Ճշտապահություն
Ճշտապահություն, տվյալ հանձնարարությունը կամ պարտավորությունը սահմանված ժամկետում կամ վերջնաժամկետից շուտ կատարելու ունակություն։
Ընդհանուր իմաստը[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ճշտապահ» բառը հաճախ մեկնաբանվում է որպես ժամանակին լինելու հատկանիշ։ Տարբեր մշակույթներում հաճախ ճշտապահության ընդունելի աստիճանը տարբեր է, սովորաբար մի փոքր ուշացումն ընդունելի է։ Հիմնականում դա 10-15 րոպեն է արևմտյան մշակույթներում, սակայն սա չի վերաբերում բժշկի այցելությանը կամ դպրոցական դասերին։ Որոշ մշակույթներում, ինչպիսին է ճապոնականը, և որոշ միջավայրերում, ինչպիսիք են ռազմականները, պահանջները շատ ավելի խիստ կարող են լինել։
Ժամանակի հասկացություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ մշակույթներում ընդունելի չէ այն երևույթը, որ սահմանված վերջնաժամկետը կարելի է շրջանցել։ Օրինակ՝ որևէ մշակույթում կարող է ընդունված լինել, որ մարդիկ կարող են մի ժամ ուշ կատարել առաջադրվածը։ Այդ դեպքում, քանի որ բոլորը հասկանում են, որ ժամը իննին նշանակված հանդիպումը լինելու է մոտավորապես ժամը տասին, ոչ ոք չի անհանգստանա, երբ բոլորը ժամանեն ժամը տասին։
Ճշտապահության արժեքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն մշակույթներում, որտեղ գնահատվում է ճշտապահությունը, ուշանալը դիտվում է որպես անարգալից վերաբերմունք ուրիշների ժամանակի հանդեպ, և կարող է համարվել վիրավորական։ Այսպիսի դեպքերում, հնարավոր է, որ ճշտապահությունը վերահսկվի սոցիալական տույժերով, օրինակ, հանդիպումներին՝ մուտքը փակել ցածր ճշտապահություն ունեցող մասնկակիցների համար։ Նման միջոցառումների նպատակն է հասնել նրան, որ գնահատվի ճշտապահության արժեքը և այն հետևանքները, որը կարող է ունենալ ճշտապահ չլինելը։ Ճշտապահության հանդեպ հետևողական մոտեցումը անպայման կհանգեցնի դրական արդյունքի, և տվյալ հասարակության մեջ, անկասկած, կբարձրանա ճշտապահության գնահատականը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kaushik Basu, Jörgen W. Weibull։ «MIT Department of Economics Working Paper No. 02-26: Punctuality: A Cultural Trait as Equilibrium»։ MIT Department of Economics
- M. Brahimi, D.J. Worthington (September 1991)։ «Queueing Models for Out-Patient Appointment Systems – A Case Study»։ Journal of the Operational Research Society 42 (9): 733–746։ ISSN 0160-5682։ JSTOR 2583656։ doi:10.1057/jors.1991.144
- Andrew Chamberlain։ «The economics of punctuality»։ The Idea Shop։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին։ Վերցված է 2015-02-02
- Marcelo Pisarro, Nerds All Star, Revista Ñ, Diario Clarín, 9 de junio de 2008. "No perdamos la puntualidad" Archived 2008-06-14 at the Wayback Machine. (Իսպաներեն)
- Haddon Field։ «Punctuality in Japan»։ Sound of Waves