Jump to content

ՄԱԿ-ի կոնվենցիան տրանսազգային կազմակերպված հանցավորության դեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄԱԿ-ի Կոնվենցիան Տրանսազգային կազմակերպված հանցագործության դեմ
United Nations Convention Against Transnational Organized Crime
Պատրաստվել է 2000 թվականի նոյեմբերի 15
Ստորագրվել է
— վայր
2000 թվականի դեկտեմբերի 12
Պալերմո, Իտալիա
Ուժի մեջ է մտել
— Պայմաններ
2003 թվական, սեպտեմբերի 29
40 Վավերացում
Ստորագրել են 147
Ավանդապահ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Կողմեր 192
Լեզուներ Արաբերեն, Չինարեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Ռուսերեն և Իսպաներեն

ՄԱԿ-ի կոնվենցիան տրանսազգային կազմակերպված հանցավորության դեմ (UNTOC, որը նաև կոչվում է Պալերմոյի կոնվենցիա), 2000 թվականին ՄԱԿ-ի հովանու ներքո ստորագրված բազմակողմանի պայմանագիր, որը նախատեսված է տրանսազգային կազմակերպված հանցավորության դեմ։

Կոնվենցիան ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականի նոյեմբերի 15-ին։

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2003 թվականի սեպտեմբերի 29-ին։ Համաձայն Պալերմոյի քաղաքապետ Լեոլուկա Օռլանդոյի՝ այս կոնվենցիան դարձել է առաջին միջազգային պայմանագիրը, որը նպատակ ունի պայքարելու տրանսազգային կազմակերպված հանցավորության, մարդկանց թրաֆիքինգի և ահաբեկչության դեմ[1]։

2014 թվականին, UNTOC-ը ուժեղացրեց իր քաղաքականությունը վայրի բնության մաքսանենգության դեմ պայքարի ուղղությամբ[2]։ Բոտստվանան ստորագրեց 2014 թվականի Մարդկանց թրաֆիքինգի դեմ օրենքը՝ համահունչ լինելով UNTOC-ի մարդկանց մաքսանենգության արձանագրությանը[3]։

2017 թվականին, երբ Ճապոնիան պատրաստվում էր 2019 թվականի Ռեգբիի աշխարհի առաջնության և 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի կազմակերպմանը, նա բախվեց խնդրի՝ լիովին համապատասխան չլինելով UNTOC-ին, ինչը վտանգի տակ էր դնում այդ միջոցառումների կազմակերպման իրավունքը[4]։

2018 թվականի փետրվարին, Աֆղանստանը ներդրեց նոր քրեական օրենսգիրք, որի շնորհիվ երկրի օրենքները առաջին անգամ դարձան համապատասխան UNTOC-ին[5]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի Կոնվենցիան Տրանսազգային կազմակերպված հանցավորության դեմ երեք հիմնական արձանագրություններն են՝ (Պալերմոյի Կոնվենցիա)[6]

  • Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների նկատմամբ թրաֆիքինգը կանխելու, կասեցնելու և պատժելու մասին արձանագրություն։
  • Արձանագրություն Միգրանտների մաքսանենգության դեմ՝ ցամաքային, ծովային և օդային ճանապարհներով։
  • Ապօրինի զենքի արտադրության և թրաֆիքինգի դեմ արձանագրություն։

Այս բոլոր չորս գործիքներն իրենց մեջ ներառում են միջազգային իրավունքի ներկայիս տարրերը Թրաֆիքինգի, Զենքի թրաֆիքինգի և փողերի լվացման վերաբերյալ։ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) գործում է որպես UNTOC-ի և դրա արձանագրությունների պահպանող[7]։

The UNTOC-ը հիմնական իրավական միջազգային գործիքն է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, սակայն դրա արդյունավետությունը կախված է անդամ պետությունների կողմից կազմակերպության շրջանակային փաստաթղթի իրականացման ունակությունից[8]։ Օրինակ՝ UNTOC-ը պահանջում է առնվազն չորս տարվա ազատազրկման պատիժ տրանսազգային կազմակերպված հանցագործությունների համար[9]։

Կուսակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի սեպտեմբերի դրությամբ, Կոնվենցիան ունի 192 կողմ,[10] որոնց թվում են 187 ՄԱԿ-ի անդամ երկրները,Կուկի Կղզիները, Սուրբ աթոռը, Նյուեյը, Պաղեստինը Եվրոպական միությունը։ Կոնվենցիային չմիացված ՄԱԿ-ի ադամ 6 պետություններն են (* նշանը ցույց է տալիս, որ պետությունը ստորագրել է, բայց չի վավերացրել կոնվենցիան):

2018 հունիսին, Իրան խորհրադարանը հաստատեց UNTOC-ին միանալու մասին օրենքի նախագիծը, սակայն 10 օր անց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին այն անընդունելի անվանեց և արգելակեց դրա ընթացքը[11][12]։ 2019 թվականի հունվարին, այդ օրենքի նախագիծը դեռ քննարկվում էր խորհրդարանի Պահապանների խորհրդի միջև[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Loredana Pianta, Researchers simulate mafia and terrorism recruitment, Phys.org, 25 July 2019 (accessed on 30 July 2019)
  2. >Wildlife trafficking to become a ‘serious crime’ under UNTOC(չաշխատող հղում), Worldecr.com, 20 February 2014 (accessed on 18 August 2019)
  3. Tshepo Mongwa, Botswana Makes Progress, Allafrica.com, 12 September 2018 (accessed on 18 August 2019)
  4. Japan and an Anti-Crime Bill, Nytimes.com, 1 June 2017 (accessed on 18 August 2019)
  5. Afghanistan: UN mission welcomes new penal code, urges measures to protect women from violence, Un.org, 22 February 2018 (accessed on 18 August 2019)
  6. «UNITED NATIONS CONVENTION AGAINST TRANSNATIONAL ORGANIZED CRIME AND THE PROTOCOLS THERETO» (PDF). UNITED NATIONS OFFICE ON DRUGS AND CRIME. 2004. էջ V. Վերցված է 16 July 2011-ին.
  7. «United Nations Convention against Transnational Organized Crime (Palermo Convention) | veritaszim». www.veritaszim.net. Վերցված է 2020-05-30-ին.
  8. Laura Adal, Organised crime in Africa / Weak laws make tackling organised crime harder, Enactafrica.org, 8 November 2018 (accessed on 18 August 2019)
  9. Carina Bruwer, Lions, tigers and bears: Wildlife trafficking in the age of globalisation, Dailymaverick.co.za, 20 February 2019 (accessed on 18 August 2019)
  10. UN Convention against Transnational Organized Crime: Treaty status
  11. Palermo Bills Suspended, Radiofarda.com, 25 Juily 2018 (accessed on 30 July 2019)
  12. Iran's Watchdog Rejects Bills To Join U.N. Crime Conventions, Radiofarda.com, 15 July 2018 (accessed on 30 July 2019)
  13. Iran Postpones Approval Of UN Convention Against Transnational Crime, Radiofarda.com, 19 January 2019 (accessed on 30 July 2019)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]