Ճարպոն
Արտաքին տեսք
| Ճարպոն | |
|---|---|
Որովայնի խոռոչի օրգանները Փոքր ճարպոնը (անգլ.՝ Lesser omentum) մեջտեղում՝ նշված թավատառ տեքստով Մեծ ճարպոնը (անգլ.՝ Greater omentum) ներքևում | |
| Տեսակ | հասկացություն |
| Ենթադաս | organ segment?[1] |
| Կազմված է | greater omentum? և lesser omentum? |
| MeSH | A01.923.047.025.600.573 |
| Անատոմիայի հիմնարար մոդել | 14650 |
| Նկարագրված է | Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7 |
Ճարպոն (ռուս.՝ Сальник, անգլ.՝ omentum), ընդերային որովայնամզի ածանցյալ, որի թերթիկների արանքում գտնվում է փուխր շարակցական հյուսվածքը, հարուստ ճարպային հյուսվածքով և անոթներով։ Մեծ ճարպոնը կազմված է որովայնամզի 4 թերթիկներից, սկսվում է ստամոքսի մեծ կորությունից, ամրանում լայնական հաստ աղիքին և գոգնոցի նման ծածկելով աղիքները առջևից, իջնում է վար։ Կատարում է պաշտպանական ֆունկցիա որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների և բորբոքային պրոցեսների դեպքում։ Փոքր ճարպոնը կազմված է որովայնամզի զույգ թերթիկներից, ձգվում է լյարդի, 12-մատնյա աղիքի վերին հատվածի և ստամոքսի փոքր կորության միջև։ Մեծ ճարպոնը հաճախ օգտագործում են ստամոքսի, աղիքների վիրահատության ժամանակ կարերը ծածկելու, ինչպես նաև լյարդի ու փայծաղի վերքերը փակելու (տամպոնադա) համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 90)։ |