Ճպուռ տափակաոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճպուռ տափակաոտ
Ճպուռ տափակաոտ
Ճպուռ տափակաոտ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Պլատիքնեմիդներ (Platycnemididae)
Ցեղ Platycnemis
Տեսակ Ճպուռ տափակաոտ (P. pennipes)
Միջազգային անվանում
Platycnemis pennipes
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Ճպուռ տափակաոտ (լատ.՝ Platycnemis pennipes), պլատիքնեմիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետուտյան Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

35-37 մմ երկարությամբ մանրաչափի գեղակազմ ճպուռ է։ Արուն բաց երկնագույն է, էգը` կրեմագույն կամ կանաչավուն շողշողյունով դեղին: Փորիկի 1–6–րդ հատվածների հետին եզրին կան փոքր սև բծեր, 7–9–րդ հատվածները վերևից սև են` նեղ, երկնագույն միջին զոլով, 10–րդ հատվածը երկնագույն է` երբեմն կողքերին զույգ սև բծերով: Բաց գունավորված երկու զույգ երկայնական զոլերով կուրծքը վերևից մուգ գույնի է։ Ոչ սեռահասուն առանձնյակներն ունեն շատ բաց գունավորում, իսկ փորիկի մուգ զարդանախշը թույլ է արտահայտված[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում՝ Անգլիայից դեպի արևելք մինչև Ենիսեյ գետը, Փոքր Ասիայում, Կովկասում և Անդրկովկասում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են դանդաղ հոսող կամ կանգնած ջրերով ջրավազաններում և արհեստական ջրամբարներում` ջրանցքներում և ձկնաբուծական լճակներում: Բազմանում են խիտ բուսականությամբ ծածկված, թույլ հոսող և կանգնած ջրով ջրամբարներում: Ձվադրում են լողացով բուսականության վրա: Թռչում են հունիսին–հուլիսի սկզբին, ավելի քիչ քանակներով հանդիպում են նաև օգոստոսին: Զարգացման ցիկլը տևում է 1 տարի[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն:

Վտանգման հիմնական գործոններն են ջրավազնների հիդրոլոգիական ռեժիմի խախտումը և աղտոտումը:

Պահպանության միջոցառումները չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6