Մագնոլիա կոբուս
Jump to navigation
Jump to search
Գիտական դասակարգում | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Magnolia kobus | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Մագնոլիա կոբուս (լատ.՝ Magnolia kobus), մագնոլիազգիների ընտանիքի, մագնոլիա ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մագնոլիա ցեղի ամենացրտադիմացկուն ներկայացուցիչն է։ Երևանում աճում է թփանման ձևը, որի բարձրությունը հասնում է 1,8 մետրի, ամեն տարի ծաղկում է (ծաղիկները մուգ մանուշակագույն-բոսորագույն են), չի ցրտահարվում անգամ ամենացուրտ ձմռան դեպքում։ Իջևանում մշակվում է ծառանման ձևը և նույնպես աչքի է ընկնում բարձր դիմացկունությամբ։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում հանրապետության ցածրադիր շրջանների (ծովի մակերևույթից մինչև 1300 մ բարձրության վրա) համար։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Երևանում և Իջևանում[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 113։