Մագնիսաստրիկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մագնիսաստրակցիա (մագնիս և լատ. strictio-սեղմում, ձգում), մարմնի ձևի և չափերի փոփոխությունը մագնիսացման ժամանակ։ Երևույթը հայտնաբերել է Ջ. Ջոուլը 1842-ին։ Բազմաբյուրեղային նմուշի մագնիսաստրակցիան քանակապես բնութագրվում է մագնիսական դաշտի ուղղությամբ (երկայնական մագնիսաստրակցիա) և դաշտին ուղղահայաց ուղղությամբ (լայնական մագնիսաստրակցիա) նմուշի ΔL/L հարաբերական երկարացմամբ։ Մագնիսաստրակցիան զգալի է միայն ֆեռո- և ֆեռիմագնիսական նյութերի համար։ Մագնիսաստրակցիայի հակառակ երևույթը (ֆեռոմագնիսական մարմնի մագնիսացվածության փոփոխությունը դեֆորմացման ժամանակ) կոչվում է մագնիսաառաձգական էֆեկտ կամ Վիլարիի էֆեկտ։ Մագնիսաստրակցիայի վրա է հիմնված մագնիսաստրիկցիոն փոխակերպիչների և մագնիսաառաձգական փոխակերպիչների աշխատանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 121 CC-BY-SA-icon-80x15.png