Ճիչ խավարում (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ճիչ մթության մեջից)
Ճիչ խավարում
անգլ.՝ Evil Angels
«Ճիչ խավարում» ֆիլմի շապիկը
Երկիր Ավստրալիա
 ԱՄՆ
Ժանրփորձնական ֆիլմ և դրամա
Թեմաdeath of Azaria Chamberlain?
Թվական1988 և մայիսի 25, 1989[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրեդ Շեպիս[2][3][4][…]
ՊրոդյուսերՄենահեմ Գոլան, Յոռամ Գլոբուս և Verity Lambert?
Սցենարի հեղինակՖրեդ Շեպիս և Robert Caswell?[5]
ԴերակատարներՄերիլ Սթրիփ[3][4], Սեմ Նիլ[3][4], Bud Tingwell?, Lewis Fitz-Gerald?, Nick Tate?, Սթիվ Դոդ, Deborra-Lee Furness?[5], Լուչանո Կատենաչչի[5], Tony Martin?[5], Dorothy Alison?[5], Ռեգ Էվանս[5], David Hoflin?[5] և Բրյուս Մայլզ[5]
ՕպերատորIan Baker?
ԵրաժշտությունBruce Smeaton?
ՄոնտաժՋիլ Բիլքոք
Պատմվածքի վայրԱվստրալիա
Նկարահանման վայրԱվստրալիա
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն122 րոպե և 121 րոպե
Շահույթ3 006 964 A$[6]
MPAA վարկանիշ12+
ԿինոՊոիսկID 1892

«Ճիչ խավարում», (անգլ.՝ A Cry In The Dark), ավստրալիական գեղարվեստական ֆիլմ-դրամա նկարահանված 1988 թվականին։ Ռեժիսորն է Ֆրեդ Սկեպիսին։ Ֆիլմը նկարահանված է իրական փաստերի հիման վրա, որը տեղի է ունեցել Ավստրալիայում 1980-ական թվականներին։ Այդ իրադարձությունը լայն արձագանք գտավ․ ինչպես հետո պարզվեց Լինդա Չեմբեռլենն ու իր ամուսինը մեղադրվեցին ապացույցների կեղծման համար[7]։ Ժապավենը ստացել է AACTA-ի վեց մրցանակ, առաջադրվել է Օսկարի և ստացել մրցանակ Կաննի կինոփառատոնում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ավստրալիայում։ Չեմբեռլենների ընտանիքն ուղևորվում է հանգստանալու բնության գրկում Ուլուրու շրջանում (Հյուսիսային տարածք1980 թվականի օգոստոսի 17-ի գիշերը ընտանիքի երկու ամսական աղջիկը՝ Ազարիան անհետանում է վրանից։ Վրանի հարակից տարածքում Լինդան նկատում է դինգո շանը, որը ինչ-որ մի բան է քարշ տվել։ Փնտրտուքը ոչ մի արդյունք չի տալիս։ Լինդա Չեմբեռլենի դեմ հարուցվում է քրեական գործ՝ սպանության կասկածանքով։ Փորձելով ապացուցել իր մեղքը, Լինդան հավաստիացրել է, որ աղջնակին վրանից քարշ է տալիս վայրի շունը՝ դինգոն, որը և սպանել է երեխային։

Գործը լայն տարածում է գտնում ԶԼՄ-ների շրջանում։ Տեղաբնակների մեծամասնությունը, տեսնելով ծնողների սառնարյուն վերաբերմունքը, սկսում են կասկածել հենց նրանց։ Չեմբեռլենների ընտանիքը պատկանում է «Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցուն»։ Շշուկներ են տարածվում, որ ընտանիքի մայրը երեխային սպանել է ծիսակարգի ժամանակ։ Աշխարհահռչակ մի շարք փորձագետներ ապացույցներ են հավաքագրում, և վարկած են առաջ քաշում, թե Լինդան հնարավոր է, որ կտրել է երեխայի գլուխը մկրատով։ Գտնված հագուստի պատառիկների վրա հայտնաբերվում են արյուն և մատնահետքեր։ 1982 թվականի հոկտեմբերին Լինդա Չեմբեռլենին մեղավոր են ճանաչում և դատապարտում ցմահ ազատազրկման։ Մեղավոր են ճանաչում նաև Լինդայի ամուսնուն՝ Մայքլին հանացակից լինելու մեղադրանքով։

Երեք տարի անց այլ հանցագործության հետաքննության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերում է Ազալիայի հագուստի ևս մի ծվեն։ Կրկին նոր դատ է բացվում և պարզվուն են շատ սխալմունքներ, որոնք նախկինում չէին նկատվել։ Արդյունքում Լինդա Չեմբեռլենը բոլոր մեղադրանքներից ազատվում է և ճանաչվում անմեղ։ Ազարիա Չեմբեռլենի մահվան պաշտոնական պատճառ է հայտարարվում դինգո շան վարկածը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Մերիլ Սթրիփ Լինդա Չեմբեռլեն
Սեմ Նիլ Մայքլ Չեմբեռլեն
Բրյուս Մայլս փաստաբան Իեն Բարկեր
Նիլ Ֆիտցպատրիկ փաստաբան Ջոն Ֆիլիպս
Բադ Թինգվել դատավոր Ջեյմս Մյուրհեդ
Մորի Ֆիլդս դատավոր Դենիս Բարիտ
Նիկ Թեյթ դետեկտիվ Գրեմ Չերլվուդ
Լյուիս Ֆիցջերալդ Ստյուարտ Թրիփլ
Դորոթի Էլիփսոն Էվիս Մարչինսոն, Լինդայի մայրը
Ստիվ Դոդ Նիպեր Ուինմատի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. http://www.imdb.com/title/tt0094924/
  3. 3,0 3,1 3,2 http://stopklatka.pl/film/krzyk-w-ciemnosci
  4. 4,0 4,1 4,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=4745.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. https://web.archive.org/web/20110218045303/http://film.vic.gov.au/resources/documents/AA4_Aust_Box_office_report.pdf
  7. «Судебная ошибка: Дикая собака динго». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 4-ին.