Մագդա ալ-Սաբահի
մասրի՝ ماجده | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 6, 1931 |
| Ծննդավայր | Տանտա |
| Մահացել է | հունվարի 16, 2020 (88 տարեկան) |
| Մահվան վայր | Dokki, Ալ-Գիզա, Եգիպտոս |
| Գերեզման | Qubbat Afandīnā |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | իսլամ |
| Մասնագիտություն | դերասանուհի, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր |
| Ընտրանի | Girls of Today?, Teenagers?, Q79353308?, Q12200327? և Q16125961? |
| Ամուսին(ներ) | Ihab Nafea? |
| Երեխա(ներ) | Ghada Nafea? |
Մագդա ալ-Սաբահի (արաբ․՝ ماجدة, իսկական անունը՝ Աֆաֆ Ալի Կամել ալ-Սաբահի արաբ․՝ عفاف على كامل الصباحى, մայիսի 6, 1931, Տանտա - հունվարի 16, 2020, Dokki, Ալ-Գիզա, Եգիպտոս), համարվել է 1950-1970-ական թվականների առաջատար եգիպտացի կինոդերասան, կերտել է 70-ից ավելի դերեր ֆիլմերում։ Հայտնի է եղել ոչ միայն Եգիպտոսում, այլ նաև տարբեր Արաբական երկրներում։
Խորհրդային հանդիսատեսին ներկայացել է «Սա մեր հողն է» (1956, Наша зелёная земля)[1], «Ջամիլյա» (1958 )[2], «Անչափահասներ» (1960)[3], «Հարսանիք լիազորագրով» (1963, «Голая правда»)[4], «Իմ սրտի մարդը» (1966, «Кого я люблю?»)[5], «Քաղաքի կանչով» (1975, «Сирена»)[6].
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագդա ալ-Սաբահին ծնվել է հարուստ մուսուլմանական ընտանիքում։ 16 տարեկան հասակում դպրոցական էքսկուրսիայի ժամանակ նա լինում է Shubra կնոստուդիայում, որտեղ նրան նկատում է կինոռեժիսոր Սաիֆ էդ-Դին Շաուկատը և առաջարկում է նկարահանվելու ֆիլմերում։ Երբ աղջիկը ծնողներին հայտնում է այդ մասին, ընատնիքում սկանդալ է սկսվում, և շուրջ մեկ տարի նրան թույլ չէին տալիս տանից դուրս գալ[7]։ Այդ թվերին մուսուլմանական աշխարհում ֆիլմերում նկարահանվելը համարվում էր ոչ հարկի աշխատանք։ Սակայն 17-ամյա աղջնակը կարողանում է մուտք գործել կինոաշխարհ և 1949 թվականին հայտնվում է «Խելոքը» ֆիլմի նկարահանման հրապարակում, ֆիլմի ռեժիսորն էր Սաիդ էդ-Դին Շաուկատը։ Աղջիկը նկարահանումներին թաքուն էր գալիս. ծնողները կարծում էին թե նա պարապմունքների է գնում, իսկ նա դասերից հետո շուրջ մեկ ժամ լինում էր կինոստուդիայում։ Գաղտնիության նպատակով պաստառների վրա հայտնվում է Մագդա անունը[8]։ Երբ ծնողներն իմանում են աղջկա նկարահանումների մասին, հայց են ներկայացնում ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսերի դեմ՝ ասելով, որ աղջիկն անչափահաս է եղել, և նկարահանումները շուրջ կես տարով դադարեցվում են[8]։ Ծնողները հաշտվում են դստեր ընտրած ուղու հետ, երբ նա արդեն հռչակ է ձեռք բերում։
Կինո կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագդան խաղում է երիտասարդ աղջիկների և կանանց դերեր մելոդրամաներում, կոմեդիաներում, սոցիալական դրամաներում, պատմական ֆիլմերում։ 1956 թվականին ստեղծում է իր կինոընկերությունը՝ «Մագդա-ֆիլմ», որտեղ էլ խաղում է իր հետագա դերերը[8]։
1950-ական թվականները համարվում են նրա կարիերայի գագաթնակետը, երբ նա կերտում է իր լավագույն դերերը, Ամինա՝ «Մեր կանաչ երկիրը» (1956 թվական, «Սա մեր երկիրն է») ֆիլմի համար արժանացել է իր առաջին միջազգային մրցանակին կնոջ լավագույն դերի համար[9]։ Մրցանակների է արժանացել նաև ռեժիսոր Յուսեֆ Շահինի տեռորիստ Ջամիլիի «Ջամիլյա» ֆիլմում կերտած դերի համար[9]։
«Անչափահասներ» ֆիլմում Նադայի դերի համար արժանանում է Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի մրցանակին։ Ֆիլմը հաջողությամբ ցուցադրվել է նաև Բեռլինի 11-րդ միջազգային կինոփառատոնում[9]։
1966 թվականին Մագդան իր ուժերը փորձում է ռեժիսուրայի բնագավառում՝ նկարահանելով «Ում եմ ես սիրում» («Իմ սրտի մարդը») ֆիլմը[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին ամուսնացել է պաշտոնաթող ռազմական օդաչուի հետ, այնուհետև՝ Էհաբոմ Նաֆիի հետ[8][11], սակայն այս ամուսնությունը երկար չի տևել։ Նրանք ունեցել են դուստր՝ Մագդայի միակ երեխան՝ Գադու Նաֆին[8][12], ով դարձել է հայտնի եգիպտացի կինոդերասանուհի։
Կինոասպարեզում դադարից հետո, 1995 թվականին Մագդան մասնակցել է կին կինեմատոգրաֆիստների միության գործընթացներին[10]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոասպարեզում ծավալած գործունեության համար Եգիպտոսի կառավարության կողմից պարգևատրվել է կառավարական պարգևներով[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասանական աշխատանքներ[13][14] | |||||
|---|---|---|---|---|---|
| Տարեթիվ | Հայերեն անվանում | Արաբերեն անվանում | Լատինատառ / անգլերեն անվանում | Ռեժիսոր | Դեր |
| 1949 | «Խելոքը» | الناصح | El nasseh / The Clever One | Սաիֆ էդ-Դին Խաուկատ | |
| 1950 | Թույլ տվեք երգել | سيبوني أغني | Sibuni aghani | Հուսեյն Ֆաուզի | Хенд Саттар |
| «Պղպեղ» | فلفل | Felfel | Սաիֆ էդ-Դին Շաուկատ, Մուստաֆա Ալ-Ատտար | Խայամ | |
| 1951 | حبايبى كتير | Habibi katir | Քամալ Ատտիա | ||
| Ես ժողովրդական աղջիկ եմ | أنا بنت ناس | Ana bint nass | Հասան ալ-Իմամ | ||
| Սիրո գիշեր | ليلة غرام | Leilet gharam / A Night of Love | Ահմեդ Բադրհան | ||
| 1952 | Ես մենակ եմ | انا وحدى | … / Am Alone | Հենրի Բարակատ | |
| Հավատ | الايمان | … / The Faith | Ահմեդ Բադրհան | Սադյա | |
| Իսլամի հաղթանակը | انتصار الإسلام | Intisar el Islam / The Victory of Islam | Ահմեդ էլ-Տոուկի | Ջամիլյա | |
| Անմահության երգը | لحن الخلود | Lahn al khouloud / Immortal Song | Հենրի Բարակատ | Սանա | |
| Տուն, սիրելի տուն | البيت السعيد | Հուսեյն Սեդկի | |||
| Մուստաֆա Քամել | مصطفى كامل | … / Moustafa Kamel | Ահմեդ Բադրհան | ||
| 1953 | Կգա հատուցման օրը | حكم الزمان | Lak yom ya zalem | Հենրի Բարակատ | |
| Հաց վաճառողը | بائعة الخبز | Հասան ալ-Իմամա | Նելլի | ||
| Բիլալ, մարգարի муэдзин | بلال مؤذن الرسول | Bilal, Muezzin el rassul | Ахмед эль-Токхи | Ինդիա, Բիլալի կինը | |
| Դահաբ | دهب | Dahab | Անվար Վագդի | ||
| Ես իմ տարածքում | ماليش حد | Malish had / I’m on My Own | Իբրահիմ Ամարա | ||
| Երջանկության ուղին | طريق السعادة | Tarik el saada / Path of Happiness | Քամալ Հաֆնավի | ||
| 1954 | Օրերն անցնում են | مرت الأيام | Marrat al ayyam / The Days Pass | Ահմադ Դիյա էդ-Դին | |
| Գյուղի սիրահարները | قرية العشاق | Kariet el oschak | Ահմադ Դիյա էդ-Դին | ||
| Նա չի կարող անարդար լինել | الظلم حرام | El zulum haram / One Must Be Fair | Հասան էլ-Սեյֆի | Սամիրա | |
| Օրիորդ Հանաֆի | الأنسة حنفى | El anessa Hanafi / Miss Hanafi | Ֆաթին Աբդել Վահաբ | Նավազմ | |
| 1955 | Հանդիպում | الميعاد | El miad / Promised | Ահմեդ Քամել Մորսի | |
| Թողեք ապրեմ | دعونى اعيش | Daouni aish / Let Me Live | Ահմադ Դիյա էդ-Դին | Նեմաթ | |
| Աստված մեզ հետ | الله معنا | Allah maana / God Is on Our Side | Ահմեդ Բադրհան | ||
| Կյանքի ցանկություններ | أماني العمر | … / Life Wishes | Սաիֆ էդ-Դեն Շաուկատ | Լեյլա | |
| Սիրո զոհեր | فى سبيل الحب | Fi sabil el hob | Իսա Կարամա | ||
| Լուսաբաց | فجر | Fajr / Dawn | Ատեֆ Սալեմ | ||
| 1956 | Մեր կանաչ երկիրը | ارضنا الخضراء | Arduna el khadra / Our Green Land | Ահմադ Դիյա էդ-Դին | Ամինա |
| Ժամանակակից աղջիկները | بنات اليوم | Banat el yom / Girls of Today | Հենրի Բարակատ | Սալվա | |
| Մաքրիր արցունքներդ | كفاية يا عين | Kefaya ya ein / Dry Your Eyes | Հուսամ էս-Դին Մուստաֆա | ||
| Անծանոթը | الغريب | El gharib / The Stranger | Ֆաթին Աբդել Վահաբ, Քամալ էլ-Շեյխ | Սոնյա | |
| 1957 | Կանայք իմ կյանքում | نساء فى حياتى | Femmes de ma vie / Women in My Life | Ֆաթին Աբդել Վահաբ | |
| Ոճիր և պատիժ | الجريمة و العقاب | El garima wal ekab | Իբրահիմ Ամարա | Նահեդ | |
| Կորած երիտասարդություն | أين عمري | Ainа omri | Ահմադ Դիյա էդ-Դին | գլխավոր դեր | |
| Սիրո ավարտը | نهاية حب | Nehayet hob / The End of Love | Հասան Էլ-Սեյֆրի | ||
| Գիշերային սիրահարներ | عشاق الليل | Oshak el lail / Night’s Lovers | Քամալ Աթիա | ||
| 1958 | Թաքնված ափ | شاطىء الأسرار | Shatie el asrar / Hidden Shore | Ատեֆ Սալեմ | գլխավոր դեր |
| Ջամիլյա | جميلة | Djamilah / Jamila, the Algerian | Յուսեֆ Շահին | Ջամիլյա | |
| Այս օրերին | مع الأيام | Maal ayam | Ահմադ Դիյա էդ-Դին | ||
| 1959 | Իմ սիրո պատճառով | من أجل حبى | Min agl hubbi / Because of My Love | Շեյխ Քամալ | |
| 1960 | Սիրո կանչը | بين ايديك | Bein edeik | Յուսեֆ Շահին | Նադյա |
| Անչափահասներ | المراهقات | El morahekate / Teenagers | Ահմադ Դիյա էդ-Դին | Նադա | |
| Քեյսն ու Լեյլան | قيس وليلى | Kais we Laila / Qays we Laila | Ահմադ Դիյա էդ-Դին | Լեյլա | |
| 1962 | Ես սիրում եմ այս տղային | هذا الرجل أحبه | Hazal ragul ahebboh | Հուսեյն Հելմի | Սալվա |
| Տոն տարվա կեսին | أجازة نص السنة. | Agazet nos el Sana / Mid-year Holiday | Ալի Ռեզա | Զեյնաբ | |
| 1963 | Մերկ ճշմարտություն (Ամուսնություն լիազորագրով) | أحلام هند وكاميليا | El hakika el ariya | Ատեֆ Սալեմ | |
| Թերթեր վաճառողը | بياعة الجرايد | Bayaa Jeraad / The Newspaper Seller | Հասան ալ-Իմամ | ||
| Արգելված պատմություն | قصة ممنوعة | Kessa mamnuh | Տալբա Ռադվան | Նանա | |
| 1964 | Մարգարեի հեռացումը | هجرة الرسول | Hegret el rassul | Իբրահիմ Ամարա | Ռաջա |
| 1966 | Ում եմ ես սիրում («Իմ սրտի մարդը») | من احب | Man uhibb? / Whom Do I Love? | Մագդա | Լեյլա |
| Հեղափոխություն Եմենում | ثورة اليمن | Thawrat al Yaman / Revolution in Yemen | Ատեֆ Սալեմ | ||
| 1967 | Վերջինհամբույր | القبلة الأخيرة | Al koubla al akhira | Մահմուդ Զուլֆիկար | Նաիրա |
| 1968 | Ովան ճանապարհին | حواء على الطريق | Hawaa alal tarik | Հուսեյն Հելմի | |
| Մարդը, ով կորցրել է ստվերը | الرجل الذى فقد ظله | El ragol el-lazi fakad zilloh / The Man Who Lost His Shadow | Քամալ էլ-Շեյխ | Մաբրուկա | |
| 1970 | Պատրանք | السراب | El sarab | Անվար Շենավի | Ռաբաբ |
| 1972 | Արցունքներս, սերս, արյունս | قصة ممنوعة | Anf wa thalath ‘Ouyoun | Հուսեյն Քամալ | Ամինա |
| 1975 | «Քաղաքի կանչով» | النداهة | Alandahh | Հուսեյն Քամալ | Ֆատհիա |
| 1978 | Կյանքի թեժ պահը | العمر لحظة | Al omr lahza | Մոհամեդ Ռադա | Նեմատ |
| 1982 | Եգիպտական պատմություն | حدوتة مصرية | … / An Egyptian Story | Յուսեֆ Շահին | Մագդա |
| 1988 | Երն նա խոսում է լռության մասին | عندما يتكلم الصمت | Endama Yatakalam al-Samt | Քարիմ Զիյաուդին | Հոգեբույժ Նավալ |
| 1994 | Ես կին եմ և մոռացկոտ եմ | ونسيت إنى امرأة | Ատեֆ Սալեմ | Սուադ | |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rebecca Hillauer, Encyclopedia of Arab women filmmakers, American Univ in Cairo Press, 2005
- Сборник «Экран. 1968-1969» (ежегодник) / Составители: М. Долинский и С. Черток. — М.: Искусство, 1969. — С. 242-245. — 320 с.
- «Кинословарь» / Под редакцией С. И. Юткевича. — М.: Советская энциклопедия, 1986-1987. — С. 246. — 640 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В советском прокате фильм демонстрировался с 1962 года, р/у Госкино СССР № 2593/60 (до 1 июля 1964 года) — опубликовано: «Аннотированный каталог фильмов действующего фонда: Художественные фильмы», М.: «Искусство»-1963, С. 375.
- ↑ В советском прокате фильм демонстрировался с октября 1962 года, р/у Госкино СССР № 1172/62 — опубликовано: «Аннотированный каталог фильмов действующего фонда: Художественные фильмы», М.: «Искусство»-1963, С. 83.
- ↑ В советском прокате фильм демонстрировался с февраля 1970 года, р/у Госкино СССР № 2324/69 (до 1 января 1975 года) — опубликовано: «Каталог фильмов действующего фонда. Выпуск II: Зарубежные художественные фильмы», Инф.-рекл. бюро упр. кинофикации и кинопроката комитета по кинематографии при Совете министров СССР, М.-1972, стр. 108.
- ↑ В советском прокате фильм демонстрировался с 1975 года, р/у Госкино СССР № 2200/74 (до 6 августа 1979 года) — опубликовано: «Каталог фильмов действующего фонда, выпущенных в 1975 году», В/О «Союзинформкино» Гл. упр. кинофикации и кинопроката Госкино СССР, М.-1976, С. 84.
- ↑ В советском прокате фильм демонстрировался с марта 1971 года, р/у Госкино СССР № 2191/70 (до 10 января 1974 года) — опубликовано: «Каталог фильмов действующего фонда. Выпуск II: Зарубежные художественные фильмы», Инф.-рекл. бюро упр. кинофикации и кинопроката комитета по кинематографии при Совете министров СССР, М.-1972, стр. 164—165.
- ↑ В советском прокате фильм демонстрировался с сентября 1978 года, р/у Госкино СССР № 2452/77 (до 29 декабря 1984 года) — опубликовано: «Аннотированный каталог фильмов действующего фонда: Зарубежные художественные фильмы», В/О «Союзинформкино» Гл. упр. кинофикации и кинопроката Госкино СССР, М.-1980, С. 130.
- ↑ Сборник «Экран. 1968—1969» (ежегодник) / Составители: М. Долинский и С. Черток. — М.: Искусство, 1969. — С. 242—245. — 320 с.
- 1 2 3 4 5 6 al-jazirah.com(արաբ.)
- 1 2 3 «Кинословарь».— М.: Советская энциклопедия, 1986—1987. — С. 246. — 640 с.
- 1 2 Rebecca Hillauer, 2005, p 98
- ↑ Эхаб Нафи на арабском сайте elcinema.com(արաբ.)(անգլ.)
- ↑ Гада Нафи на арабском сайте elcinema.com
- ↑ В создании фильмографии использованы данные elcinema.com
- ↑ В создании фильмографии использованы данные imdb.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Магда (անգլ.) Internet Movie Database կայքում
- Магда на египетском сайте elcinema.com(արաբ.)(անգլ.)
- http://www.elfilm.com/name/138179 Արխիվացված 2014-05-12 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդա ալ-Սաբահի» հոդվածին։ |
|