Ճարտարագիտական երկրաֆիզիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինժեներային երկրաֆիզիկան դա կիրառական երկրաֆիզիկայի բաժիններից է նախատեսված փոքր խորության երկրաֆիզիկական մեթոդներով երկրաբանական միջավայրի ուսումնասիրման համար, հիդրոերկրաբանական, ինժեներային և լեռնային երկրաբանության, տեխնիկական երկրաֆիզիկայի, հնէաբանական և այլ խնդիրներ լուծելու նպատակով։ Նրա ուսումնասիրման օբեկտներ հանդիսանում է երկրաբանա-երկրաֆիզիկական միջավայրը՝ հարյուրավոր մետր հզորությամբ, իսկ ավելի կոնկրետ կտրվածքի վերին հատվածը՝ տասնյակ մետր հզորությաբ։

Երկրակեղևի վերին հատվածի այն մասը, որտեղ ավելի լավ արտահայտված են բնական, էկզոգեն երկրաբանական, կենսաբանական, անտրոպոգեն-տեխնոգեն պրոցեսները կարելի է անվանել կենսոտեխնոլորտ կամ էկզոտեխնոլորտ, այնպես ինչպես այստեղ հողի գրունտը։ Լեռնային ապարների վրա փոխազդում են արտաքին էկզոգեն պրոցեսները, ազդում են բնական և արհեստական ֆիզիկական դաշտերը, նկատվում է կենսաբանական ակտիվություն և մարդու անտրոպոգեն գործունեություն։

Երկրաբանա-երկրաֆիզիկական միջավայրը բնորոշվում է լեռնային ապարների, գրունտների և հողերի լիթոլոգիական և ֆիզիկական հատկությունների անհամասեռությամբ, ոչ գծայնությամբ, որը արտահայտվում է, ինչպես ֆիզիկական դաշտերի պարամետրերի փոխհամաձայնությամբ տենզոզգայունակությունից, այսինքն լեռնային ապարների առաձգաական պարամետրերի կախվածությունը ճնշումից

ֆլուիդազգայունակությունը, այսինքն առաձգական, էլեկտրոմագնիսական և այլ պարամետրերի փոփոխությունը կախված ոչ միան լեռնային ապարների պինդ ֆազայի երկրաքիմիական բաղադրությունից, այլ նաև ֆլույիդների (ջուր, նավթ, գազ) բաղադրությունից, և նրանց շարժումից երկրաբանա-երկրաֆիզիկական միջավայրի վրա ազդում են տիեզերական դաշտերի ժամանակավոր վարիացաները, ինչպես նաև ինտեսիվությամբ բարձրացող տեխնոգեն դաշտերը։

Երկրաբանական միջավայրի ուսումնասիրման ֆիզիկական մեթոդներին կան հատուկ պահանջներ.

  1. մանրամսնության բարձր ապահովում՝միջավայրի համեմատական ոչ մեծ խորությունների ուսումնասիրության համար։
  2. Շարժական փոքր խորության մեթոդների օգտագործումը և հեշտացված չափման համակարգերը՝ արագացման համար։
  3. Հորատանցքերի և լեռնային փորվածքների լայն կիրառություն։

Ինժեներային երկրաֆիզիկան ստորաբաժանվում է՝հիդրոերկրաբնական, հողա-մելիորատիվ, ինժեներա-երկրաբանական, լեռնային, սառցաբնություն, տեխնիկական, հնէաբանական։

Մարդկության համար մեծ վտանգ հանդիսացող էկոլոգիական վտանգներից ելնելով ինժեներային երկրաֆիզիկայում առանձնացրել են նոր գիտա-կիրառական բաժին՝ էկոլոգիական երկրաֆիզիկա։