Ճուռականման արծիվ
Ճուռականման արծիվ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Aquila fasciatus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Ճուռականման արծիվ[1] (լատ.՝ Aquila fasciata կամ Hieraaetus fasciatus) ճուռակների ընտանիքի խոշոր թռչուն[2]։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թևերիի երկարությունը 46-ից 55 սմ է, ընդհանուր երկարությունը 65-75 սմ, քաշը 1,5-2,5 կգ[3]։ Չափահաս թռչունների մեջքի գույնը սև-դարչնագույն է, պոչը՝ մոխրագույն, լայնակի մուգ նախշով[4]։ Երիտասարդ ճուռականման արծվի մեկ տարեկանի հանդերձանքը կարմրավուն է՝ փորի և կրծքավանդակի[5], ինչպես նաև գլխի և պարանոցի վրա կան կարմիր գծեր[6]։ Մեծահասակների մոտ մարմնի գունավորումը նման է ծիածանի մի քիչ դեղնավուն, իսկ երիտասարդ թռչունների մոտ՝ գունատ շագանակագույն[7]։ Կտուցը մոխրագույն-սև է, ճանկերը սև է, թաթերը՝ դեղին[8]։ Էգ թռչունները ավելի մեծ են, քան որձ թռչունները[9]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճուռականման արծիվը տարածված է Արևելյան կիսագնդի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում՝ Հարավային Եվրոպայում, Աֆրիկայում (բացառությամբ Սահարայի), Առաջավոր, Կենտրոնական և Հարավային Ասիայում՝ Փոքր Սունդայի կղզիներում[10]։ Փոքր թվով ճուռականման արծիվ է հանդիպում Կենտրոնական Ասիայում՝ Թուրքմենստանից և Տաջիկստանից հարավ մինչև հյուսիսում գտնվող Կարաթաու լեռները[11]։ Ճուռականման արծիվերը նախընտրում են ապրել քսերոֆիտ թփերով շրջապատված վայրերում[12]։
Սնունդ և բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճուռակային արծիվը սնվում է միջին չափի կաթնասուններով և թռչուններով՝ ճագարներով, նապաստակներով, մոխրագույն կաքավներով, վայրի աղավնիներով, ագռավներով և այլն[13]։ Ճուռակային արծիվը որս է անում հիմնականում գետնին, ինչպես նաև օդում՝ հենակետի նման։ Վերջերս Արևմտյան Եվրոպայում ճուռակային արծիվները հաջողությամբ օգտագործվել են որպես որսորդական թռչուններ[11]։
Հունվարի վերջից մինչև ապրիլի կեսը, սովորաբար, դնում է 2 ձու (հազվադեպ 1 կամ 3), որոնք հիմնականում էգերի մոտ 37-40 օրվա ընթացքում ինկուբացվում են[14]։ Ճուտերը թևավոր են դառնում 60-65 օրվա ընթացքում[15]։ Զույգ կազմելու կապը ծայրաստիճան ուժեղ է, և նրանք կարող են միասին մնալ ամբողջ կյանքի ընթացքում[16]։ Լինելով բնի կողքին, երկու զույգերն էլ միմյանց հետ կատարում են տարատեսակ շարժումներ՝ խաղում օդում[17]։
Չինաստանում ճուռականման արծվի բնադրումը սկսվում է մարտին, Հնդկաստանում՝ նոյեմբերից փետրվար ամիսներին[18]։ Թուխս նստելը տևում է մոտ 40 օր, ճուտերը թռչում են մոտ 8-10 շաբաթականից[11]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպական շատ տարածքներում ճուռականման արծիվը ոչնչացման վտանգի տակ է[4]։ Պատճառը կարող է լինել մարդու կողմից ոչնչացումը և այս տեսակի կենսամիջավայրի փոփոխությունը[19], էլեկտրագծերի լարերից թռչունների մահը և հիմնական սննդի քանակի նվազումը[17]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994)։ Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ։ Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich.։ Moskva: "RUSSO"։ ISBN 5-200-00643-0։ OCLC 32830504
- ↑ «Aquila nipalensis: BirdLife International»։ IUCN Red List of Threatened Species։ 2015-10-01։ Վերցված է 2020-02-23
- ↑ Beolens, Bo. (2003)։ Whose bird? : men and women commemorated in the common names of birds։ Watkins, Michael, 1940-։ London: Christopher Helm։ ISBN 0-7136-6647-1։ OCLC 52357299
- ↑ 4,0 4,1 HERNÁNDEZ-MATÍAS ANTONIO, REAL JOAN, PRADEL ROGER, RAVAYROL ALAIN, VINCENT-MARTIN NICOLAS (2011-08-18)։ «Effects of age, territoriality and breeding on survival of Bonelli’s Eagle Aquila fasciata»։ Ibis 153 (4): 846–857։ ISSN 0019-1019։ doi:10.1111/j.1474-919x.2011.01158.x
- ↑ Moreno Sacramento, Villafuerte Rafael, Cabezas Sonia, Lombardi Ludgarda (2004-07)։ «Wild rabbit restocking for predator conservation in Spain»։ Biological Conservation 118 (2): 183–193։ ISSN 0006-3207։ doi:10.1016/j.biocon.2003.07.020
- ↑ Ontiveros Diego, Pleguezuelos Juan M., Caro Jesús (2005-05)։ «Prey density, prey detectability and food habits: the case of Bonelli’s eagle and the conservation measures»։ Biological Conservation 123 (1): 19–25։ ISSN 0006-3207։ doi:10.1016/j.biocon.2004.10.004
- ↑ Moleón Marcos, Sánchez-Zapata José A., Gil-Sánchez José M., Ballesteros-Duperón Elena, Barea-Azcón José M., Virgós Emilio (2011-09-25)։ «Predator–prey relationships in a Mediterranean vertebrate system: Bonelli’s eagles, rabbits and partridges»։ Oecologia 168 (3): 679–689։ ISSN 0029-8549։ doi:10.1007/s00442-011-2134-6
- ↑ Sánchez Rafael (2005-12-31)։ Alonso, mozo de muchos amos։ Frankfurt a. M., Madrid: Iberoamericana Vervuert։ էջեր 479–479։ ISBN 978-3-86527-934-7
- ↑ López-López Pascual, Sarà Maurizio, Di Vittorio Massimiliano (2012-05-25)։ «Living on the Edge: Assessing the Extinction Risk of Critically Endangered Bonelli’s Eagle in Italy»։ PLoS ONE 7 (5): e37862։ ISSN 1932-6203։ doi:10.1371/journal.pone.0037862
- ↑ LERNER HEATHER, CHRISTIDIS LES, GAMAUF ANITA, GRIFFITHS CAROLE, HARING ELISABETH, HUDDLESTON CHRISTOPHER J., KABRA SONIA, KOCUM ANNETT, KROSBY MEADE (2017-01-09)։ «Phylogeny and new taxonomy of the Booted Eagles (Accipitriformes: Aquilinae)»։ Zootaxa 4216 (4): 301։ ISSN 1175-5334։ doi:10.11646/zootaxa.4216.4.1
- ↑ 11,0 11,1 11,2 http://www.flora(չաշխատող հղում) nimal.ru/pages/animal/o/1171.html
- ↑ Ястребиный орёл(չաշխատող հղում)
- ↑ Vali U. (2002-10)։ «Mitochondrial pseudo-control region in old world eagles (genus Aquila)»։ Molecular Ecology 11 (10): 2189–2194։ ISSN 0962-1083։ doi:10.1046/j.1365-294x.2002.01578.x
- ↑ Remsen J. V. (2011-10)։ «Handbook of the Birds of the World, vol. 15: Weavers to New World Warblers.— Josep del Hoyo , Andrew Elliott , and David Christie , Eds. 2010. Lynx Edicions, Barcelona, Spain. 879 pp., 60 color plates, 495 photographs, 614 distribution maps. ISBN 9788496553682. Hardcover, $304.»։ The Auk 128 (4): 801–803։ ISSN 0004-8038։ doi:10.1525/auk.2011.128.4.801
- ↑ The Birds of Africa։ Academic Press Limited։ ISBN 978-0-12-137301-6
- ↑ Helbig Andreas J., Kocum Annett, Seibold Ingrid, Braun Michael J. (2005-04)։ «A multi-gene phylogeny of aquiline eagles (Aves: Accipitriformes) reveals extensive paraphyly at the genus level»։ Molecular Phylogenetics and Evolution 35 (1): 147–164։ ISSN 1055-7903։ doi:10.1016/j.ympev.2004.10.003
- ↑ 17,0 17,1 DataLife Engine > Версия для печати > Ястребиный орёл(չաշխատող հղում)
- ↑ The Birds of Africa։ Academic Press Limited։ ISBN 978-0-12-137301-6
- ↑ Delibes-Mateos Miguel, Redpath Steve M., Angulo Elena, Ferreras Pablo, Villafuerte Rafael (2007-06)։ «Rabbits as a keystone species in southern Europe»։ Biological Conservation 137 (1): 149–156։ ISSN 0006-3207։ doi:10.1016/j.biocon.2007.01.024
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ճուռականման արծիվ կատեգորիայում։ |
|