Ճաշունի (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճաշունի
Բնութագիր
Երկարություն34 կմ
Ավազանի մակերես136 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԲարգուշատի լեռներ
Գետաբերանի տեղակայումՈրոտան
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասՍյունիքի մարզ

Ճաշունի, գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Որոտանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 2080 մ բարձրությունից։ Երկարությունը 34 կմ է, ջրհավաք ավազանը՝ 136 կմ2 (Հայաստանում համապատասխանաբար՝ 27 կմ և 104 կմ2)։ Գետահովիտը V-աձև է։ Սնումը հալոցքային է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։