Մագնեզիումօրգանական միացություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մագնեզիումի օրգանական միացություններ մոլեկուլում ածխածին-մագնեզիում կապ պարունակող օրգանական նյութեր են։ Հայտնի են R2Mg և RMgX տիպի մագնեզիումի միացություններ, որտեղ R-ը օրգանական ռադիկալն է, X-ը հալոգենը։ Մագնեզիումի երկարիլ և երկալկիլ միացությունները թթվածնի, ածխաթթվի և խոնավության առկայության պայմաններում ինքնաբոցավառվող, բյուրեղական նյութեր են։ Օրգանական սինթեզում չեն օգտագործվում։

Խառը մագնեզիումի միացությունները՝ Դրինյարի ռեակտիվները, մագնեզիումի ալկիլ և արիլհալոգենիդներն են։ Ֆ. Գրին յարը (1900 թ.) առաջինը պարզեց, որ բացարձակ (ջրազուրկ) եթերում մագնեզիումը միանում է ալկիլ և արիլհալոգենիդների (RX) հետ, առաջացնում եթերում լուծվող միացություններ։ Լուծույթում խոնավության և թթվածնի բացակայության դեպքում խառը մագնեզիումի միացությունները կայուն են, լուծույթից անջատելիս՝ անկայուն, այդ պատճառով օգտագործվում են նրանց լուծույթները։ Վինիլհալոգենիդները (CH2 = СНХ) մագնեզիումի հետ միանում են տետրահիդրաֆուրանում։ Մագնեզիումի ացետիլենիլհալոգենիդներն ստացվում են ալկիլմագնեզիում հալոգենիդների և ացետիլենի ածանցյալների (օրինակ՝ ֆենիլ) փոխազդմամբ (ըստ ժ. Ն. Իոցիչի)։ Խառը մագնեզիումի միացություններ լայնորեն օգտագործվում են օրգանական սինթեզում (տես՝ Գրինյարի ռեակցիա)։ Արդյունաբերության մեջ մագնեզիումի միացությունների միջոցով ստանում են հոտավետ նյութեր, դեղանյութեր և սիլիցիում օրգանական նյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 114 CC-BY-SA-icon-80x15.png