Ճոճահավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ճոճհավերից)

Ճոճահավեր, (լատին․՝ Remizidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 1 տեսակ՝ ճոճահավը (Remiz pendulinus). նստակյաց է, տարածված։ Մարմնի երկարությունը 11 սմ է, թևերի բացվածքը՝ 16-17 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 12 գ։ Փոքրամարմին թռչուն է։ Հասուն արուի գլուխը բաց մոխրագույն է, ակնադիմակը՝ սև։ Մարմինը վերևից շիկակարմրադարչնագույն է, ներքևից՝ բաց դարչնադեղնավուն։ Էգն ավելի խամրած է, գլուխը և մարմինը ներքևից՝ ավելի դարչնագույն։ Երիտասարդի գլուխը մոխրավուն է՝ առանց ակնադիմակի, մեջքը՝ նարնջադարչնագույն։

Բնակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է գետերի երկայնքով տարածվող ուռուտներում, եղեգնուտներում, բարդիների վրա։ Սնվում է միջատներով։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի 1-ին կեսից։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը նման է ձվաձև զամբյուղիկի կամ ձեռնոցի (կախված է ծառի ճյուղից), հյուսում են արուն ու էգը (10-16 օրում)՝ բուսաթելերից և աղվափետուրից։ Դնում է 16 մմ տրամագծով, սպիտակ 6-8 ձու։ Թխսակալում է ճերմակաթիթեռներ. 1. Դյուպոն-Շելլիի ճերմակաթիթեռ, 2. հափուկի ճերմակաթիթեռ, 3. կիտրոնաթիթեռ (ա. արուն, բ. էգը), 4. դեղնաթիթեռ ավրորինա (ա. արուն, բ. էգը), 5. հայկական արշալուսաթիթեռ, 6. կիտրոնագույն արշալուսաթիթեռ, 7. Տիզոյի դեղնաթիթեռ (ա. արուն, բ. էգը), 8. կանաչավուն դեղնաթիթեռ (ա. արուն, բ. էգը) ճոճահավեր էգը և արուն էգը՝ 13-14 օր (յուրաքանչյուր 20-30/7 մեկ 5 ր ընդմիջումով)։ 16-18 օրական ձագերը լավ տիրապետում են թռիչքին և դուրս են գալիս բնից։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճոճահավեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճոճահավեր» հոդվածին։