Մագնիսական մածուցիկություն (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագնիսական մածուցիկություն,

  1. ֆեռոմագնիսականության մեջ (կոչվում է նաև մագնիսական հետազդեցություն), ֆեռոմագնիսական նյութի մագնիսական բնութագրերի (մագնիսացվածություն, թափանցելիություն և այլն) փոփոխության ետ մնալը (ըստ ժամանակի) արտաքին մագնիսական դաշտի լարվածության փոփոխությունից։ Դաշտի լարվածության փոփոխությունից հետո նմուշի մագնիսացվածության հաստատվելը մագնիսական մածուցիկության հետևանքով տևում է 10 վայրկյանից մինչև մի քանի տասնյակ րոպե և նույնիսկ մի քանի ժամ։
  2. Մագնիսական հիդրոդինամիկայում, մագնիսական դաշտում շարժվող էլեկտրահաղորդիչ հեղուկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։