Ճնճղաձուկ
Ճնճղաձուկ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Cyclopterus lumpus
Linnaeus, 1758
| ||
|
Ճնճղաձուկ, պինագոր կամ կլորալողակ (լատ.՝ Cyclopterus lumpus), սկորպենակերպերի կարգի կլորալողակայինների ընտանիքին պատկանող ձկնատեսակ:
Ընտանիքի կարևորագույն ներկայացուցիչներից է: Սկանդինավյան թերակղզու երկրներում ճնճղաձուկը օգտագործվում է լայնորեն արդյունաբերության մեջ:
Բացի այդ, Մերձալթյան երկրներում՝ Լատվիայում, Էստոնիայում և Լիտվայում, ճնճղաձկան ձկնկիթը ներկում են սև գույնի և աղ դնելուց հետո վաճառում: Այն վերածվում է մորեների խավիարի, որը հյուսիսեվրոպացիները վաճառում են «կավիար» պիտակով:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է հիմնականում հյուսիսային բարեխառն գոտում, մասնավորապես՝ Սպիտակ և Բարենցի ծովերում: Հանդիպում է հյուսիսային երկրների ափերի մոտ:
Տարբեր եղանակներին հանդիպում են Գրենլանդիայի, Իսլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Մերձբալթիկայի ափերի մոտ:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը հասնում է 60 սմ-ի և կշռում է 5 կգ: Մարմինը գնդաձև է, հատկապես հաստ է առջի մասը: Պոչի հատվածը բավականին կարճ է և կողմնային մասերից սեղմված:
Մարմինն արտաքինից ծածկված է ոսկրային թմբիկներով: Ապրում է ծովերի հատակի թարերի արանքում: Ձվադրման շրջանում դառնում է դարչնակարմրավուն: Դա պայմանավորված է փոփոխական մարմնի գույնով: Ճնճղաձկան փորի հատվածի լողակները կարմրավարդագույն են. մեջքը մուգ է, կապտագորշ[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 81 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ճնճղաձուկ կատեգորիայում։ |