Մագելանի Մեծ Ամպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մագելանի Մեծ Ամպ


Large Magellanic Cloud
Large.mc.arp.750pix.jpg
Դիտարկումների տվյալներ
էպոխա J2000.0
Տեսակթզուկ գալակտիկա և irregular galaxy?
Մասն էՄագելանի Ամպեր, Տեղական խումբ[1] և [TSK2008] 223?[1]
ՀամաստեղությունՈսկե Ձկնիկ
Ուղղակի ծագում05h 23m 34s
Շեղում−69° 45′ 22″;
Կարմիր շեղում0,00093
Հեռավորություն163 հազար լուսատարի|49.97(±1.11) հազար պարսեկ[2]
Տիպային դասակարգումSB(s)m
Տեսանելի մեծություն10,75° × 9,17°
Հետազոտության պատմություն
ՀայտնաբերողԱս Սուֆի
Հայտնաբերման թվական964
Անվանված էՖեռնան Մագելան
Նշանակումներ
ESO-LV 56-1150, PGC 17223, ESO 56-115, IRAS 05240-6948, LEDA 17223, 3FHL J0530.0-6900e, Anon 0524-69, 2FGL J0526.6-6825e, 2EG J0532-6914, 3EG J0533-6916, 3FGL J0526.6-6825e և 2FHL J0526.6-6825e

Մագելանի Մեծ Ամպ (ՄՄԱ, անգլ.՝ Large Magellanic Cloud, LMC), SBm տիպի գաճաճ գալակտիկա է, Ծիր Կաթինի արբանյակը[3], որը գտնվում է մոտ 163 հազար լուսային տարի հեռավորության վրա մեր Գալակտիկայից[2][4][5][6]։ Այդ հեռավորությունը համարյա կրկնակի մեծ է մեր Գալակտիկայի տրամագծից։ Պատկանում է Մագելանի Պարուրաձև գալակտիկաների տիպին[7]։ Ենթադրվում է, որ Ծիր Կաթինը և Մագելանի Մեծ Ամպը մոտ 2,4 մլրդ տարուց կբախվեն[8]։

Կրճատ նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագելանի Մեծ Ամպը զբաղեցնում է հարավային կիսագնդի երկնքի Ոսկե Ձկնիկ և Սեղանասար համաստեղությունների տիրույթը և Ռուսաստանի ու նախկին ԽՍՀՄ-ի երկրների տարածքից երբեք տեսանելի չի։ Մագելանի Մեծ Ամպի տրամագիծը մոտ 10 անգամ փոքր է Ծիր Կաթինի տրամագծից, այն պարունակում է մոտ 30 միլիարդ աստղ ( մեր Գալակտիկայի աստղերի թվի 1/20), այն դեպքում, երբ Մագելանի Փոքր Ամպը պարունակում է միայն 1,5 միլիարդ աստղ։ Մագելանի Մեծ Ամպի զանգվածը մոտ 300 անգամ փոքր է մեր Գալակտիկայի զանգվածից (Մագելանի Մեծ Ամպի զանգվածը = 1010 Արեգակի զանգվածի)։ Մագելանի Մեծ Ամպը Տեղական խմբում ըստ զանգվածի չորրորդն է (Անդրոմեդայի գալակտիկայից, Ծիր Կաթինից և Եռանկյունու գալակտիկայից հետո)։ Ըստ Ֆ․ Յու․ Զիգելի պատկերավոր խոսքի՝ այն մի քիչ սեգներյան անիվ է հիշեցնում[9]։

2013 թվականին աստղագետների միջազգային խմբի կողմից չափվել է առավել ճշգրիտ հեռավորությունը մինչև Մագելանի Մեծ Ամպը: Այն կազմում է 163 հազար լուսատարի կամ 49,97 (± 0,19 (վիճակագրական սխալ) ± 1,11 (համակարգային սխալ)) կիլոպարսեկ: Համարյա տաս տարիների ընթացքում գալակտիկայում կատարվել են խավարուն կրկնակի աստղերի դիտումներ: Այդպիսի աստղերը պտտվում են ընդհանուր զանգվածների կենտրոնի շուրջ, իրար շատ մոտ՝ մեկը մյուսին ծածկելով: Այդ ընթացքում նրանց ընդհանուր պայծառությունը թուլանում է: Այդպիսով, այդ աստղերի դիտումների հիման վրա կարելի է որոշել դրանց զանգվածները, չափսերը և հեռավորությունը Արեգակնային համակարգից: Կոլեկտիվի ղեկավարներից մեկի՝ Վոլֆգանգ Գիրենի (Wolfgang Gieren, Universidad de Concepción, Չիլի) խոսքերով, «աստղագետները հարյուր տարվա ընթացքում փորձում էին չափել մինչև Մագելանի Մեծ Ամպը ճշգրիտ հեռավորությունը, և դա շատ դժվար խնդիր էր: Եվ հիմա մենք լուծել ենք այդ խնդիրը՝ հասնելով 2 % չափումների ճշգրտության»[10]:

Դիտումների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագելանի Մեծ Ամպի մասին առաջին գրավոր հիշատակությունը պարսիկ աստղագետ Աբդուրահման աս-Սուֆի աշ-Շիրազիի (964 թվական), որը հետագայում հայտնի էր Եվրոպայում որպես «Azophi», «Անշարժ աստղերի համաստեղությունների գրքում[en]»[11][12] է:

Հաջորդ արձանագրված դիտարկումը գրանցվել է 1503-1504 թվականներին Ամերիգո Վեսպուչիի կողմից[13]:

Մագելանի Մեծ Ամպը անվանել են ի պատիվ Ֆեռնան Մագելանի, որը դիտել է այս գալակտիկան 1519 թվականին շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ[12]:

Հաբբլ տիեզերական աստղադիտակով կատարած և 2006 թվականին հրապարակած չափումները ցույց են տալիս, որ Մագելանի Մեծ և Փոքր Ամպերը կարող են շարժվել չափազանց արագ՝ Ծիր Կաթինի շուրջ պտտվելու համար[14]: 2014 թվականին Հաբբլ տիեզերական աստղադիտակով կատարած չափումները ցույց տվեցին, որ Մագելանի Մեծ Ամպը ունի 250 մլն տարի պտտման պարբերություն[15]:

2018-2019 թվականներին սիրողական աստղագետների թիմը դիտումների արդյունքում ստացել է Մագելանի Մեծ Ամպի՝ իր տիպով ռեկորդային (պրոֆեսիոնալ աստղագիտությունը չհաշված) պատկերը: Նկարի գումարյին կետայնությունը հասնում է 14 400 × 14 200 կետի[16]:

Օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագելանի Մեծ Ամպում 1987 թվականին բռնկվել է SN 1987A գերնոր աստղը: Դա Կեպլերի գերնոր աստղից հետո մեզ ամենամոտ գերնորն է: Մագելանի Մեծ Ամպում է գտնվում 700 լուսատարի ձգվածությամբ աստղագոյացման հայտնի օջախը՝ Մորմի միգամածությունը:

Մագելանի Մեծ Ամպի ամենազանգվածային և պայծառ աստղը՝ R136a1 է, որը գտնվում է R136 կոմպակտ աստղային կուտակումներում: Այն կապույտ հիպերհսկա է՝ 265 Արեգակնային զանգվածով: Աստղի մակերևույթի ջերմաստիճանը 40000 կելվինից ավելի է, այն 8,7 միլիոն անգամ Արեգակից պայծառ է: Նման գերծանր աստղերը բացառիկ հազվադեպ են հանդիպում և առաջանում են միայն շատ խիտ աստղային կուտակումներում:

Գալակտիկայի ամենամեծ աստղը՝ WOH G64 է, որը նաև հանդիսանում է գիտությանը հայտնի ամենախոշոր աստղերից մեկը: Նրա շառավիղը մոտավոր կազմում է 1540 Արեգակնային շառավիղ: Եթե WOH G64 տեղադրենք Արեգակնային համակարգի կենտրոնում, նրա մակերևույթը կհասնի Սատուրնի ուղեծրին: Աստղը շրջապատված է գազից և փոշուց կազմված խիտ տորով:

Գալակտիկայում կան վեց ցրված աստղային կուտակումներ. NGC 1818, NGC 1850, NGC 1866, NGC 2004, NGC 2007 և NGC 2100:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մագելանի Մեծ Ամպը 10 անգամ թույլ լուսավորություն ունի, քան Ծիր Կաթինը, սակայն հանդիսանում է նրա ամենապայծառ ուղեկիցը երկու տասնյակ արբանյակ-գալակտիկաներից: Իր գրավիտացիայի շնորհիվ այն դեպի իրեն է ձգում միլիոնավոր աստղեր Մագելանի Փոքր Ամպից: Գալակտիկայում կան մի քանի հազար նարնջագույն և կարմիր հսկաներ՝ ծերացող աստղեր, որոնք Արեգակից ավելի մեծ, պայծառ և սառն են: Այդ աստղերի մոտ 5 % ունեն շատ յուրահատուկ արագության բնութագրեր. նրանք պտտվում են գալակտիկայի հարթության նկատմամբ 54 աստիճան անկյան տակ, ինչպես նաև աստղերի մեծ մասի նկատմամբ՝ հակառակ ուղղությամբ: Տարբերվում է նաև այդ ատղերի քիմիական բաղադրությունը. երկաթի տոկոսային պարունակությամբ դրանք համապատասխանում են Մագելանի Փոքր Ամպին[17]:
  • Ի տարբերություն հեռավոր տիեզերքի օբյեկտների մեծամասնության՝ Մագելանի Մեծ Ամպը չի հանդիսանում NGC կատալոգի առանձին օբյեկտ:
  • Համաձայն հրապարակված տվյալների՝ ըստ մոդելներից մեկի, 4 մլրդ տարի հետո Ծիր Կաթինը «կկլանի» Մագելանի Մեծ և Փոքր Ամպերը, իսկ 5 մլրդ տարի հետո Ծիր Կաթին և Անդրոմեդա գալակտիկաների բախման հետևանքով ինքը «կկլանվի» Անդրոմեդայի գալակտիկայի կողմից[18]: Դարեմի համալսարանի հաշվողական տիեզերագիտության գիտնականների հաշվումներով՝ Մագելանի Մեծ Ամպը, որը հիմա հեռանում է Ծիր Կաթինից, մոտ 1 մլրդ տարի հետո շրջադարձ կկատարի և կուղղվի դեպի մեր Գալակտիկայի կենտրոն, որտեղ էլ մոտ 1,5 մլրդ տարի հետո տեղի կունենա նրանց միաձուլումը: Այդ ընթացքում մեր Գալակտիկայի կենտրոնական գերծանր Աղեղնավոր А* սև անցքը կմեծանա 10 անգամ: Բախման հետևանքով 2 մլրդ տարի հետո Արեգակնային համակարգը կարող է դուրս մղվի մեր Գալակտիկայից միջգալակտիկական տարածություն[19][20][21]:
  • Ըստ Ռիվերսայդում (ԱՄՆ) Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների հաշվարկների՝ 1 մլրդ տարի առաջ Ողնուց համաստեղությունում գաճաճ գալակտիկան, Վառարան համաստեղությունում գաճաճ գալակտիկան և էլի մի քանի շատ թույլ գաճաճ գալակտիկաներ եղել են Մագելանի Մեծ Ամպի, ոչ թե Ծիր Կաթինի արբանյակներ[22][23]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SIMBAD Astronomical Database
  2. 2,0 2,1 Pietrzyński, G; D. Graczyk; W. Gieren; I. B. Thompson; B. Pilecki; A. Udalski; I. Soszyński et al. An eclipsing-binary distance to the Large Magellanic Cloud accurate to two per cent(անգլ.) // Nature : journal. — 2013. — Т. 495. — № 7439. — С. 76—79. — doi:10.1038/nature11878 — Bibcode2013Natur.495...76P — 1303.2063 — PMID 23467166.
  3. Genevieve; Shattow; Loeb, Abraham Implications of recent measurements of the Milky Way rotation for the orbit of the Large Magellanic Cloud(անգլ.) // Monthly Notices of the Royal Astronomical Society: Letters : journal. — 2009. — Т. 392. — С. L21. — doi:10.1111/j.1745-3933.2008.00573.x — Bibcode2009MNRAS.392L..21S — 0808.0104
  4. Macri, L. M. et al. A New Cepheid Distance to the Maser-Host Galaxy NGC 4258 and Its Implications for the Hubble Constant(անգլ.) // The Astrophysical Journal : journal. — IOP Publishing, 2006. — Т. 652. — № 2. — С. 1133—1149. — doi:10.1086/508530 — Bibcode2006ApJ...652.1133M — astro-ph/0608211
  5. Freedman, Wendy L; Madore, Barry F. The Hubble Constant(անգլ.) // Annual Review of Astronomy and Astrophysics. — Annual Reviews, 2010. — Т. 48. — С. 673—710. — doi:10.1146/annurev-astro-082708-101829 — Bibcode2010ARA&A..48..673F — 1004.1856
  6. Majaess, Daniel J.; Turner, David G.; Lane, David J.; Henden, Arne; Krajci, Tom Anchoring the Universal Distance Scale via a Wesenheit Template(անգլ.) // Journal of the American Association of Variable Star Observers : journal. — 2010. — Bibcode2011JAVSO..39..122M — 1007.2300
  7. Peterson, Barbara Ryden, Bradley M. Foundations of astrophysics. — New York: Pearson Addison-Wesley, 2009. — С. 471. — ISBN 9780321595584
  8. McAlpine, Stuart; Frenk, Carlos S.; Deason, Alis J.; Cautun, Marius The aftermath of the Great Collision between our Galaxy and the Large Magellanic Cloud(անգլ.) // Monthly Notices of the Royal Astronomical Society : journal. — Oxford University Press, 2019. — Т. 483. — № 2. — С. 2185—2196. — ISSN 0035-8711. — doi:10.1093/mnras/sty3084
  9. Зигель Ф.Ю. Сокровища звездного неба: Путеводитель по созвездиям и Луне. — 5-е изд. — М: Наука, 1987. — С. 178. — 296 с.
  10. «Измеряем Вселенную точнее, чем когда бы то ни было»։ Европейское космическое агентство։ 2013-03-06։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-22-ին։ Վերցված է 2019-12-02 
  11. «Observatoire de Paris (Abd-al-Rahman Al Sufi)»։ Վերցված է 2007-04-19 
  12. 12,0 12,1 «Observatoire de Paris (LMC)»։ Վերցված է 2007-04-19 
  13. «Observatoire de Paris (Amerigo Vespucci)»։ Վերցված է 2007-04-19 
  14. «Press release: Magellanic Clouds May Be Just Passing Through»։ Harvard University։ 2007-01-09 
  15. Precisely determined rotation rate of this galaxy will blow your mind(անգլ.) // Science Recorder : journal. Архивировано из первоисточника 21 Փետրվարի 2014.
  16. Le Grand Nuage de Magellan
  17. «Большое Магелланово облако ворует звезды»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-03-ին։ Վերցված է 2020-01-16 
  18. Lenta.ru: Наука и техника: Космос: Астрофизики вновь предрекли смерть Млечному Пути
  19. Marius Cautun et al. The aftermath of the Great Collision between our Galaxy and the Large Magellanic Cloud, 13 November 2018
  20. Галактическое столкновение вытолкнет Солнечную систему из Млечного пути
  21. Большое Магелланово облако может выкинуть Солнечную систему из Млечного Пути
  22. Dark and luminous satellites of LMC-mass galaxies in the FIRE simulations, 2019
  23. Млечный Путь «похитил» несколько крошечных галактик у соседа, 11 октября 2019 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]