Ճարտարագետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին հույն ինժեներ Արքիմեդեսը (հեղ․ Դոմենիկո Ֆետտի)

Ճարտարագետ, ինժեներ (ֆր.՝ ingénieurլատ.՝ ingenium՝ կարողություն, գյուտարարություն), ինժեներական գործունեություն իրականացնող մասնագետ։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինժեներ» բառն առաջացել է լատիներեն «ingeniarius» բառից և նշանակում է խելք, բնավորություն, գյուտարարություն, կարողություն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անիվն ստեղծվել է ավելի քան 7000 տարի առաջ։ Մարդիկ սովորել են ստեղծել մեծ կառույցներ (Եգիպտական բուրգերը

Ինժեներներն աշխատում են տարբեր ոլորտներում։ Նրանց աշխատանքն անհրաժեշտ է տրանսպորտի, օդագնացության և շինարարության ոլորտներում, ինչպես նաև արտադրական ձեռնարկություններում և գիտական կենտրոններում։ Այդպիսի մասնագետներն արտադրում են բացարձակապես ամեն ինչ․ ամենօրյա պահանջարկ ունեցող առարկաներից մինչև բարդ տեխնիկական կառուցվածքներ։ Ինժեներական հմտությունների այդպիսի մեծ պահանջարկը շատ ոլորտներում հանգեցրեց այդ մասնագիտության տարբեր ուղղությունների զարգացմանը։ Տարբերակում ենք մեխանիկական կոնստրուկցիաների նախգծողներ, ծրագրավորողներ, տեխնոլոգներ, տնտեսագետներ, աշխատանքի կազմակերպիչներ։ Բոլորին միավորում է մասնակցությունը տարբեր սարքերի, կառուցվածքների և ալգորիթմների մշակման գործընթացում։

Ինժեների գլխավոր խնդիրը արտադրության տարբեր ճյուղերում անհրաժեշտ նոր նախագծերի ստեղծումն է։ Նա կազմում է տարատեսակ սխեմաներ, գծագրեր, հաշվարկներ, ստեղծում է նախագծեր և լուծում է արտադրական խնդիրներ։ Շինարարության ոլորտում աշխատող ինժեները նախագծում է շենքեր, կամուրջներ և այլ կառուցվածքներ։ Աշխատանքի կազմակերպման պատասխանատուները կազմում են անձնակազմի բոլոր առանձնահատկությունները հաշվի առնող աշխատանքային գրաֆիկ։ Ծրագրավորմամբ զբաղվողները մշակում են տարբեր ծրագրեր, օրինակ՝ արտադրական գործընթացի ավտոմատացման կամ տեղեկույթի պահպանման համար։ Տեխնոլոգիական գործընթացի պատասխանատուներն իրականացնում են այդ գործընթացի վերահսկողությունը, սահմանում են լավագույն աշխատանքի համար անհրաժեշտ աշխատանքային ռեժիմները և սարքավորումները։ Հաճախ ինժեներները զբաղվում են նաև իրենց ստեղծած սարքերի, կառուցվածքների փաստաթղթավորմամբ։ Տարբեր նախագծերի հեղինակները մասնակցում են իրենց նախագծած սարքավորումների փորձարկմանը և շահագործման թույլտվությանը։

Անձնական որակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր ինժեներ այս կամ այն կերպ գործ ունի տեխնիկայի, տեխնիկական օբյեկտների և տեխնոլոգիական գործընթացների հետ։ Ինժեների անձնական որակ են նաև տեխնիկական ունակությունները, տեխնիկական դիտողականությունը, տեխնիկական մտածելակերպը և տարածական երևակայությունը։

Մասնագիտական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախ և առաջ ինժեներին անհրաժեշտ է խորը հիմնավոր նախապատրաստվածություն այնպիսի տեխնիկական առարկաներից, ինչպիսիք են մաթեմատիկական վերլուծությունը, ինժեներական գրաֆիկան, նյութերի դիմադրողականությունը, նյութագիտությունը և բազմաթիվ նեղ մասնագիտական առարկաներ, որոնց թվարկումը կախված է կոնկրետ ուղղվածությունից։

Բուհում ուսանողներն ստանում են ընդհանուր տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական և այլ բնագիտական գիտելիքներ՝ կախված ընտրված մասնագիտությունից։ Դպրոցական ծրագրից հարկավոր է լավ իմանալ ֆիզիկան, մաթեմատիկան և գծագրությունը։

Ինժեներական լուծում պահանջող խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինժեներական լուծում պահանջող արդի խնդիրների օրինակներ են՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]