Ճկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ճկեր, համանուն կենտրոնով գավառ Կիլիկյան Հայաստանի հարավարևելյան անկյունում, Հայոց (Ալեքսանդրետ) ծոցի արևելյան ափամերձ շրջանում։ 1185 թվականին Ռուբեն Բ իշխանը Ճկեր և այլ բերդեր հարկադրաբար զիջեց Անտիոքի դքսությանը և ազատվեց գերությունից։ Սակայն Լևոն Բ նույն թվականին ազատագրեց այդ բերդերը (Ճկերի բերդատեր իշխանը հիշվում է Լևոն Բ-ի թագադրման արարողության մասնակիցների թվում)։ 1214 թվականին Լևոն Բ Ճկեր պարգևում է խաչակիր ասպետներին՝ հարկային և զինվորական ծառայության դիմաց։ Լևոն Բ-ի և խաչակիր ասպետների միջև կնքած լատիներեն պարգևագրում Ճկեր բերդից և Մաշկևոր վանքից բացի գավառում հիշատակվում են 10 այլ բնակավայր, որոնցից հայտնի է ՛միայն Պայաս ավանագյուղը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 99 CC-BY-SA-icon-80x15.png