Մագնիսական ձայնագրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մագնիսական ձայնագրում, ձայնագրման եղանակ, որը հիմնված է ֆեռոմագնիսական նյութերի ՝ մնացորդային մագնիսացածությունը պահպանելու հատկության վրա։ Մագնիսական ձայնագրման ժամանակ ձայնակիրը (մագնիսական թաղանթ կամ ժապավեն) հավասարաչափ շարժվում է գրի առնող մագնիսական գլխիկի միջով, ձայնակրի տարրերը մագնիսանում են տարբեր չափով ՝ կախված գլխիկի ստեղծած մագնիսական դաշտի լարվածության ակնթարթային արժեքից։ Այսպիսով, ձայնակրի վրա առաջանում է մագնիսական ֆոնոգրամ։ Տարբերում են լայնական, երկայնական և լայնական-երկայնական մագնիսական ձայնագրում։ Մագնիսական ձայնագրման առավելությունն այն է, որ ջնջող մագնիսական գլխիկի միջոցով կարելի է վերացնել նախկին ձայնագրությունը։ Կիրառվում է ռադիոհաղորդումներում, կինեմատոգրաֆիայում, ավտոմատիկայում և հեռուստամեխանիկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 117 CC-BY-SA-icon-80x15.png