Մաբիլ Ավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաբիլ Ավեր
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 15, 1995(1995-09-15)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Kakuma, Turkana County, Քենիա[3]
Հասակ 1,79 մետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ավեր Բուլ Մաբիլ (անգլ.՝ Awer Bul Mabil, սեպտեմբերի 15, 1995(1995-09-15)[1][2], Kakuma, Turkana County, Քենիա[3]), ավստրալիացի ֆուտբոլիստ «Միդտյուլան» ակումբի և Ավստրալիայի հավաքականի կիսապաշտպան։

Մաբիլը ծնվել է Քենիայում, պատանի հասակում տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ էլ սկսել է զբաղվել ազգային սպորտային կենտրոնում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավերը սկսել է կարիերան «Ադելաիդա Յունայթեդ» ակումբում։ 2012 թվականի խաղային պրակտիկա ձեռք բերելու համար վարձակալության իրավունքով խաղացել է «Կեմպբելտաուն Սիտի» ակումբի կազմում։ 2013 սկզբին Մաբիլը տեղափոխվել է «Ադելաիդու» ակումբ։ Հունվարի 11-ին «Պերտ Գլորի» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել A Լիգայում[4]։ Նույն թվականին Մաբիլը ճանաչվել է առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 2014 թվականի փետրվարի 1-ին «Վելինգտոն Ֆենիքս» ակումբի դեմ խաղում Ավերը խփել է իր առաջին գոլը «Ադելաիդու» ակումբի կազմում[5]։ 2014 թվականին նա օգնել է թիմին հաղթել ֆուտբոլի ավստրալիական ֆեդերացիայի գավաթը։

2015 թվականի ամռանը Մաբիլը տեղափոխվել է դանիական «Միդտյուլան» ակումբ։ Հոկտեմբերի 16-ին «Ռաներս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Դանիայի ֆուտբոլի առաջնությունում՝ երկրորդ խաղակեսին փոխարինելով Դանիել Ռոյերին ակումբ[6]։

2016 թվականի ամռանը Մաբիլը վարձակլության իրավունքով տեղափոխվել է «Էսբերգ» ակումբ։ Հոկտեմբերի 8-ին «Օրհուս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[7]։ Հոկտեմբերի 24–ին իր նախկին ակումբի՝ «Միդտյուլան»–ի դեմ մրցախաղում Ավերը խփել է իր առաջին գոլը «Էսբերգ» ակումբի կազմում[8]։ 2017 թվականի ամռանը Մաբիլը վարձակալության է տրվել պորտուգալական «Պասուշ դե Ֆերեյրա» ակումբին։ Օգոստոսի 8-ին «Մարիտիմու» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Պրեմիեր Լիգայում[9]։ Դեկտեմբերի 15-ին «Բոավիշտ»–ի դեմ խաղում Ավերը խփել է իր առաջին գոլը «Պասուշ դե Ֆերեյրա» ակումբի կազմում[10]։

2018 թվականի ամռանը Մաբիլը տեղափոխվել է «Միդտյուլան» ակումբ։ Օգոստոսի 26-ին «Ռաներս»–ի դեմ մրցախաղում Ավերը խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[11]։ 2019 թվականին Մաբիլը օգնել է ակումբին նվաճել Դանիայի գավաթը, մեկ տարի անց՝ հաղթել առաջնությունում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Ավստրալիայի պատանեկան հավաքականի կազմում Ավերը մասնակցել է Մյանմեում Ասիայի պատանեկան գավաթին։ Մրցախաղում նա խաղացել է Արաբական Միացյալ Էմիրությունների[12], Ինդոնեզիայի[13] և Ուզբեկստանի[14] թիմերի դեմ մրցախաղերում։

2018 թվականի հոկտեմբերի 15-ին Քուվեյթի հավաքականի դեմ ընկերական խաղում Մաբիլը նորամուտ է ունեցել Ավստրալիայի հավաքականի կազմում[15]։ Նույն խաղում նա խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։

2019 թվականին ներառվել է հավաքականի կազմում Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Ասիայի գավաթին մասնակցելու համար։ Հունվարի 11-ին խմբային փուլի երկրորդ խաղի 20-րդ րոպեին Պաղեստինի հավաքականի դարպասին է խփել երկրորդ գոլը։ Ավստրալիան մրցաշարում առաջին հաղթանակն է տարել 3։0 հաշվով։ Երրորդ մրցախաղում Սիրիայի հավաքականի դեմ խմբային խաղում 41-րդ րոպեին գոլ է խփել, որը թույլ է տվել ավստրալիացիներին հաղթել 3։2 հաշվով։

Ավստրալիայի հավաքականի կազմի գոլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցում
01. 2018 թվականի հոկտեմբերի 15 Ալ Քուվեյթ, Էլ–Քուվեյթ, Քուվեյթ Քուվեյթ Քուվեյթի ֆուտբոլի ազգային հավաքական 4։0 4։0 Ընկերական խաղ
02. 2018 թվականի դեկտեմբերի 30 Մաքթում իբն Ռաշիդ Ալ Մաքթում, Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ Օման Օմանի ֆուտբոլի ազգային հավաքական 3։0 5։0 Ընկերական խաղ
03. 2019 թվականի հունվարի 11 Ալ Ռաշիդ, Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ Պաղեստին Պաղեստինի ֆուտբոլի ազգային հավաքական 2։0 3։0 2019 թվական Ասիայի գավաթ
04. 2019 թվականի հունվարի 15 Շեյխ Խալիֆա, Ալ–Այն, Արաբական Միացյալ Էմիրություններ Սիրիա Սիրիայի ֆուտբոլի ազգային հավաքական 1։0 3։2 2019 թվականի Ասիայի գավաթ
05. 2021 թվականի սեպտեմբերի 2 Խալիֆա, Դոհա, Կատար Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքական 1։0 3։0 2022 թվականի աշխարհի որակավորման առաջնություն
06. 2021 թվականի հոկտեմբերի 7 Խալիֆա, Դոհա, Կատար Օման Օմանի ֆուտբոլի ազգային հավաքական 1։0 3։1 2022 թվական աշխարհի որակավորման առաջնություն

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ավստրալիա «Ադելաիդա Յունայթեդ»

  • FFA գավաթի դափնեկիր՝ 2014

Դանիա «Միդտյուլան ֆուտբոլային ակումբ»

  • Դանիայի ֆուտբոլի առաջնության հաղթող՝ 2019/2020
  • Դանիայի գավաթի դափնեկիր՝ 2018/2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. «Аделаида Юнайтед VS. Перт Глори 3:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 11.
  5. «Веллингтон Феникс VS. Аделаида Юнайтед 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 1.
  6. «Мидтьюлланн VS. Раннерс 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 16.
  7. «Эсбьерг VS. Орхус 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 8.
  8. «Эсбьерг VS. Мидтьюлланн 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 24.
  9. «Маритиму VS. Пасуш де Феррейра 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 8.
  10. «Пасуш де Феррейра VS. Боавишта 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ դեկտեմբերի 15.
  11. «Мидтьюлланн VS. Раннерс 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 26.
  12. «Австралия (до 19) VS. ОАЭ (до 19) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 10.
  13. «Индонезия (до 19) VS. Австралия (до 19) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 12.
  14. «Узбекистан (до 19) VS. Австралия (до 19) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 14.
  15. «Кувейт VS. Австралия 0:4» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հոկտեմբերի 15.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]