Ճեծյան
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | Չինաստանի պրովինցիա |
| Մտնում է | Չինաստան |
| Ներառում է | Հանչժոու, Նինբո, Վենչժոու, Shaoxing?, Huzhou?, Ցզյասին, Ջինհուա, Quzhou?, Տայչժոու, Zhoushan? և Lishui? |
| Վարչկենտրոն | Հանչժոու |
| Ամենաբարձր կետ | Huangmaojian Peak?[1] |
| Օրենսդրական մարմին | Zhejiang Provincial People's Congress?[2] |
| Բնակչություն (2017) | 56 570 000 մարդ[3] |
| Տարածք | 101 800км² |
| Սահմանակցում է | Շանհայ, Ցզյանսու, Անհոյ, Ցզյանսի և Ֆուցզյան |
| Ժամային գոտի | UTC+8:00 |
| Փոխարինեց | 浙江省? |
| ISO 3166-2 կոդ | CN-ZJ |
| 30°16′00″N 120°09′00″E / 30.266666666667°N 120.15°E | |
| zj.gov.cn(չին.) | |
Ճեծյան (չին.՝ 浙江, ու՝ 浙江 , Tsek Kaon), գավառ Չինաստանի արևելքում։ Մարզային կառավարությունը գտնվում է Հանճոու քաղաքում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղեցնում է 106 078 կմ² տարածք (24-րդ տեղ)։
- Հանճոուի մոտակա լեռներ
- Հազար կղզիների լիճ
- Շենսի կղզիներ
- Սիհու լիճ
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգը ձևավորվել է 1368 թվականին Մին կայսրության հիմնադրումից հետո։ 1381 թվականին դրա կազմության մեջ ներառվեցին Հուճոուական և Ծյասինյան վարչությունները, որոնք նախկինում ուղղակիորեն ենթարկվում էին կայսերական արքունիքին, և նահանգը ձեռք բերեց իր ներկայիս սահմանները։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքային ղեկավարությունը նահանգում իրականացնում է Չինաստանի կոմունիստական կուսակցության կոմիտեն, Կոմիտեի քարտուղարը 2012 թվականի դեկտեմբերից Սյա Բաոլուն է[4]։ Սյա Բաոլուն ղեկավարում է նաև ներկայացուցչական իշխանության ամենաբարձր մարմինը՝ նահանգի ազգային ներկայացուցիչների ժողովի Մշտական կոմիտեն[5]։ Նահանգի գործադիր իշխանությունը Ազգային կառավարությունն է, 2017 թվականի հունվարից ղեկավարն է Չե Ծյունը[6]։
Վարչաքաղաքական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքա-վարչական առումով Չժեցյան նահանգը բաժանվում է երկու նախանահանգային նշանակության և ինը քաղաքային շրջանների.
| Քարտեզ | № | Հայերեն անվանում | Չինարեն անվանում | Պինին | Տեսակ |
|---|---|---|---|---|---|
| 1 | Հանճոու | 杭州市 | Hángzhōu Shì | ենթաշրջանային քաղաք | |
| 2 | Նինբո | 宁波市 | Níngbō Shì | ենթաշրջանային քաղաք | |
| 3 | Խուճոու | 湖州市 | Húzhōu Shì | քաղաքային շրջան | |
| 4 | Ծյասին | 嘉兴市 | Jiāxīng Shì | քաղաքային շրջան | |
| 5 | Ծինհուա | 金华市 | Jīnhuá Shì | քաղաքային շրջան | |
| 6 | Լիշույ | 丽水市 | Líshuǐ Shì | քաղաքային շրջան | |
| 7 | Ցյուճոու | 衢州市 | Qúzhōu Shì | քաղաքային շրջան | |
| 8 | Տաիշոու | 绍兴市 | Shàoxīng Shì | քաղաքային շրջան | |
| 9 | Շաոսին | 台州市 | Tāizhōu Shì | քաղաքային շրջան | |
| 10 | Թայճոու | 台州市 | Tāizhōu Shì | քաղաքային շրջան | |
| 11 | Վենճոու | 温州市 | Wēnzhōu Shì | քաղաքային շրջան | |
| 12 | Ճոուշան | 舟山市 | Zhōushān Shì | քաղաքային շրջան | |
Վարչաշրջանի այս 11 ստորաբաժանումները, իրենց հերթին, բաժանվում են քաղաքային մակարդակի 90 ստորաբաժանումների (32 քաղաքային տարածք, 22 քաղաքային մակարդակի քաղաքներ, 35 շրջան և մեկ ինքնավար շրջան)։ Դրանք, իրենց հերթին, բաժանվում են 1,570 համախմբված մակարդակի ստորաբաժանումների (761 բնակավայր, 505 վաստակ, 14 ազգային վաստակ, 290 փողոցային հանձնաժողով)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճեծյանը Չինաստանում հայտնի է որպես «Ձկների և բրնձի երկիր»։ Նահանգի հյուսիսում գտնվող հարթավայրը Չինաստանի մետաքսի հիմնական արտադրողն է, իսկ Ճոուշանում ամենաշատ ձկնարտադրող մարզերից է։
Բրինձը նահանգի ամենակարևոր բերքն է, որին հաջորդում են ցորենը, եգիպտացորենը և քաղցր կարտոֆիլը։ Մշակվում են նաև ջութ, բամբակենի, սևուկ և շաքարավազ։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի կարևոր արդյունաբերություններն են` էլեկտրամեխանիկական, տեքստիլի, քիմիական, սննդային վերամշակումը, նավաշինություն, շինարարական նյութերի արտադրությունը։
Մշակույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի տարածքում մշակութային օբյեկների շարքերում գտնվում է այսպես կոչված Լունյու քարանձավները, արհեստական կառույցները, որոնք ենթադրաբար ստեղծվել են Ցին դինաստիայի ժամանակ։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինական ազգային ֆուտբոլային Սուպերլիգայում նահանգը ներկայացնում է «Հանճոու Գրինտուան» թիմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://zxw.gotols.com/page/article/468
- ↑ National Database of Laws and Regulations — 2021.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Ся Баолун назначен секретарем Комитета КПК провинции Чжэцзян». Агентство Синьхуа. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Ся Баолун избран председателем Постоянного комитета СНП Чжэцзяна». Агентство Синьхуа. 2013 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2020-07-20-ին. Վերցված է 2020-07-20-ին.
- ↑ «Чэ Цзюнь избран председателем народного правительства провинции Чжэцзян». Агентство "СИНЬХУА". 2017 թ․ հունվարի 20.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չժեցյան նահանգի տեսարժան վայրերը //АБИРУС նախագիծ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճեծյան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 16)։ |