Մագելանի Փոքր Ամպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագելանի Փոքր Ամպ
(NGC 292, ESO 29-21, A 0051-73, IRAS00510-7306, ММО, SMC, PGC 3085)

Small Magellanic Cloud
Մագելանի Փոքր Ամպը և Տուկանի 47 գնդային աստղակույտը
Դիտարկումների տվյալներ
էպոխա J2000.0
Տեսականկանոն գալակտիկա, թզուկ գալակտիկա, գալակտիկա և աստղ
Մասն էՄագելանի Ամպեր, Տեղական խումբ[1], [TSK2008] 223[1] և Ծիր Կաթին գալակտիկայի ենթախումբ[1]
ՀամաստեղությունՏուկան
Ուղղակի ծագում00h 52m 38,0s
Շեղում−72° 48′ 00″
Կարմիր շեղում0,000527 ± 1,3E−5[2]
Հեռավորություն197 ± 9 тысяч լուսատարի (61 ± 3 тысяч պարսեկ)[3]
Տիպային դասակարգումSB(s)m pec
Տեսանելի չափեր2,8
Տեսանելի մեծություն5° × 3°
Բացարձակ մեծություն−16,2
Աստղագիտական մարմինNGC 265?
Շառավիղ7000 լուսային տարի
Հետազոտության պատմություն
ՀայտնաբերողՖեռնան Մագելան
Հայտնաբերման թվական1521
Անվանված էՖեռնան Մագելան
Նշանակումներ
NGC 292, PGC 3085, ESO 29-21, LEDA 3085, Anon 0051-73, XSS J00595-7303, PBC J0102.7-7241, 2FGL J0059.0-7242e և 3FGL J0059.0-7242e

Մագելանի Փոքր Ամպ (ՄՓԱ, SMC) գաճաճ գալակտիկա, Ծիր Կաթինի արբանյակը։ Հանդիսանում է անկանոն գալակտիկա, աստղագետները ենթադրում են, որ առաջ այն եղել է ձողիկով պարուրաձև գալակտիկա, սակայն Ծիր Կաթինի ազդեցության տակ ցրվել է և կորցրել ձևը[4]։ Գտնվում է մոտ 60 կիլոպարսեկ հեռավորության վրա Տուկան համաստեղությունում և ունի 3° չափերով թույլ լուսարձակող ամպի տեսք։ Պարունակում է 1,5 միլիարդ աստղեր։ Մագելանի Փոքր Ամպը և Մագելանի Մեծ Ամպը շրջապատված են չեզոք ջրածնից կազմված ընդհանուր թաղանթով, որը անվանում են Մագելանի համակարգ։

Մագելանի Փոքր Ամպը անվանվել է ի պատիվ պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանի, որը դիտել է այս գալակտիկան 1519 թվականին շուրջերկյա ճանապարհորդության ժամանակ։ Ռուսաստանի, ինչպես նաև համարյա ամբողջ Հյուսիսային կիսագնդի տարածքում Մագելանի Փոքր Ամպը չի երևում։

Համաձայն 2014 թվականի սեպտեմբերին հրատարակվաղ տվյալերի՝ ըստ մոդելներից մեկի, Ծիր Կաթինը 4 միլիարդ տարի հետո կկլանի Մագելանի Մեծ և Փոքր Ամպերը, իսկ 5 միլիարդ տարի հետո ինքը կկլանվի Անդրոմեդայի միգամածության կողմից[5]։

Մագելանի Փոքր Ամպում է գտնվում փախչող գերարագ աստղը, որը պատկանում է J01020100-7122208 դեղին գերհսկաների դասին[6][7]։

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմոնդ Համիլտոնի «Աստղային թագավորները» (1949) և «Վերադարձ աստղերին» (1970) վեպերում հիշատակվում է Հ’հառներ գերտելեպատների շատ ագրեսիվ ռասան, Մագելանի Փոքր Ամպի (բնիկների լեզվով՝ Ամամբարանի) բնակիչները, որոնք երկու անգամ փորձ են կատարել գրավել մեր Գալակտիկան, սակայն կանգնեցվել են Երկրի բնակչության կողմից։ Վերջիններս կիրառել են գերզենք, որը ի վիճակի է ոչնչացնել նույնիսկ տարածությունը։ Սերգեյ Սուխինովի «Աստղային գայլը» վեպերի շարքում (1998-2006), որը գրվել է Համիլտոնի ստեղծագործությունների մոտիվներով, նկարագրված է մեր Գալակտիկայի բնակիչների և Հ’հառների (Երրորդ ուժի) հակամարտության պատմության շարունակությունը, չնայած Համիլտոնի մոտ «Աստղային թագավորները» և «Աստղային գայլը» շարքը ոչ մի կապ չունեն։

Կուրտ Վոնեգութի բոլոր ֆանտաստիկ վեպերում, նույնիսկ եթե գործողությունները տեղի են ունենում Երկրի վրա և կապ չունեն տիեզերքի հետ, անպայման հիշատկվում է Տրալֆամադոր մոլորակը, որը գտնվում է Մագելանի Փոքր Ամպում։ Այն միտքը, որ Երկրի վրա տեղի ունեցող բոլոր իրադարձությունները այսպես թե այնպես կախված են Տրալֆամադորի բնակիչների կամքից, կարմիր գծով անցնում է Վոնեգութի ամբողջ ֆանտաստիկայի միջով։ Ստանիսլավ Լեմը իր «Մագելանի Ամպը» վեպում հիշատակում է այս գալակտիկան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 SIMBAD Astronomical Database
  2. Richter O.-G., Tammann G. A., Huchtmeier W. K. HI observations of galaxies in a catalog of nearby galaxies. II. The motion of the sun and the galaxy and the velocity dispersion of 'field' galaxies // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 1987. — Vol. 171. — P. 33–40. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846
  3. Hilditch, R. W.; Howarth, I. D.; Harries, T. J. Forty eclipsing binaries in the Small Magellanic Cloud: fundamental parameters and Cloud distance(անգլ.) // Monthly Notices of the Royal Astronomical Society : journal. — Oxford University Press, 2005. — Т. 357. — № 1. — С. 304—324. — doi:10.1111/j.1365-2966.2005.08653.x — Bibcode2005MNRAS.357..304H — astro-ph/0411672
  4. «Small Magellanic Cloud». NASA/IPAC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 7-ին.
  5. Lenta.ru: Наука и техника: Космос: Астрофизики вновь предрекли смерть Млечному Пути
  6. Астрономы заметили в другой галактике редчайшую сверхбыструю звезду
  7. Обнаружен уникальный жёлтый сверхгигант, убегающий из Малого Магелланова облака