Ճէյմս Պաղեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճէյմս Պաղեան
James Philipp Bagian.jpg
Անուն Մականուն Ճէյմս Ֆիլիփ Պաղեան
Ծնած է 22 Փետրուար, 1952
Ծննդավայր Ֆիլատելֆիա, Փենսիլուանիա նահանգ,
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգութիւն Հայ
Մասնագիտութիւն ՆԱՍԱ ՆԱՍԱՏիեզերագնաց,
բժիշկ կենսաբան
Ամուսին Թանդ Մ. Բենսոն
Պարգեւներ եւ
մրցանակներ՝
«Տիեզերական թռիչք»-ի մետալ «Տիեզերական թռիչքի համար» մետալ «Բացառիկ նուաճումներու համար» մետալ

Ճէյմս Ֆիլիփ Պաղեան (անգլերէն՝ James Philipp Bagian ծնած է՝ 1952, 22 Փետրուար, Ֆիլատելֆիա, Փենսիլուանիա նահանգ, ԱՄՆ), Ամերիկահայ երկրաչափ, մարզիկ, ուսանած է բժշկագիտութիւն, Հայազգին համար եղած է առաջին տիեզերագնացը։

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճէյմս Ֆիլիփ Պաղեանը ծնած է 1952 թուական, 22 Փետրուարին՝ ԱՄՆՓենսիլուանիա նահանգի Ֆիլատելֆիա քաղաքին մէջ։ Անոր նախնիներուն ազգանունը եղած է Կունտեպաղեան, բայց ԱՄՆ-ու ներգաղթային ծառայութեան աշխատակիցները կրճատածեն եւ իրենց ազգանունը դարձած է Պաղեան[1]։

Ճէյմս Պաղեանի հօր պապը՝ Նազարեթ Կունտեպաղեանը, Միացեալ Նահանգներ գաղթած է 1913 թուականին Արաբկիրէն։ Ան մէջ ամուսնացած է ԱՄՆՄալատիա նահանգին մէջ, աւելի շուտ՝ (1908-ին), գաղթած Սաթենիկի հետ։ Ճէյմս Պաղեանի հայրը՝ Ֆիլիփը, ինչպէս նաեւ անոր եղբայրներն ու քոյրերը հարիւր տոկոսով հայ են, ծնած ԱՄՆ-ուն մէջ։ Ճէյմսի մայրը Գերմանուհի է[1]։ Հայրը նոյնպէս օդաչու եղած է։

Կրթութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախած է Ֆիլատելֆիայի կեդրոնական միջնակարգ դպրոցը։ 1969-73 թուականներուն սորված է «Drexel» համալսարանին մէջ՝ ստանալով երկրաչափի դիրքը։ Ապա ուսումը շարունակած է «Thomas Jefferson» համալսարանին մէջ եւ 1977 թուականին, ստացած է բժշկական գիտութիւններու բժիշկի կոչումը։

Աշխատանքային գործունէութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974-78 թուականներուն մասնակած է բազմաթիւ մրցոյթներու, իսկ 1982 թուականին ընդգրկած է ԱՄՆ տիեզերագնացներու խումբի կազմումը։

1973 թուականին որպէս երկրաչափ աշխատանքի անցած է Պրիսդոլ քաղաքի «3Մ» գործարանին մէջ։ 1976-78 թուականներուն ԱՄՆ ռազմածովային փորձարարական կեդոնի (Մերիլենտ նահանգ) երկրաչափը եղած է։ 1978 թուականին որպէս վիրաբոյժ եւ բժիշկ, աշխատած է Լէոնիտ Ճեքսոնի անուան կեդրոնին մէջ՝ միաժամանակ ուսանելով ԱՄՆ Ռազմական ուժերու թռիչքային վիրաբուժութեան եւ ԱՄՆ Ռազմական ուժերու տիեզերական բժշկութեան դպրոցներուն մէջ։

1986 թուականին ստացած է մասնագիտական երկրաչափի դիրքը, իսկ 1987 թուականին՝ տիեզերանաւի բժիշկի վկայագրեր դիրքը։ 1980 թուականին Յուլիսին որպէս տիեզերագնաց սկսած է աշխատիլ ՆԱՍԱ-ին մէջ (Ամերիկեան ազգային տիեզերական գործակալութիւն)։

Պաղեանը ունեցած է տիեզերական բժշկութեան տիտղոսը, եղած է ՆԱՍԱ-ի Օդաչու-վիրաբոյժներու միութեան, Ամերիկացի երկրաչափ միութեան, Ալֆա եւ օմեկա Տիեզերագնացներուն եւ այլ կազմակերպութիւններու անդամ։

Թռիչք տիեզերանաւով[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թուականին Մարտ 13-18-ին, որպէս բժշկակենսաբանական մասնագէտ, առաջին անգամ թռիչք կատարած է ամերիկեան տիեզերանաւով։

Ան մարդկային գործութիններու, շրջակայ միջավայրի եւ տիեզերանաւի բժշկութեան վերաբերեալ բազմաթիւ աշխատութիւններու հեղինակն է։ Ճէյմսը 337 ժամ անցուցած է տիեզերքին մէջ։

Այժմ Պաղեանը կը զբաղի կենսաբժշկական աշխատանքներով եւ կը ղեկավարէ «բուսակերներու առողջութեան պահպանման» ազգային կեդրոնը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ տիեզերագնացը ամուսնացած է Ամերիկացի Թանդ Բենսոնի հետ։ Անոնք ունին 4 երեխաներ։

Պարգեւներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործունեութեան համար Պաղեանը պարգեւատրուած է ՆԱՍԱ-ի մետալով, տիեզերագնացութեան միջազգային վկայականով, տիեզերական հիւանդութիւններու բուժման ձեւերու մշակման մետալով, ինչպէս նաեւ 1989 եւ 1991 թուականներուն դէպի տիեզերք կատարած թռիչքներուն համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։

«Դիսքաւերի» (STS-29) «Դիսքաւերի» (STS-29),
(ձախէն-աջ՝) Ճէյմս Պաղեան (Թռիչքի ծրագրի N1 մասնագէտ), Ճ. Պլահա, Ռ. Սպինկեր, Մ. Կոուտս եւ Ճ. Պակլի

«Դիսքավերի» (STS-29) «Դիսքաւերի» (STS-29)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչք՝ 13 Մարտ, 1989 թուակնին 14։57։00 UTC
Վայրէջք՝ 18 Մարտ, 1989 թուականին 14։35։51 UTC

Անձնակազմ
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Մայքլ Կոուտս (2) — հրամանատար;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ճոն Պլահա (1) — օդաչու;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ճէյմս Պաղեան (1) — թռիչքի ծրագրի մասնագէտ - №1;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ճէյմս Պակլի (3) — թռիչքի ծրագրի մասնագէտ - №2;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ռոպերթ Սպինկեր (1) — թռիչքի ծրագրի մասնագէտ - №3.

STS-29 ի անձնակազմը լրիւ յանձնուած էր 61-H արշաւախումբի կազմին, բայց 1988, 17 Մարտ թուականին, ՆԱՍԱ-ն յայտարարեց անձնակազմի անդամներուն թէ՝ Աննա Ֆիշերի փոխարէն, թռիչքի ծրագրի №1 մասնագէտ նշանակուեցաւ Ճէյմս Պաղեանը։

«Կոլումպիա» (STS-40) «Քոլումպիա» (STS-40)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քոլումպիա» (STS-40) «Քոլումպիա» (STS-40),
(ձախէն-աջ՝) Է, Կեֆֆնի, Պ. Օ' Քոննոր, Մ. Հիւզ-Ֆուլֆորտ, Թ. Ճերնիգան, Մ. Սետտոն, Ս. Կուտիերրես եւ Ճէյմս Պաղեան

Թռիչք՝ 5 Յունիս, 1991 թուականին 13։24։51 UTC
Վայրէջք՝ 14 Յունիս, 1991 թուականին 15։39։11 UTC

Անձնակազմ
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Պրայըն Օ' Քոննըր (2) — հրամանատար;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Սիտնի Կուտիերրես (1) — օդաչու;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ճէյմս Պաղեան (2) — թռիչքի ծրագրի մասնագէտ - №1;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Թամարա Ճերնիգան (1) — թռիչքի ծրագրի մասնագէտ - №2;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Մարկարեդ Սետտոն (2) — թռիչքի ծրագրի մասնագէտ - №3;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Էնտրիւ Կեֆֆնի (1) — օգտակար բեռնվածության մասնագէտ - №1;
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Միլլի Հիւզ-Ֆուլֆորտ (1) — օգտակար բեռնվածության մասնագէտ - №2;

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]