Ճապոնական կետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնական կետ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կետանմաններ
Ընտանիք Հարթ կետեր
Տեսակ Ճապոնական կետ
Լատիներեն անվանում
Eubalaena japonica
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
      Ճապոնական կետի բնակավայրեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ճապոնական կետ[1] (լատին․՝ Eubalaena japonica) Հարթ կետերի ընտանիքին պատկանող կետերի տեսակ (Balaenidae): Այս տեսակը մինչև վերջերս կենդանաբանների կողմից միավորվում էր Հյուսիսատլանտյան հարթ կետերի հետ (Eubalaena glacialis), սակայն ԴՆԹ-ի նորագույն հետազոտությունները պարզել են, որ խոսքը առանձին երկու տեսակների մասին է։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական կետը արտաքինից չի տարբերվում հյուսիսային հարթ կետից, այնուամենայնիվ, այն մի փոքր ավելի մեծ է և կարող է հասնել 18,5 մ-ի։ Էգերը, որպես կանոն, մի փոքր ավելի մեծ են, քան արուները։ Այս տեսակի՝ ճապոնական կետերի զանգվածը կարող է հասնել 80 տոննայի։ Ճապոնական կետերը մեծ, կառուցվածքով ամուր մուգ կետեր են, որոնք, ինչպես բոլոր հարթ կետերը, չունեն մեջքի լողակ: Սպիտակ բծերը, որոնք անհատապես տարբերվում է իր առանձնահատուկ չափերով և ձևով, գոյություն ունի միայն որովայնի ստորին մասում՝ սեռական տարածքում։ Գլուխը մեծ է, պարանոցի տեղը ավելի թույլ է արտահայտված, քան գրենլանդական կետինը։ Գլխի վերին և ստորին ծնոտների մակերեսը ծածկված է խոշոր գորտնուկների տեսքով եղջյուրավոր ելունդներով, որոնք յուրաքանչյուր կենդանու մեջ արտահայտվում են յուրովի։ Բայց որպես կանոն ավելի փոքր չափով, քան Հյուսիսատլանտյան ցեղակցի դեպքում։ Բերանի գիծը խիստ կոր է։ Լողակները խոշոր են՝ նկատելի ֆալանգներով։

Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական կետերը սնվում են թիոտանիներով և այլ խեցգետնակերպերով։ Նրանք դանդաղ, բայց էլեգանտ լողորդներ են, որոնք հաճախ դուրս են ցատկում ջրից։ Ծնելիության մակարդակը բավականին ցածր է, էգերը ծնվում են 6-ից 12 տարեկան հասակում յուրաքանչյուր երեք-չորս տարին մեկ՝ ըստ ձագի։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական կետի արեալը ընդգրկում է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասը՝ Օխոտի ծովից մինչև Բերինգի ծով և Ալյասկայի ծովածոց։ Երբեմն այս տեսակի ներկայացուցիչները նկատվում են նաև Մեքսիկայի ափերի մոտ։  Էգերը ձագ են ծնում Ճապոնիայի ափերի մոտ։

Սպառնալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական կետի, ինչպես նաև Հյուսիսատլանտյան կետի վրա իրականացվել է ինտենսիվ որս։ Ենթադրվում է, որ 1839-ից մինչև 1909 թվականներին սպանվել է 26,500-ից 37,000 հատ ճապոնական կետ։ 1960-ական թվականներին խորհրդային կետորսները ապօրինի սպանել են ևս 500 Ճապոնական կետ։ Այսօր կետերի համար հիմնական սպառնալիքներն են նավերի հետ բախումները, ձկնորսական ցանցերում խրվելը և շրջակա միջավայրի աղտոտումը։ Պոպուլյացիան գնահատվում է 400 կենդանի Օխոտի ծովում և մոտ 100-ը Խաղաղ օվկիանոսի Արևելքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում տեսակն ունի «սպառնացող» (Endangered) կարգավիճակ։ Արևելյան պոպուլյացիան ոչնչացման վտանգի տակ է և վստահություն չկա, որ այն կարող է վերականգնվել մինչև վերջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Томилин, Авенир Григорьевич Отряд Китообразные (Cetacea) // Жизнь животных. Том 7. Млекопитающие / под ред. Соколов, Владимир Евгеньевич. — 2-е изд. — М.: Просвещение, 1989. — С. 358. — 558 с. — Служебная:Источники книг/5090014345|ISBN 5-09-001434-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնական կետ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնական կետ» հոդվածին։