Ճիչ (ֆիլմ, 1996)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճիչ (այլ կիրառումներ)
Ճիչ
անգլ.՝ Scream
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], սլեշեր, ֆիլմ անչափահասների համար, կինոկատակերգություն և միստիկ ֆիլմ
Թեմավրեժ[4], serial murder?[4] և սարսափ ֆիլմ[4]
Թվականդեկտեմբերի 20, 1996, հոկտեմբերի 30, 1997[5] և դեկտեմբերի 18, 1996
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւես Քրեյվեն[1][6][7][…]
ՊրոդյուսերՔեթի Քոնրադ, Cary Woods? և Ստյուարտ Մ․ Բեսեր
Սցենարի հեղինակՔեվին Ուիլյամսոն[8]
ԴերակատարներԴևիդ Արքեթ[2][9][6][…], Նիվ Քեմփբել[1][2][9][…], Քորթնի Քոքս[2][9][7][…], Մեթյու Լիլլարդ[9][8][10][…], Ռոուզ Մաքգոուեն[9][8][11], Սքիթ Ուլրիխ[2][9][8][…], Դրյու Բերիմոր[9][6][7][…], Ջեյմի Հարվի[9][11], Ջոզեֆ Ուիփ[9][11], Լև Շրայբեր[9], Ֆրենսիս Լի ՄակՔեյն[9], Հենրի Ուինքլեր[9], Ուես Քրեյվեն[9], Ռոջեր Լ. Ջեքսոն, Ուիլյամ Էրլ Բրաուն, Լինդա Բլեր[12] և Նիլ Բրին[12]
ՕպերատորՄարկ Իրվին
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժՊատրիկ Լյուսսե
Պատմվածքի վայրWoodsboro?
Նկարահանման վայրԿալիֆոռնիա և Սանտա Ռոզա
ԿինոընկերությունDimension Films
Տևողություն111 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ճիչ» (անգլ.՝ Scream), ամերիկացի ռեժիսոր Ուես Քրեյվենի հայտնի սլեշեր ֆիլմը, որը սկիզբ դրեց համանուն ֆիլմերի շարքին[13]։ Այն կենտրոնացած է Սիդնի Փրեսքոթի (Նիվ Քեմփբել) կերպարի վրա, ում բոլոր ֆիլմերի ընթացքում հետապնդում են դիմակով տարբեր մարդասպաններ։ Կինոնկարում պարզ ներկայացվում են բռնություններ, որի պատճառով այն մեծ աղմուկ հանեց մի քանի երկրներում։ Միացյալ Նահանգներում ֆիլմը հավաքեց 103 046 663 դոլար, իսկ մյուս երկրներն իրար հետ միասին՝ 70 միլիոն դոլար։ Լոս Անջելեսյան շնորհանդեսը տեղի է ունեցել 1996 թվականի դեկտեմբերի 18-ին, իսկ նույն ամսվա 20-ից սկսեցին լայնամասշտաբ ցուցադրություններն ԱՄՆ-ի մյուս քաղաքներում[14]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդսբորոյի ավագ դպրոցի աշակերտուհի Քեյսի Բեյքերն (Դրյու Բերիմոր) ուշ երեկոյան, տանը միայնակ սպասում է իր ընկեր Սթիվ Օրֆին (Քեվին Պատրիկ Ուոլս)։ Նա մի տարօրինակ զանգ է ստանում անծանոթից, ով նրան հարցնում է, թե «Ո՞րն է իր ամենասիրելի սարսափ ֆիլմը»։ Իրադրությունը միանգամից դուրս է գալիս հսկողությունից, քանի որ անծանոթն իր զրույցի մեջ Քեյսիի հանդեպ մտցնում է անառողջ սադիզմ և սպառնում նրան։ Այնուհետև Քեյսին բացահայտում է, որ Սթիվը գերի է ընկել անծանոթի մոտ, ով սպառնում է սպանել նրան, եթե Քեյսին ճիշտ չպատասխանի սարսափ ֆիլմերին վերաբերող բոլոր հարցերին։ «Ուրբաթ 13» ֆիլմի մարդասպաններից նա նշում է միայն Ջեյսոն Վուրհիզի անունը, սակայն չի նշում նրա մորը՝ Պամելա Վուրհիզին։ Դրանից հետո սպանվում է Սթիվը, ինչից հետո դիմակով մարդասպանը հարձակվում է Քեյսիի վրա և դանակով սպանում նրան։ Քեյսիի ծնողները, վերադառնալով տուն, իրենց աղջկա դին գտնում են կտրատված և ծառից կախված։

Սկսվում է հետաքննություն, ինչի արդյունքում Վուդսբորո են ժամանում բազմաթիվ լրագրողներ։ Վուդսբորոյի մեկ այլ աշակերտուհի Սիդնի Փրեսքոթը (Նիվ Քեմփբել) փորձում է հաշտվել իր սգի հետ․ մոտենում է նրա մոր՝ Մորինի (Լինն Մաքրի) մահվան մեկ ամյակը, ում բռնաբարել և սպանել է Քոթթոն Ուիրին (Լև Շրայբեր)։ Քեյսիի սպանության հաջորդ օրը՝ ուշ երերկոյան անծանոթի կողմից սպառնողական զանգ է ստանում նաև Սիդնին, որից հետո ենթարկվում է հարձակման։ Աղջկան հաջողվում է փակվել իր սենյակում, ինչից հետո պատուհանից ներս է մտնում նրա ընկեր Բիլլի Լումիսը (Սքիթ Ուլրիչ), որպեսզի օգնի նրան։ Հենց այդ պահին նրա մոտից ընկնում է բջջային հեռախոսը, ինչի պատճառով Սիդնին կարծում է, որ հենց ինքն է հարձակվողը։ Բիլլիին ձերբակալում են, իսկ աներես լրագրող Գեյլ Ուեզերսը (Քորթնի Կոքս), զրուցելով Սիդնիի հետ, խոսում է նրա մոր մահվան դեպքից՝ անզգուշաբար հարվածելով նրա ցավոտ տեղին։ Բանը նրանում է, որ Քոթթոն Ուիրին մեղադրված էր միայն Սիդնիի ցուցմունքների հիման վրա։ Այդ գիշեր, երբ Սիդնին գտել էր Մորինի դիակը, նա տեսել էր, թե ինչպես է տանից փախչում բաճկոնով մի մարդ, որը նման է Քոթթոնի բաճկոնին։ Մանրախնդիր Գեյլն ասում է, որ մարդասպանը կարող է և Քոթթոնը չլինել, ինչը սկսում է անհանգստացնել Սիդնիին։ Սիդնին այդ գիշերն անցկացնում է իր ընկերուհի Թաթում Ռայլիի (Ռոուզ ՄաքԳոուեն) տանը, որտեղ կրկին զանգ է ստանում անծանոթից։ Նա ասում է, որ «խեղճ Բիլլին իզուր հայտնվեց ճաղերի ետևում», և խորհուրդ է տալիս Սիդնիին նույնը մտածել Քոթթոնի մասին։

Բիլլիին բաց են թողնում, որովհետև նրա բջջայինի ստուգումից հետո պարզվում է, որ նա չի զանգել Սիդնիին։ Սակայն բացահայտվում է, որ Սիդնիին զանգեր էր գալիս նրա հոր հեռախոսից, ով հենց այդ դեպքերի ժամանակ քաղաքում չէր, և ոչ ոք չէր կարողանում կապ հաստատել նրա հետ։ Իրադարձություններն այնպես են զարգանում, որ Վուդսբորոյի կառավարությունը ստիպված է լինում որոշ ժամանակով փակել ավագ դպրոցը և քաղաքում հայտարարել պարետային ժամ։ Այն բանից հետո, երբ աշակերտները լքում են դպրոցը, մարդասպանը սպանում է տնօրեն Հիմբրիին (Հենրի Ուինքլեր)։ Սթյու Մեյխերը (Մեթյու Լիլարդ) դասերի կրճատվելու կապակցությամբ որոշում է իր տանը երեկույթ կազմակերպել։ Սիդնին այնտեղ է գալիս Թաթումի և Ռենդի Միքսի (Ջեյմի Քենեդի) ուղեկցությամբ։ Այնտեղ է գալիս նաև չհրավիրված Գեյլը, ում կարծիքով մարդասպանը հաստատ նրանց հարված կհասցնի։ Երեկույթին հետևում են շերիֆի օգնականը և Թաթում Դյուիի եղբայրը (Դևիդ Արքեթ)։ Շուտով Թաթումը սպանվում է, երբ մարդասպանն ավտոտնակի դռների միջոցով ջարդում է նրա վիզը։ Միանգամից դրանից հետո հայտնվում է Բիլլին, ով առանձնանում է Սիդնիի հետ, որպեսզի վերջնական բաժանվեն, որից հետո նրանք սիրով են զբաղվում։ Պարզվում է, որ գտնվել է տնօրեն Հիմբրիի դին, որից հետո հավաքվածների մեծ մասը լքում է երեկույթը, և տանը մնում են միայն Սթյուն, Սիդնին, Բիլլին և Ռենդին։ Գեյլը և Դյուին զբոսնում են տան շրջակայքում, իսկ Գեյլի օպերատոր Քեննի Ջոնսը (Ուիլիամ Էրլ Բրաուն) տանը հետևում է իր մեքենայից։

Երբ Բիլլին և Սիդնին հագնվում են, անսպասելիորեն հայտնվում է մարդասպանը և սպանում Բիլլիին։ Սիդնիին հաջողվում է տանից դուրս գալ ձեղնահարկի պատուհանից։ Այդ ընթացքում Գեյլը և Դյուին գտնում են Սիդնի Նիլին՝ իր մեքենայի մոտ և կարծում, որ նա է մարդասպանը։ Գեյլը որոշում է գնալ իրենց մեքենայի մոտ, սակայն ճանապարհին հանդիպում է Սիդնիին։ Դյուին ուսումնասիրում է տունը և ենթարկվում մարդասպանի հարձակմանը, որի պատճառով ուշագնաց է լինում։ Սիդնին վերադառնում է տուն, որտեղից վերցնում է Դյուիի ատրճանակը, իսկ հետո հանդիպում է Սթյուին և Ռենդիին, ովքեր մեկը մյուսին սկսում են մեղադրել մարդասպան լինելու մեջ։ Սիդնին երկուսից էլ փախչում է, որտեղ գտնում է կենդանի Բիլլիին։ Նա նրան է տալիս ատրճանակը, և վերջինս, Ռենդիին ավելի մոտ թողնելով, կրակում է նրա վրա, ինչից հետո ցույց է տալիս, որ նրա վերքերը մահացու չէին և նա Սթյուիի հետ մարդասպաններն են։ Սիդնիին քարշ տալով մինչև խոհանոց՝ նրանք պատմում են իրենց դրդապատճառները։ Սիդնիի մայրը՝ Մորինը, իրականում թեթև վարքի տեր կին էր, ով ստիպեց Բիլլի Հենքի հորը հեռանալ ընտանիքից։ Նա սիրային կապեր ուներ նաև Քոթթոն Ուիրիի հետ։ Պարզվում է, որ Նիլ Փրեսքոթն այս ողջ ընթացքում տղաների մոտ գերի էր։

Այժմ նրանք կխաղան մի ներկայացում, որի ժամանակ կսպանեն Սիդնիին և Նիլին, այնպես սարքելով, որ ոստիկանները կարծեն, թե մարդասպանները հենց իրենք էին, իսկ Սթյուն և Բիլլին՝ ընդամենը ողջ մնացած զոհեր։ Այդ ժամանակ գործերին է խառնվում Գեյլը, ով ողջ էր մնացել ավտոպատահարից հետո։ Ամենաթեժ պահին Սիդնին սպանում է Սթյուին՝ նրա գլխին գցելով հեռուստացույցը։ Այնուհետև բացահայտվում է, որ Ռենդին նույնպես ողջ է, սակայն այդ ժամանակ նրանց վրա է հարձակվում Բիլլին։ Սիդնին վերջ է դնում այդ ամենին՝ կրակելով նրա գլխին։ Վերջնական կադրերում տան վրա արև է բարձրանում և մուտքի դիմաց Գեյլը վարում է իր հերթական ռեպորտաժը։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Նիվ Քեմփբել Սիդնի Փրեսքոթ Սիդնի Փրեսքոթ
Դևիդ Արքեթ Դուայթ «Դյուի» Ռայլի շերիֆի օգնական Դուայթ «Դյուի» Ռայլի
Կորտնի Կոքս Գեյլ Ուեզերս-Ռայլի Գեյլ Ուեզերս-Ռայլի
Մեթյու Լիլարդ Սթյու Մեյխեր Սթյու Մեյխեր
Ռոուզ ՄաքԳուեն Թաթում Ռայլի Թաթում Ռայլի
Սքիթ Ուլրիչ Բիլլի Լումիս Բիլլի Լումիս
Ջեյմի Քենեդի Ռենդի Միքս Ռենդի Միքս
Ուիլիամ Բրաուն Քենթ Ջոնս Քենթ Ջոնս
Ժոզեֆ Ուիփ Բըրք շերիֆ Բըրք
Լև Շրայբեր Քոթթոն Ուիրի Քոթթոն Ուիրի
Դրյու Բերիմոր Քեյսի Բեյքեր Քեյսի Բեյքեր
Քեվին Պատրիկ Ուիլսոն Սթիվեն Օրթ Սթիվեն Օրթ
Դևիդ Բաթ Բեյքեր Քեյսիի հայրը Բեյքեր
Լինդա Բլեր լրագրող
Ուես Քրեյվեն Ֆրեյդ հավաքարար Ֆրեյդ
Լին Մաքրի Մորին Ռոբերթս-Փրեսքոթ Մորին Ռոբերթս-Փրեսքոթ
Հենրի Ուինքլեր դպրոցի տնօրեն
Լոուրենս Հեխթ Նիլ Փրեսքոթ Նիլ Փրեսքոթ
Կ․ Ու․ Մորգան Հենք Լումիս Հենք Լումիս
Ռոջեր Ջեքսոն հեռախոսային ձայն

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Քևին Ուիլիամսոնը սցենարը գրել էր «Սարսափելի ֆիլմ» անվանումով ֆիլմի համար, որը մի քանի տարի անց դարձավ կինո-պարոդիա «Շատ սարսափելի կինո»-ի պաշտոնական անվանումը, որի սյուժետային շղթան հիմնականում վերցված է «Ճիչ»-ից[15]։ Ֆիլմի ստեղծմանը ոգեշնչիչ դեր է կատարել 1994 թվականի մարտի 9-ին դրվագային նորությունների բաժին «Turning Point»-ը, որը պատմում էր սերիական մարդասպան Դեննի Ռոլլինգի մասին, ով ընդհանուր հաշվով սպանել էր 8 մարդ[16]։ Նա այնպես էր սպանում, որ ընդգծեր դրա արյունարբությունը։ Ինչպես նաև դիակները գլխատում էր և շարում իրար վրա։ Եվս մեկ ոգեշնչող աղբյուր է հանդիսացել հենց Ուիլիամսոնի կյանքից մի դեպք, երբ նա մի անգամ իր տանը բացահայտեց բաց պատուհան։ Առաջին սևագրի էջերի քանակն ընդամենը 18 էր, քանի որ նրան ոգևորել էր միայն ֆիլմի սկիզբը։ Դրանից հետո նա մի կողմ դրեց սևագիրը և կենտրոնացավ «Սպանել տիկին Թինգլին» ֆիլմի սցենարի վրա, որը 1995 թվականին գնվեց անհայտ կինոընկերության կողմից, սակայն չիրագործվեց։ Կրելով ֆինանսական դժվարություններ՝ Ուլիամսոնն առանձնացավ Փալմ-Սփրինգսում և սկսեց զարգացնել «Սարսափելի ֆիլմի» սցենարը մինչև լիարժեք ֆիլմի, այն ցանկությամբ, որ այն վաճառվի որքան հնարավոր է շուտ։ Երեք օրվա ընթացքում նա գրեց ամբողջ սցենարը, ինչպես նաև հինգ էջանոց սևագրեր «Սարսափելի ֆիլմ 2» և «Սարսափելի ֆիլմ 3»-ի համար, որպես հնարավոր սիկվելներ։ Ըստ նրա՝ այդ բանով նա մեծ տպավորություն կթողներ պրոդյուսերների վրա[17]։ Ուիլիամսոնի խոսքերով՝ նա որոշեց գրել հենց թրիլեր ֆիլմի սցենար այն պատճառով, որ լինի իր մանկության սարսափներին փոխարինողներ, ինչպիսին էր Հելոուինը, որի հաջողությունը, Ուիլիամսոնի կարծիքով, ոչ ոք չէր կրկնել[18]։

1995 թվականի հունիսին[17] Ուիլիամսոնը սցենարը ցույց տվեց իր գործակալ Ռոբ Փերիսին, որպեսզի նա վաճառքի դնի[19]։ Փերիսը վատատեսորեն ընդունեց սցենարը, զգուշացնելով Ուիլիամսոնին, որ այն լի է բռնության տեսարաններով և արյունալի նկարագրություններով (կային դրվագներ, որտեղ հեղինակը մանրամասնորեն պատմում էր ներքին օրգաններից զրկված դիակների մասին) պատմությունը ոչ բոլորը կցանկանային գնել։ Երբ այն գնեց «Miramax Films»-ը, Ուիլիամսոնն իրոք ստիպված եղավ հանել դաժան տեսարանների մեծ մասը։ Ուիլիամսոնը նաև ուզում էր ազատվել այն տեսարանից, որտեղ զուգարանում նրա վրա է հարձակվում մարդասպանը, սակայն ըստ Քրեյվենի, դրա միջոցով ավելի հեշտ է բացահայտվում գլխավոր հերոսուհու բնավորությունը։ Ավելի ուշ նա համաձայնում է Քրեյվենի հետ։ Պրոդյուսեր Բոբ Ուեյնշտեյնը, կարդալով սցենարը, նկատեց, որ մոտ 30 էջի ընթացքում (որը մոտ է 30 էկրանային րոպեների) տեղի չի ունենում ոչ մի սպանություն, այդ պատճառով Ուիլիամսոնը որոշեց «սպանել» տնօրեն Հիմբրիին։ Նրա սպանության բացահայտումից հետո բոլորը ցանկացան տեսնել դիակը։ Ուիլիամսոնը նաև չէր կարողանում որոշել տալ արդյոք մարդասպաններին սպանության պատճառ, թե թողնել նրանց անմեղսագիտակ։ Մի կողմից նա կարծում էր, որ հեռուստադիտողին կհետաքրքրի նրանց սպանության բոլոր պատճառները, իսկ մյուս կողմից մոտիվացիայի չբացահայտումը ֆիլմին կտա ավելի սարսափելի տրամադրություն։ Այդ հարցի մասին տատանվում էին նաև «Miramax»-ի ղեկավարությունը, քանի որ մարդասպանները երկուսն էին։

Նախագծի մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Scary Movie»-ի սցենարը վաճառքի հանվեց 1995 թվականի հունիսին՝ ուրբաթ օրը, սակայն չստացավ ոչ մի առաջարկությոն։ Հաջորդ երկուշաբթի սցենարը պահանջարկը միանգամից մեծացավ։ Առաջարկություններ արվեցին «Paramount Pictures», «Universal Studios» и «Morgan Creek Productions» կինոընկերությունների կողմից[20]։ Պրոդյուսեր Քեթի Քոնրադը, ծանոթանալով սցենարի հետ, ասաց, որ դա հենց այն է, ինչ փնտրում էին «Dimension Films»Բոբ Ուեյնշտեյնը և Հարվի Ուեյնշտեյնը (որն այդ ժամանակ «Miramax Films»-ի մասնաճյուղ էր)։ «Dimension»-ը այդ ժամանակ թողարկել էր մի քանի սարսափ ֆիլմեր և որոշել էր կենտրոնանալ այդ ժանրի վրա։ Քոնրադը սցենարը տարավ Ուեյնշտեյնի օգնական Ռիչարդ Փոթերին, ով նկատեց, որ այն ունի մեծ առաջընթաց։ Դրանից հետո կինոընկերությունները սկսեցին լքել ծրագիրը, քանի որ գինը գնալով բարձրանում էր։ Վերջապես մնաց հենց «Dimension»-ը և Օլիվեր Սթոունը, ով այդ ժամանակ աշխատում էր «Cinergi Pictures»-ում[17][19]։ Ուիլիամսոնն ընտրություն կատարեց հօգուտ «Dimension»-ի, քանի որ նա կարծում էր, որ նրանք միանգամից կսկսեն նկարահանումերը և միաժամանակ կկրճատեն արյունալի տեսարանները։ «Miramax»-ը նրան է վճարում 400 հազար դոլար և երկու սիկվելների համար պայմանագիր կնքում։ Ինչպես նաև տրվում էր չորրորդ ֆիլմի նկարահանումների իրավունքը, որը պետք է դառնար հերթակա մասը[15]։

Ուես Քրեյվենը ծրագրին միացավ սկզբնական շրջանից, երբ դեր «Dimension»-ը առաջարկում էր գնել այն և դառնալ ֆիլմի ռեժիսորը։ Սակայն, երբ Քրեյվենը վերջացրեց սցենարը կարդալը, այն արդեն գրված էր։ Բոբ Ուեյնշտեյնը, ով ծանոթ էր Քրեյվենի նախկին աշխատանքների հետ, միևնույնն է, ցանկանում էր, որ հենց ինքը լինի ֆիլմի ռեժիսորը, քանի որ կարծում էր, որ միայն նա կարող էր ճիշտ փոխնացել այն, ինչ գրվել էր Ուիլիամսոնի կողմից[21]։ Բայց Քրեյվենը սկզբում մերժում է, քանի որ նա արդեն զբաղված էր «Բլրի վրայի տան ուրվականը» ֆիլմի երկրորդ էկրանավորումով, ինչպես նաև նա փորձում էր որոշ տարածություն պահել սարսափ ժանրից, քանի որ նա հոգնել էր դրանից։ Մինչ Քրեյվենը բացասական պատասխան է տալիս, Ույենշտեյնը ռեժիսորի պաշտոնին է առաջարկում այնպիսի հայտնիների, ինչպիսիք են՝ Ռոբերտ Ռոդրիգեսը, Դենի Բոյլը, Ջորջ Ռոմերոն և Սեմ Ռեյմին։ Սակայն այս բոլորը մերժվեցին Ուիլիամսոնի կողմից, քանի որ անհանգստացած էր այն բանով, որ շատ ռեժիսորներ, ծանոթանալով սցենարի հետ, ընդունեցին այն որպես սև հումոր։ Այդ ժամանակ «Բլրի վրայի տան ուրվականը» ֆիլմը չի նկարահանվում, և Քրեյվենը վերջապես համաձայնում է գլխավորել նկարահանումները։ Իր որոշման վրա ազդեց նաև այն, որ Դրյու Բերիմորն իր սեփական ցանկությամբ միացել էր ֆիլմի նկարահանումներին, և ըստ Քրեյվենի այդ սարսափ ֆիլմը նման հայտնի դերասանուհու հետ կտարբերվի մյուսներից, որոնք թողարվել են ավելի շուտ[22]։

Լսումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական մտադրություններով Բիլլի դերում պետք է խաղար Քևին Պատրիկը, սակայն նա այդ դերը չստացավ, բայց հանդես եկավ որպես Դրյու Բերիմորի ընկեր։ Ինչպես նաև Սիդնի Փրեսքոթի դերը պետք է կատարեր Մոլլի Ռինգվոլդը, սակայն վերջինս հրաժարվեց, պատճառաբանելով, որ նա արդեն 27 տարեկան է և իր համար դժվար կլինի խաղալ ավագ դպրոցի աշակերտուհու դեր։ Նկարահանումները պետք է տեղի ունենային Կալիֆորնիա նահանգի Սանտա Ռոզ քաղաքում, սակայն դպրոցի ղեկավարությունը կարդալով սցենարը՝ մերժեց այնտեղ նկարահանումներ իրականացնել[23]։ Այդ ժամանակ նկարահանող խումբը տեղափոխվում է Հիլսբուրգ[24]։ Այս փոփոխությունների հետ մեկտեղ զոհողութունների գնացին նաև դերասանները։ Ռոուզ ՄաքԳոուենը դիտավորյալ մազերը խարտյաշ ներկեց, որպեսզի տարբերվի դերասանուհի Նիվ Քեմփբելից։ Ինչպես նաև ստիպված եղան հրաժարվել մահանալու որոշ ձևերից։ Սկզբում պլանավորվել էր, որ Թաթումը կմահանա ավտոտնակի դուռը վրան ընկնելով, բայց արդյունքում իրականացավ Քևին Ուիլիամսոնի օգնականի միտքը, ըստ որի, մահվան պատճառ դարձավ դռան վրայի կատուների համար նախատեսված անցքը։ Բացի այդ, սկզբնական սցենարում չէր որոշվել տնօրեն Հիմբրիի սպանությունը[25]։

  • Սթյուի դերում փորձվել է Ֆրեդի Պրինց Կրտսերը։
  • Թաթում Ռայլիի դերի լսումներին մասնակցել են Մինդի Քլարկը, Ռեբեկա Գեյհարթը և Շարլոտա Այաննան։
  • Գեյլ Ուեզերսի դերն առաջարկվել է Ջանին Գարոֆալոյին, սակայն վերջինս մերժեց առաջարկը։
  • Սիդնի Փրեսքոթի դերի համար փորձվել են Մելիսա Ջոան Հարթը, Հոլլի Մարի Քոմբսը և Ռիզ Ուիզերսփունը։
  • Գլխավոր դերը կարող էր կատարել նաև Դրյու Բերիմորը, նա նաև հաստատված էր, սակայն իր գրաֆիկի զբաղվածության պատճառով նա կարողացավ միայն խաղալ երկրորդական Քեյսի Բեյքերի դերը։
  • Նկարահանուներին մասնակցել է Լինդա Բլերը, ով ճանաչում է ձեռք բերել «Սատանա քշողը» ֆիլմում։ Նա խաղացել է լրագրողներից մեկի դերը, ով արտաբերել է. «Մարդիկ ցանկանու՜մ են իմանալ, մարդիկ իրավունք ունեն իմանալու՜․․․» (People want to know, they have a right to know!) նախադասությունը։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 1996 թվականի ապրիլի 15-ից մինչև 1996 թվականի հունիսի 14-ը[26]։ Դևիդ Արքեթի կերպարը պետք է զոհվեր ֆիլմի վերջում, սակայն փորձնական դիտումների ժամանակ դիտորդներին այնքան դուր եկավ հերոսը, որ ռեժիսորը որոշեց թողնել նրան, ինչի համար նա վերանկարահանեց ֆիլմի վերջը։ Սակայն, երբ Բիլլին հարվածում է Դյուիին և նա անշարժացած ընկնում է, թվում թե նա մահացել է։ Ֆիլմի առաջին նկարահանված տարբերակը կամուկացի մեջ դրեց ֆիլմի պրոդյուսեր Բոբ Ուեյնշտեյնին, իսկ ավելի կոնկրետ նրան դուր չէր եկել մարդասպանի դիմակը[20]։ Այդ ժամանակ նա հայտարարեց դիմակների ընտրություն, որոնցից բոլորը պետք է փորձվեին։ Բայց Դրյու Բերիմորի հետ նկարահանումները վերջացնելուց հետո՝ Ոևյնշտեյնին դուր եկավ այն, և նա թողեց դիմակն անփոփոխ։ Դիմակը գտել է Ուես Քրեյվենը, Կալիֆոռնիայի խանութներից մեկում։ Դրյու Բերիմորի դեմքին բնական վախ հաղորդելու համար Ուես Քրեյվենը հաճախ էր նրան պատմում կենդանիների միջև եղած դաժան կռիվները։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճիչ»-ի շնորհանդեսը տեղի է ունեցել 1996 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Լոս Անջելեսի AMC թատրոնում[27]։

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ցուցադրվեց 1,413 թատրոններում՝ առաջին հանգստյան օրերին հավաքելով 6,354,586 դոլար և 87 միլիոն դոլար՝ սկզբնական թողարկումից հետո։ Այն կրկին մեծ էկրաններին հայտնվեց 1997 թվականի ապրիլի 11-ին, ինչի արդյունքում, ողջ աշխարհում շահույթը կազմեց 173,046,663 դոլար։

Թողարկման ամսաթիվ
(Միացյալ Նահանգներ)
Բյուջե
(մոտավորապես)
Շահույթ Շահույթի վիճակագրություն
Միացյալ Նահանգներ Այլ Համաշխարհային Թողարկման տարի ԱՄՆ-ի վերջնական Ողջ աշխարհի վերջնական
Դեկտեմբերի 20, 1996 15,000,000 դոլար[26] 103,046,663 դոլար[28] 70,000,000 դոլար[28] 173,046,663 դոլար[28] #15[28] #481[28] #576[29]
Նշում(ներ)
  • Ողջ շահույթը 2012 թվականի հոկտեմբերի տվյալներով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Աշխատանք Արդյունք Ծան.
1996 Սարսափի համաշխարհային գիլդիա Լավագույն ֆիլմ «Ճիչ» Հաղթանակ [30]
Սատուրն Լավագույն դերասանուհի Նիվ Քեմփբել Հաղթանակ [31]
Լավագույն մոտնաժ Ուես Քրեյվեն Առաջադրված [32]
Լավագույն սարսափ ֆիլմ «Ճիչ» Հաղթանակ [31]
Երկրորդ պլանի լավագույն դերասան Սքիթ Ալրիչ Առաջադրված [32]
Երկրորդ պլանի լավագույն դերասանունի Դրյու Բերիմոր Առաջադրված [32]
Լավագույն սցենար Քեվին Ուիլիամսոն Հաղթանակ [31]
1997 MTV կինոմրցանակաբաշխություն Լավագույն կանացի կատարում Նիվ Քեմփբել Առաջադրված [33]
Լավագույն ֆիլմ «Ճիչ» Հաղթանակ [33]
Ժերարմերի կինոփառատոն Գրան Պրի Ուես Քրեյվեն Հաղթանակ [34][35]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.filmaffinity.com/en/film677939.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/scream
  3. http://www.imdb.com/title/tt0117571/
  4. 4,0 4,1 4,2 Scream — 1996.
  5. Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 http://bbfc.co.uk/releases/scream-film
  7. 7,0 7,1 7,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=11091.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 https://www.siamzone.com/movie/m/6285
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 http://www.imdb.com/title/tt0117571/fullcredits
  10. http://stopklatka.pl/film/krzyk-1996
  11. 11,0 11,1 11,2 http://www.ofdb.de/film/112,Scream---Schrei
  12. 12,0 12,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. «Ճիչ/Ճիչ 2». filmtracks.com. 1998 թ․ հուլիսի 21. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  14. «Ճիչ (1996)». Music from the Movies. Music from the Movies. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
  15. 15,0 15,1 Wes Craven (2000 թ․ սեպտեմբերի 26). Behind the 'Scream' documentary from Ultimate Scream Collection (DVD). United States: Dimension Home Video.
  16. Daniel Farrands (Director) Thommy Hutson (Writer) (2011 թ․ ապրիլի 6). Ճիչ․ ներքին պատմություն (TV). United States: The Biography Channel Video.
  17. 17,0 17,1 17,2 Diana Rico (2001 թ․ հոկտեմբերի 31). E! A True Hollywood Story: Ճիչ. E! (Television Production). United States: NBCUniversal.
  18. «Վերջին Ճիչը». Fangoria. Starlog Group Inc. (160): 20–23. 1997 թ․ մարտ.
  19. 19,0 19,1 Wes Craven (Director) (1996 թ․ դեկտեմբերի 20). Ճիչ (ֆլմ, 1996) - Ուես Քրեյվենի և Քեվին Ուիլիամսոնի մեկնաբանությունները (DVD). Միացյալ Նահանգներ: Dimension Films.
  20. 20,0 20,1 «Film review». Entertainment Weekly. Time Warner (1150): 30–37. 2011 թ․ ապրիլի 15.
  21. «Ճիչ և Ճիչ նորից». Fangoria. Starlog Group Inc. (162): 66–68. 1997 թ․ մայիս.
  22. «Սուպեր-գաղտնիք․ Ճիչ 2». Fangoria. Starlog Group Inc. (169): 20–25. 1998 թ․ հունվար.
  23. «Ճիչ ֆիլմի նկարահանումների վայրերը». Movie-Locations. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  24. Ուես Քրեյվեն (Ռեժիսոր) (2000 թ․ սեպտեմբերի 26). Ultimate Scream Collection DVD Bonus Feature Screen Tests (DVD). Միացյալ Նահանգներ: Dimension Films.
  25. Wes Craven (Director) (2000 թ․ փետրվարի 4). Ճիչ 3 - Մեկնաբանությունններ Ուես Քրեյվենի, Պատրիկ Լասիերի և Մերիեն Մադլենի կողմից (DVD). Միացյալ Նահանգներ: Dimension Films.
  26. 26,0 26,1 «Ճիչ (1996)». The-Numbers. Nash Information Services. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  27. «Հոլիվուդյան ֆիլմերի պրեմիերաների տեղանքները». seeing-stars.com. Seeing Stars. 2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 «Scream (1996)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  29. «WorldwideBoxoffice (in millions of U.S. dollars)». Worldwide Box Office. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  30. «IHG մրցանակաբաշխության արդյունքները». horroraward.org. International Horror Guild. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
  31. 31,0 31,1 31,2 «Անցած Saturn մրցանակաբաշխությունները». saturnawards.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  32. 32,0 32,1 32,2 «Գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզիի և սարսափ ֆիլերի ակադեմիա, ԱՄՆ». Internet Movie Database. 1997 թ․ հուլիսի 23. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  33. 33,0 33,1 «1997 MTV Movie Awards». MTV.com. 1997 թ․ հունիսի 10. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  34. «Ուես Քրեյվեն 1939-». Encyclopedia.com. Cengage Learning. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
  35. «Ուես Քրեյվեն». lovefilm.com. Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]