Ճարտարապետ Կուլիկովի տուն (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճարտարապետ Կուլիկովի տուն
Տեսակտեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Ճարտարապետական ոճմոդեռն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետ Վասիլի Նիկոլաևիչ Կուլիկովի տուն (ռուս.՝ Дом архитектора Василия Николаевича Куликова), հուշարձան և մշակութային ժառանգության օբյեկտ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Գտնվում է Լուսավորության փողոց, տուն 139 հասցեով[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին Նովոչերկասկ քաղաքում կառուցվել է տուն, որի սեփականատերը դարձել է ճարտարապետ Վասիլի Նիկոլաևիչ Կուլիկովը։ Այն ժամանակ որպես տան հասցե նշվում էր Նիկոլայի պողոտան։

Տունը կառուցելու ժամանակ օգտագործված հիմնական նյութն աղյուսն էր։ Շինության ճարտարապետական դիմագծի հիմնական առանձնահատկությունը դարձան մեծ պատուհանները, որոնք շրջանակված են որմնասյուներով։ Նրանք ավարտվում են խոյազարդերով բարդ քիվով։ Երեսկալների ներքևի հատվածն ավարտվում է նախշազարդ հախճասալիկային շերտերով։ Հախճասալիկները, որոնք ունեն ձիթապտղային կանաչ գույն, նկատվում են պատերի քիվերի ավարտին։ Նրանք հերթագայվում են ուղղանկյունաձև զանգվածեղ ատամնաշարերի հետ։ Բուսական նախշի շերտը շրջապատում է վերնահարկի պատշգամբը։ Ճաղավանդակով քարե պարիսպը կատարված է տան միասնական դիզայնի ոճով։ Ճարտարապետական տարրերի այս մասն աստիճանաբար քանդվում է։

1906 թվականին Վասիլի Նիկոլաևիչ Կուլիկովը թույլտվություն է ստացել գեղարվեստի ակադեմիայից և սեփական տանը կազմակերպել է նկարչական դասարան։ Այս վայրն աստիճանաբար դարձել է քաղաքի մշակութային կենտրոններից մեկը[3]։

1992 թվականից շենքն ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների և մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
  2. 2,0 2,1 «Жилой дом архитектора В. Н. Куликова». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  3. Новочеркасск. Энциклопедия. — Новочеркасск: ООО «Издательство Новопринт», 2005. — 720 с. 1257 ил. — С.99