Ճերիտեի Շարքիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ճերիտեի Շարքիե» («Օրագիր արևելյան»), հայատառ թուրքերեն օրաթերթ։ Լույս է տեսել 1885-1913-ին, Կ․ Պոլսում։ Արտոնատեր-խմբագիր Տ․ Ճիվելեկյան, խմբագիր՝ Հ․ Վարժապետյան (1907-ից)։ Հրատարակվելով հիմնականում թուրքախոս հայերի համար՝ թերթը 1890-ական թվականներից ավելի լայն տեղ է հատկացրել հայերեն նյութերին (ինքնուրույն և թարգմանական գեղարվեստական ստեղծագործություններ, բանավիճային հոդվածներ և այլն)։ Տպագրել է զրույցներ, թարգմանական և ինքնուրույն վեպեր, լուսաբանել արևմտահայ հասարակական-մշակութային կյանքը, ներկայացրել հոդվածներ հայ գրականության, թատրոնի և նրա գործիչների (Պ․ Ադամյան և ուրիշներ) մասին։ Հաջորդել է 1877-1884-ին հրատարակված «Թերճըմանը էֆքյար» («Թարգման մտածման», խմբագիրներ՝ Տ․ Ճիվելեկյան, Ա․ Սագայան) թերթին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 97