Մագդալենա Վալերիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մագդալենա Վալերիո
իսպ.՝ Magdalena Valerio
(Magdalena Valerio) Apertura Conferencia Municipal PSOE provincial Badajoz (43029444580) (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1]
Կրթություն՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Մասնագիտություն՝ իրավաբան, քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 27, 1959(1959-09-27)[1] (60 տարեկան)
Ծննդավայր Torremocha, Կասարես, Էստրեմադուրա, Իսպանիա[1]
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Magdalena Valerio Cordero

Մագդալենա Վալերիո Կորդերո (իսպ.՝ Magdalena Valerio Cordero, սեպտեմբերի 27, 1959(1959-09-27)[1], Torremocha, Կասարես, Էստրեմադուրա, Իսպանիա[1]), իսպանացի փաստաբան և քաղաքական գործիչ, Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ: 2018 թվականի հունիսի 7-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը Պեդրո Սանչեսի կառավարաությունում Աշխատանքի, միգրացիոն քաղաքականության և սոցիալական ապահովության նախարար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագդալենա Վալերիո Կորդերոն ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 27-ին Կասերեսում[2]: Մագդալենա Վալերիոն ուսումնասիրել է իրավագիտություն, 1985 թվականին ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանը։ 1989 թվականից բնակվում է Գուադալախարայում։ Գուադալախարայում զբաղեցրել է զբաղվածության և սոցիալական ապահովության տարբեր պետական պաշտոններ։ 1999 թվականի ավագանու ընտրություններում ընտրվել է Գուադալախարայի քաղաքապետարանի խորհրդական, 2003 թվականին նշանակվել է քաղաքապետի տեղակալ, և տնտեսության և ֆինանսների հարցերով խորհրդական: 2005 թվականի սեպտեմբերին Վալերիոն ընտրվել է Կաստիլիայի կառավարության աշխատանքի և զբաղվածության հարցերով խորհրդական, 2007 թվականին՝ զբոսաշրջության և արհեստների հարցերով խորհրդական: 2008 թվականի սեպտեմբերին զբաղեցրել է պետական կառավարման և արդարադատության հարցերով խորհրդականի պաշտոնը։ Կաստիլիա-Լա Մանչայի ինքնավար պրովինցիայի խորհրդարանական ընտրություններում Վալերիոն գլխավորել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության Գուադալախարայի ընտրաշրջանի ընտրական ցուցակը և Կաստիլիա-Լա Մանչայի կորտեսների պատգամավորի մանդաթ[3]:

2008 թվականի հուլիսին Մագդալենա Վալերիոն ընտրվել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության Կաստիլիա-Լա-Մանչայի տարածաշրջանային գործադիր հանձնաժողովի կազմում և նույն թվականի հոկտեմբերին[4]՝ Գուադալախարա քաղաքի հարցերով Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության մունիցիպալ գործադիր հանձնաժողովի գլխավոր քարտուղար։ 2011 թվականի խորհրդարանական ընտրություններում Վալերիոն գլխավորել է Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության Գուադալախարայի ընտրաշրջանի ընտրական ցուցակը և Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսում մանդաթ ստացել[5]:

2018 թվականի հունիսին Մագդալենա Վալերիոն նշանակվել է Պեդրո Սանչեսի կառավարությունում աշխատանքի նախարար[6][7][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]