Ճշմարտությունը թվերի՞ մեջ է։ Ամեն ինչ Վիքիպեդիայի մասին
Ճշմարտությունը թվերի՞ մեջ է։ Ամեն ինչ Վիքիպեդիայի մասին անգլ.՝ Truth in Numbers? Everything, According to Wikipedia | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1][2] |
Թեմա | համացանց և Վիքիպեդիա |
Թվական | 2010 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Scott Glosserman?[1][2] և Nic Hill?[1] |
Պրոդյուսեր | Scott Glosserman?, Nic Hill? և Craig Shapiro? |
Սցենարի հեղինակ | Scott Glosserman? |
Դերակատարներ | Ռիչարդ Բրենսոն[3], Նոամ Չոմսկի[3], Howard Zinn?[3], Ռեյմոնդ Կուրցվեյլ[3], Վինթոն Գրեյ Սերֆ[3], Ջիմմի Ուելս[3], Lawrence Lessig?[3], Don Tapscott?[3], Jaron Lanier?[3], Ուորդ Քայննինգհեմ[3], Brewster Kahle?[3], Լարի Սանգեր[3], Chris Wilson?[3], Ed H. Chi?[1], Lawrence Wright?, R. James Woolsey, Jr.?, KRS-One, John Seigenthaler?, Andrew Keen?, Simon Winchester?, Bob Schieffer? և Susan Jacoby? |
Կինոընկերություն | Nic Hill? |
Տևողություն | 85 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Ճշմարտությունը թվերի՞ մեջ է։ Ամեն ինչ Վիքիպեդիայի մասին (անգլ.՝ Truth in Numbers? Everything, According to Wikipedia), ամերիկյան վավերագրական ֆիլմ, որը ներկայացնում է Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանի պատմությունն ու նրա մշակութային ազդեցությունը։ Ֆիլմը փորձում է պատասխանել այն հարցին՝ արդյոք բոլոր ֆիզիկական անձանց, թե միայն մասնագետներին ու փորձագետներին պետք է վստահել հանրագիտարանի խմբագրումը։ Ֆիլմում պատմվում է Վիքիպեդիայի պատմության ու այնտեղ տիրող իրավիճակի մասին, տրվում եմ մեկնաբանություններ Վիքիպեդիայի հիմնադիրներ Ջիմմի Ուելսի և Լարի Սանգերի կողմից։ Ֆիլմում մեկնաբանի դերում հանդես են գալիս այնպիսի անհատներ, ինչպիսիք են Հովարդ Զինը, Լեոնարդ Դոունին The Washington Post-ից, Բոբ Շիֆերը CBS News-ից, Բրիտանիկա հանրագիտարանի նախկին ղեկավար Ռոբերտ Մաքհենրին և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ռոբերտ Ջեյմս Վուլսին։ Վավերագրական ֆիլմում քննարկվում են նախադեպեր, որոնք ցույց են տալիս Վիքիպեդիայի բացասական կողմը, այդ թվում նաև Essjay-ի և Սայգենտալերի հետ կապված սկանդալները։
Վավերագրական ֆիլմի ստեղծման գաղափարը բարձրաձայնել է ֆիլմի պրոդյուսեր Մայքլ Ֆերիս Գիբսոնը, որը հայտնի է իր 24 Hours on Craigslist աշխատանքով։ Գիբսոնը կապ է հաստատել Նիք Հիլի հետ ու ֆինանսավորել նրա ճանապարհորդությունները Ջիմմի Ուելսի հետ։ Նկարահանումներն սկսվել են 2006 թվականի օգոստոսին՝ Վիքիմանիա-2006-ի ընթացքում։ Հիլն ու Ուելսը ճանապարհորդել են Չինաստանում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ավստրալիայում ու Եվրոպայում, որպեսզի Վիքիպեդիայի մասնակիցներից հարցազրույց վերցնեն վավերագրական ֆիլմի համար։ Սքոթ Գլոսերմանը պայմանագիր է ստորագրել ֆիլմի վերաբերյալ և կապ հաստատել նրա ստեղծողների հետ՝ նպատակ ունենալով ապահովել նախագծի ստեղծագործական ուղղվածությունը։ Ֆիլմի ստեղծողները իրենց ջանքերն ուղղել են պատասխանելու այն հարցին, թե ինչպես է Վիքիպեդիան ներկայացնում ճշմարտությունը։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Վիքիմանիա-2010-ում, որ անցկացվել է Գդանսկում 2010 թվականի հուլիսին, այն նաև ցուցադրվել է Paley Center for Media-ում (Նյու Յորք) 2010 թվականի հոկտեմբերին։ «Truth in Numbers?» ֆիլմը ցուցադրվել է որպես Savannah Film Festival-ի մաս 2010 թվականի նոյեմբերի 3-ին։ Ֆիլմն արժանացել է քննադատների դրական արձագանքներին, այն բարձր են գնահատվել Թեդ Լեոնսիսի կողմից և AOL Urlesque հրատարակման մեջ։
Ֆիլմի բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը[4] ներկայացնում է Վիքիպեդիա օնլայն-հանրագիտարանի պատմությունն ու նրա մշակութային ազդեցությունները[5]։ Վիքիպեդիան վավերագրական ֆիլմում ներկայացվում է որպես հաղորդակցման ու մշակութային երկխոսության նոր ձև[6]։ Ֆիլմի ստեղծողները փորձել են պատասխանել այն հարցին, թե «Պարտավո՞ր ենք դուք և ես կիսվել մարդկության գիտելիքներով բոլորի հետ, թե՞ մենք պետք է դա թողնենք մասնագետներին»[7]։
Ֆիլմում ներկայացվում է նաև Վիքիպեդիայի հիմնադիրներից մեկի՝ Ջիմմի Ուելսի կենսագրությունը[8]։ Ուելսը ֆիլմում հայտնվում է հնդիկ ընթերցողի հետ զրուցելիս, որը մատնացույց է անում անճշտություն հինդի լեզվով Վիքիպեդիայի հոդվածներից մեկում[9]։ Ուելսը պատասխանում է․ «Այդ դեպքում փոխեք այն»։ Նա ընթերցողին ցույց է տալիս, թե ինչպես սեղմել «Խմբագրել» կոճակը Վիքիպեդիայում։ Վիքիպեդիայի համահիմնադիր Լարի Սանգերը նույնպես հայտնվում է ֆիլմում՝ քննադատելով Վիքիպեդիայում սովորական խմբագիրների ու մասնագետների միջև եղած հավասարությունը[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0960864/
- ↑ 2,0 2,1 https://www.filmaffinity.com/en/film935758.html
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 http://www.imdb.com/title/tt0960864/fullcredits
- ↑ Hart Hugh (մարտի 11, 2007)։ «Industry Buzz»։ San Francisco Chronicle (www.sfgate.com)։ Վերցված է 2010-09-19
- ↑ «Midterm Madness. Wikipedia Exposed: Scott Glosserman on his Provocative Documentary»։ IndieWire (www.indiewire.com)։ հոկտեմբերի 21, 2010։ Վերցված է 2010-10-27
- ↑ «Wikipedia, le film»։ Premiere.fr (www.premiere.fr)։ փետրվարի 5, 2009։ Վերցված է 2010-11-10
- ↑ Haines Lester (հուլիսի 16, 2010)։ «Reg hack gives forth in Wikipedia doco»։ The Register (www.theregister.co.uk)։ Վերցված է 2010-11-10
- ↑ Staff (սեպտեմբերի 25, 2008)։ «Wikipedia Documentary "Truth in Numbers?" Shot with Panasonic P2»։ Videography (www.videography.com)։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-28-ին։ Վերցված է 2010-11-10 alternate link
- ↑ Hamann Mathias (հուլիսի 12, 2010)։ «Woodstock im Schatten der Zensur»։ Süddeutsche Zeitung (գերմաներեն) (Մյունխեն, Գերմանիա: Südwestdeutsche Medienholding)
- ↑ «Wiki movie stirs geeky trouser worms»։ The Inquirer (անգլերեն) (www.theinquirer.net)։ օգոստոսի 6, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-09-ին։ Վերցված է 2010-11-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Truth in Numbers? Everything, According to Wikipedia (ռուսերեն)
- Պաշտոնական կայք Archived 2017-09-11 at the Wayback Machine., glenechoent.com
- Պաշտոնական կայք, underdogpictures.com
- Truth in Numbers: The Wikipedia Story(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- An article ad podtech.com
|