Ճապոնական օկուպացիոն պեսո
![]() | |
Տեսակ | տարադրամ և Ճապոնական կայսրության օկուպացված գումարներ |
---|---|
Երկիր | ![]() |
Կենտրոնական բանկ | Government of Japan? |
Ճապոնական օկուպացիոն պեսո (ճապոնական կառավարության պեսո) (անգլ.՝ Peso), օկուպացիոն փող, որը թողարկվել է 1942-1945 թվականներին Ճապոնական կայսրության կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆիլիպինների օկուպացված տարածքում օգտագործելու համար[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի դեկտեմբերի 8-ին ճապոնական զորքերը ափ իջան Բատան կղզում, իսկ դեկտեմբերի 10-ին՝ Կամիգին և Լուսոն կղզիներում։ Ֆիլիպինյան օկուպացիայի արդյունքում 1942 թվականի հունիսին ամբողջ Ֆիլիպինները օկուպացվեց ճապոնական զինված ուժերի կողմից։
1942 թվականին ճապոնական կառավարության կողմից սկսեցին թողարկվել պեսո և սենտավո։ Ֆիլիպինյան պեսոն գործածությունից դուրս չմղվեց և օկուպացիոն փողերին զուգահեռ շարունակեց շրջանառության մեջ մնալ։ Առաջինը թողարկվեցին 1, 5, 10, 50 սենտավո և 1, 5, 10 պեսո անվանական գնով թղթադրամներ։ 1943 թվականին թողարկվեցին արժեթղթերի նոր տարբերակներ՝ 1, 5, 10 պեսո, իսկ 1944 թվականին՝ 100 և 500 պեսո անվանական գնով։ Պատերազմի ավարտին ճապոնացիները թողարկեցին նաև 1000 պեսո անվանական գնով արժեթղթեր։ Բոլոր արժեթղթերի վրա նշված էր «P» շարքը (Ֆիլիպիններ)[3][4]։
Թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկեր | Անվանական գին | Թողարկման տարեթիվ | Շարք |
---|---|---|---|
![]() |
1 սենտավո | 1942 | P |
![]() |
5 սենտավո | 1942 | P |
![]() |
10 սենտավո | 1942 | P |
![]() |
50 սենտավո | 1942 | P |
![]() |
1 պեսո | 1942 | P |
![]() |
5 պեսո | 1942 | P |
![]() |
10 պեսո | 1942 | P |
1943-1945 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկեր | Անվանական գին | Թողարկման տարեթիվ | Շարք |
---|---|---|---|
![]() |
1 պեսո | 1943 | P |
![]() |
5 պեսո | 1943 | P |
![]() |
10 պեսո | 1943 | P |
![]() |
100 պեսո | 1944 | P |
![]() |
500 պեսո | 1944 | P |
![]() |
1000 պեսո | 1945 | P |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Potet, Jean-Paul G. (June 25, 2016). Numbers and Units in Old Tagalog. Lulu.com. էջ 102. ISBN 978-1-326-61380-8.
- ↑ United States. Army Service Forces (1944). Civil Affairs Handbook: Philippine Islands. Headquarters, Army Service Forces. էջեր 31–33.
- ↑ Сенилов, 1991, էջ 54-55
- ↑ Cuhaj, 2008, էջեր 965-966
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сенилов Б.В. Военные деньги Второй мировой войны. — М.: Финансы и статистика, 1991. — 123 с.
- Cuhaj G.S. Standard Catalog of World Paper Money. General Issues 1368—1960. — 12-е изд. — Iola: Krause Publications, 2008. — 1223 с. — ISBN 978-0-89689-730-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլիպինների փողը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին guerrilla-money.com