Ճերմակ հրեշտակ (ֆիլմ)
Ճերմակ հրեշտակ թուրքերեն՝ Beyaz Melek | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա |
| Թվական | նոյեմբերի 15, 2007[1] և 2007 |
| Լեզու | թուրքերեն |
| Ռեժիսոր | Մահսուն Քըրմըզըգյուլ |
| Սցենարի հեղինակ | Մահսուն Քըրմըզըգյուլ |
| Դերակատարներ | Մահսուն Քըրմըզըգյուլ, Yıldız Kenter?, Erol Günaydın?, Gazanfer Özcan?, Ali Sürmeli?, Յավուզ Բինգյոլ, Zeynep Tokuş?, Nejat Uygur?, Cezmi Baskın?, Emel Sayın?, Fırat Tanış? և Bilge Zobu? |
| Պատմվածքի վայր | Թուրքիա |
| Կինոընկերություն | Boyut Film? |
| Տևողություն | 115 րոպե[2] |
Ճերմակ հրեշտակ (թուրքերեն՝ Beyaz Melek) 2007 թվականի թուրքական դրամա, որի սցենարի և ռեժիսորի հեղինակն է Մահսուն Քըրմիզիգյուլը։ Ֆիլմը պատմում է երկու արևելյան երիտասարդների մասին, որոնք հոր քաղցկեղով հիվանդանալուց հետո հայտնվում են հանգստյան տանը։ Ֆիլմը, որը Թուրքիայում լայնորեն ցուցադրվել է 2007 թվականի նոյեմբերի 16-ին, արժանացել է «Ռեմի» մրցանակի Հյուստոնի 41-րդ միջազգային կինոփառատոնում և դարձել է 2007 թվականի երկրորդ ամենաշատ եկամուտ ստացած թուրքական ֆիլմը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալին և Ռեշատը իրենց հորը՝ Ահմետին, որը տառապում է ուղեղի քաղցկեղով, բերում են Ստամբուլ՝ քիմիաթերապիայի։ Չդիմանալով բուժմանը և իրեն բեռ համարելով՝ Ահմեթը փախչում է հիվանդանոցից և կարողանում է հասնել ծերանոց։ Բնակիչները կարծում են, որ նրան լքել են երեխաները և ընդունում են նրան։ Ալին և Ռեշատը գտնում են նրան, բայց որոշում են թողնել, որ նա մնա, երբ տեսնում են, որ նա երջանիկ է այնտեղ։ Նրանք իմանում են յուրաքանչյուր ծերունու պատմություններն ու ծագումը։ Նրանցից երկուսը՝ Յաշարն ու Նեբահաթը, սիրահարվել են և պլանավորում են ամուսնանալ։ Ահմեթը կազմակերպում է մեծ հարսանիք և հրավիրում է նրանց իր հայրենի Դիարբեքիր, մեղրամսի՝ մյուս բոլոր տարեցների հետ միասին։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Today's Zaman»-ի գրախոս Մ. Նեդիմ Հազարը նշում է, որ ֆիլմը պարունակում է Արևելք-Արևմուտք հակասություն և արժեքների համեմատություն։ Այն Արևմուտքի գերիշխող ուժը՝ միտքը, և Արևելքի ուժը՝ սիրտը, դեմ առ դեմ է բերում, բայց Արևելք-Արևմուտք համեմատությանը չի ընդունում ֆոլկլորային մոտեցում, ինչպես Յըլմազ Էրդողանի ֆիլմերում։ Բացի դրանից, այն դեռևս ընկնում է չափազանցված ծաղրանկարչության ճահճուտ, որը, կարծես, «ներխուժել է» ֆիլմում նկարահանված հայտնիների երակների մեջ։ Կինոդիտողներին սա կարող է դուր գալ, բայց դա դեռևս կարևոր հետընթաց է ֆիլմի համար։ Նա եզրակացնում է, որ սա մի ֆիլմ է, որը շոկի կարող է ենթարկել՝ դրական իմաստով, նրանց, ում ֆիլմից սպասելիքները շատ ցածր են Քըրմիզիգյուլի պատճառով։ Սա նաև շատ «ներկայացանելի» ֆիլմ է, որի լեզուն և ուղերձը շատ հստակ են։ Բացի այդ, այն պարունակում է այնքան ծիծաղ և արցունք, որքան ցանկացած Եշիլչամի ֆիլմ։ Այն պետք է դիտել և ծափահարել որպես առաջին անգամ նկարահանված ռեժիսորի առաջին ֆիլմ[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]41-րդ Համաշխարհային կինոփառատոն-Հյուստոն (Հյուստոն). Ռեմիի մրցանակ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Hazar, M. Nedim (2007-11-17). «Kırmızıgül's 'White Angel' deserves to be watched and applauded». Today's Zaman. Վերցված է 2010-10-25-ին.
- ↑ «'Angel' returns home with award from US». Today's Zaman. 2008-04-22. Վերցված է 2010-10-25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official site
- (tr) Official Site
- (fa) International Site
- (fa) Persian Site
- «Ճերմակ հրեշտակ (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|