուսակցությունը մեղադրվում էր կոնսերվատիզմի և ռասիզմի մեջ: Այնուամենայնիվ ՀԱՀ սպիտակ քաղաքացիների մեծամասնության համար, հատկապես աֆրիկաներ ֆերմերների, փոքր ձեռնարկատերերի և բանվորների համար Մալանը մնաց բարձր քաղաքական հեղինակություն:

Տարաձայնություններ դե Կլերկի հետ: Պաշտոնաթողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի հունվարին Պիտեր Բոտան առողջական վիճակի պատճառով հրաժարական տվեց Ազգային կուսակցության նախագահի պաշտոնից: Նրան փոխարինեց Ֆրեդերիկ դե Կլերկը, որը 1989 թվականի օգոստոսին զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Նոր առաջնորդի հետ Մագնուս Մալանը լուրջ քաղաքական հակամարտություններ ունեցավ: Մալանը Ապարտհեյդի արագացված դեմոնտաժի հակառակորդներից էր, դեմ էր ԱԱԿ-ի հետ ուղղակի բանակցություններին և Հարավաֆրիկյան կոմունիստական կուսակցության օրինականացմանը:

Նոր պայմաններում Մալանը ապավինում էր սպիտակ պահպանողականների և սևամորթ հակակոմունիստների դաշինքին, հիմնականում Ինկատ կուսակցության միջոցով: Բանակային ուսումնական ճամբարները Մանգոսուտո Բուտելեզիի զուլուսական զինյալների համար կազմակերպվում էին Պաշտպանության նախարարության կողմից դեռևս մինչև 1989 թվականը[11]: Ինկատի աջակողմյան ակտիվիստների և ԱԱԿ-ի ձախակողմյան կողմնակիցների միջև տեղի էին ունենում արյունալի բախումներ: Քաղաքական հակասությունները բարդացնում էին միջէթնիկական թշնամանքը կոսաների (հիմնականում ԱԱԿ-ին սատարող) և զուլուների (Ինկատի զանգվածային բազան) միջև:

Պաշտպանության նախարարի նման գործողություններն աջակցություն չեն ստանում նախագահ դե Կլերկի կողմից: 1991 թվականին նա Մալանին նշանակեց ջրային և անտառային տնտեսության նախարարի պաշտոնին: 1993 թվականի փետրվարի 3-ին Մագնուս Մալանը հայտարարեց կառավարությունից իր պաշտոնաթողության մասին: Նա վերադարձրեց նաև խորհրդարանական մանդատը և դուրս եկավ Ազգային կուսակցությունից:

Ապարտհեյդից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Ապարտհեյդի վերջնական ապամոնտաժումից և 1994 թվականի ընտրությունների արդյունքում Նելսոն Մանդելայի կառավարության իշխանության գալուց հետո, Մագնուս Մալանը 20 զորացրված զինվորականների խմբի հետ դատապարտվեց 1987 թվականին Դուրբանի մոտ կազմակերպված անկարգությունների ընթացքում ԱԱԿ-ի 13 աջակիցների սպանության կազմակերպման մեղադրանքով: Դատական գործընթացի արդյունքում Մալանը արդարացվեց: 1997 թվականին նա ցուցմունքներ տվեց ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովին:

2008 թվականին հրապարակվեց Մագնուս Մալանի ծրագրային հարցազրույցը: Նա նշում էր, որ իր ճամբարը ռազմական հաղթանակ տարավ, բայց քաղաքական պարտություն կրեց: Մալանը գտնում էր, որ «մեծամասնության իշխանության» ժողովրդավարական սկզբունքը ՀԱՀ-ում դեռևս վաղաժամ է: Նրա խոսքերով, կուսակցությունը, որն այս կամ այն ձևով ընտրություններում ստացել է ձայների մեծամասնություն, տվյալ պահին խոսքը կարող է գնալ ԱԱԿ-ի մասին, սահմանելով իր լիակատար իշխանությունը ճնշում է այլախոհ և օպոզիցիոն սոցիալական խմբերին:

Վախճան և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնուս Մալանը մահացել է սեփական տանը 81 տարեկան հասակում: Ընտանիքին ցավակցություն հայտնեց Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ, ԱԱԿ-ի առաջնորդ, Հարավաֆրիկյան կոմունիստական կուսակցության նախկին ակտիվիստ, Մալանի անհաշտ քաղաքական հակառակորդ Ջեյկոբ Զուման: Զուման Մալանին կոչեց «մարդ, ով յուրովի է ծառայել Հարավային Աֆրիկային»: Ցավակցական ուղերձ է հղել և կուսակցական հատուկ հայտարարություն է ընդունել ԱԱԿ ղեկավարությունը: Հայտարարության մեջ նշվում էր, որ «ի վերջո Մալանը հասկացավ երկրում փոփոխությունների անհրաժեշտությունը»[12]:

Մալանի մահվանն արձագանքեց նաև Ֆրեդերիկ դե Կլերկը: Նա նշեց հանգուցյալի վաստակը հարավաֆրիկյան բանակի ամրապնդման գործում, ինչը թույլ տվեց ՀԱՀ-ին գոյատևել մինչև այն պահը, երբ «խորհրդային կոմունիստական համակարգի անկումը հնարավորություն տվեց գնալ բանակցությունների և անցում կատարել ժողովրդավարության»:

Զինվորական ծառայության և կառավարությունում գործունեության տարիներին Մագնուս Մալանը պարգևատրվել է ութ պետական բարձրագույն պարգևներով: 1986 թվականին նրա անունով կոչվեց ռազմանավը, որը 1997 թվականին վերանվանվեց կոսա ցեղի մարտիկ, հակագաղութային շարժման պայքարի մասնակից Մականդի պատվին: Շուրջ կես դար Մագնուս Մալանն ամուսնացած էր Մարգարիտա Յոհաննա վան դեր Վալտի հետ: Նրանք ունեին երկու որդի մեկ դուստր և ինը թոռ[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://mg.co.za/article/2011-07-18-magnus-malan-dies-peacefully-at-81
  2. Obit – Magnus Malan: monster and militarist
  3. Location Settings (18 July 2011)։ «Magnus Malan's career»։ News24։ Վերցված է 2 November 2012 
  4. Magnus Malan’s career
  5. 5,0 5,1 Nöthling C.J., Meyers E.M. (1982)։ «LEIERS DEUR DIE JARE (1912–1982)» (Online)։ Scientia Militaria – South African Journal of Military Studies (Afrikaans) 12 (2): 89–98։ ISSN 2224-0020։ doi:10.5787/12-2-631։ Վերցված է 2 January 2015 
  6. Hamann Hilton (2001)։ «Introduction»։ Days of the Generals։ Cape Town: Zebra Press (Struck Publishers)։ ISBN 1-86872-340-2 
  7. Sinclair, Allan (June 2011)։ «OBITUARY: GENERAL MAGNUS MALAN, 1930 - 2011»։ South African Military History Journal 15 (3) 
  8. Magnus Malan, Apartheid Defender, Dies at 81
  9. Magnus Malan and Mao
  10. «Крокодил», июнь 1976. «Уроки мисс Анголы».
  11. Хоть похоже на Россию…
  12. Zuma: Magnus Malan helped with change
  13. Magnus Malan dies

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]