Ճորճ Քրամպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճորճ Քրամպ
Անուն Մականուն Ճորճ Հենրի Գրամպ
Ծնած է 11 Հոկտեմբեր 1929
Ծննդավայր Չարլստըն
Ազգութիւն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի

Ճորճ Հենրի Քրամպ (անգլերէն՝ George Crumb, 11 Հոկտեմբեր 1929, ԱՄՆ) 20–րդ դարու ժամանակակից դասական երաժշտութեան ամերիկացի երգահան։

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնած է 1929-ին Չարլստըն, Արեւմտեան Վիրճինիայի մէջ։ Սկսաւ յօրինել փոքր տարիքէն։ Ուսումը առաւ Չարլստընի Mason College of Music-ի մէջ, ուրկէ ստացաւ նաեւ իր պսակաւորի աստիճանը։ Ստացաւ իր մագիստրոսութեան աստիճանը Իլինօյի Համալսարանէն եւ շարունակեց աշխատիլ Պօրիս Պըլէչըրին քով Berlin Hochschule für Musik-ի մէջ։ Րոս Լի Ֆինիին հետ աշխատելէ ետք դոկտորականը ստացաւ Միշիկընի Համալսարանէն։

Քրամպին արձանագրութիւնները բաւականաչափ ծախուելով հանդերձ ան նախընտրեց ապրուստը ապահովել ուսուցչութենէ։ 1958-ին երգահանութեան ու դաշնակի բրոֆեսօրը եղաւ Գոլորատոյի Համալսարանին: 1997-ին Փենսիլվանիայի Համալսարանի պաշտօնէն քաշուելով հանգստեան կոչուեցաւ եւ շարունակեց յօրինել։

Ան յաճախ համերգներ սարքող երգահաններէն մին եղաւ ու աշխարհի չորս կողմերուն մասնակցեցաւ զանազան փառատօներու, իր հետաքրքրական ավանկարտ ոճին շնորհիւ։ Ճորճ Քրամպի երաժշտութիւնը կը միացնէ արեւմտեան ժողովրդական երգերը, շարականները ու ոչ-արեւմտեան ոճերը։ Ան մեծապէս կ՛օգտագործէ խորհրդանշական, միստիք ու թատերական տարրերը։ Քրամպ ստացաւ պատուակալ դոկտորական բազմաթիւ համալսարաններէն, նոյնաժամանակ ունի անհամար մրցանակներ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճորճ Քրամպի ստացած մրցանակներէն մի քանին․

  • Բուլիցերի մրցանակ, 1968
  • ՈՒՆԵՍԿՕ-ի (Միացեալ Ազգերու Կրթութեան, Գիտութեան և Մշակոյթի Կազմակերպութիւն) Միջազգային Երգահաններու Ծրագրի մրցանակը
  • Քաննի Դասական մրցանակ, 1998
  • Կրեմմի մրցանակը, 2001
  • Միւզիգըլ Ամերիկա Տարուան Լաւագոյն Երգահանը, 2004

Յօրինումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճորճ Քրամպի յօրինումներէն մի քանին․

  • Three Early Songs (1947)
  • Sonata (1955)
  • Variazioni (1959)
  • Black Angels (1970),
  • Vox Balaenae (1971)
  • Makrokosmos 1,2 (1972,1973)
  • Music for a Summer Evening (1974)
  • Star-Child (1977),
  • Eine Kleine Mitternachtmusik (2001)
  • Otherworldly Resonances (2002)
  • American Songbook (The River of Life, A Journey Beyond Time, Unto the Hills, The Winds of Destiny) (2001-2004)[1][2]

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]