Մագնհիլդ Մելթվեյթ Քլեպպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագնհիլդ Մելթվեյթ Քլեպպա
 
Կուսակցություն՝ Կենտրոնի կուսակցություն[1]
Կրթություն՝ University of Agder?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք քրիստոնեություն[2]
Ծննդյան օր նոյեմբերի 12, 1948(1948-11-12)[1][3] (75 տարեկան)
Ծննդավայր Fister Municipality, Ռուգլան[1]
Քաղաքացիություն  Նորվեգիա
 
Պարգևներ

Մագնհիլդ Մելթվեյթ Քլեպպա (նորվ.՝ Magnhild Meltveit Kleppa, նոյեմբերի 12, 1948(1948-11-12)[1][3], Fister Municipality, Ռուգլան[1]), նորվեգացի քաղաքական գործիչ, Նորվեգիայի Կենտրոնամետ կուսակցության անդամ։

1970 թվականին ուսանելով Ագդերի համալսարանում Մագնհիլդ Քլեպպան ստացել է ուսուցչի որակավորում։ 1967 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է որպես ուսուցիչ և ներկայումս, 2013 թվականից, հանդիսանում է որպես Ռուգլանի ֆյուլքեի նահանգապետ։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից մինչև 2000 թվականը եղել է Նորվեգիայի Աշխատանքի և սոցիալական ներգրավվածության նախարար, 2007 թվականի սեպտեմբերի 21-ին նշանակվել է Նորվեգիայի տեղական ինքնակառավարման և տարածաշրջանային զարգացման նախարար։

2009 թվականի հոկտեմբերի 20-ին նա փոխել է դեպարտամենտը և դարձել Նորվեգիայի տրանսպորտի և հաղորդակցուղիների նախարար։ Մագնհիլդ Մելթվեյթ Քլեպպայի քաղաքական խորհրդականն է Կենտրոնամետ կուսակցության անդամ Սիգրիդ Բրատտաբոյ Հենեգարդը։

Քլեպպան Նորվեգիայի խորհրդարանում առաջին անգամ ընտրվել է 1993 թվականին և հետագայում վերընտրվել է չորս անգամ, վերջինը՝ 2009 թվականին։ 2005 թվականի ընտրություններից հետո, մինչև կառավարություն տեղափոխվելը, եղել է խորհրդարանական Կենտրոնամետ կուսակցության նախագահ։ 2013 թվականի Նորվեգիայի խորհրդարանական ընտրություններում չի վերընտրվել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագնհիլդ Մելթվեյթ Քլեպպա» հոդվածին։