Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրո
ճապ.՝ 内閣法制局
Central-Government-Building-4-01.jpg
Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրոյի շենք
Տեսակministry of Japan?
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
ՀապավումՃՆԿՕԲ
Ստեղծման թվական1962 թվականի հուլիսի 1
Նախորդող մարմինՕրենսդրության հարցերի բյուրո
Փոխարինված էԻրավական հարցերի վարչություն
ԵնթարկումՃապոնիայի Նախարարների կաբինետ
ՇտաբակայանՃապոնիա Տոկիո, Տիյոդա, Կասումիգասեկի
Ծառայողների թիվ77
Կայքwww.clb.go.jp

Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրո (ճապ.՝ 内閣法制局 Նայկակու-հո:սեյ-կյոկու), Ճապոնիայի Նախարարների կաբինետի իրավական բյուրո, որն ապահովում է կառավարչական գործընթացի որակյալ իրավական աջակցություն[1]։ Իրավական բյուրոն իրականացնում է խորհրդարանի հավանությանը ենթակա օրինագծերի[2], միջազգային պայմանագրերի նախագծերի, կառավարական հրամանագրերի և այլնի պատրաստում և իրավական փորձաքննություն, զեկույցներ է պատրաստում Նախարարների կաբինետին, վարչապետին, իրավաբանական հարցերով բոլոր պետական նախարարներին։ Ղեկավարում է նախագահը, որը հաստատվում է խորհրդարանի նախագահի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1875 թվականին որպես Օրենսդիր բյուրո, Մեծ պետական խորհրդի (Դայձյոկան) օժանդակ կազմակերպություն։ 1885 թվականից անցել է Նախարարների կաբինետի վերահսկողության տակ։ 1962 թվականի հուլիսի 1-ին վերանվանվել Է Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրո։

Պարտականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրոյի օրենքի համաձայն՝ պատասխանատու է կառավարության օրենսդրական քաղաքականության համար. զբաղվում է խորհրդարան ներկայացնելու համար անհրաժեշտ օրինագծերի կազմմամբ, ստուգում և խմբագրում է Նախարարների կաբինետի օրենսդրական ակտերն ու որոշումները, վերլուծում է ճապոնական և միջազգային օրենսդրությունը։ Խորհուրդներով օգնում է Ճապոնիայի վարչապետին և Նախարարների կաբինետի նախարարներին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]