Jump to content

Ճան Յույֆեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճան Յույֆեյ
չինարեն՝ 张雨霏[1]
Դիմանկար
Ծնվել էապրիլի 19, 1998(1998-04-19)[2] (27 տարեկան)
ԾննդավայրՍյույչժոու, Ցզյանսու, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունNanjing Sport Institute?
Մասնագիտությունլողորդ
 Zhang Yufei Վիքիպահեստում

Ճան Յույֆեյ (չինարեն՝ 张雨霏, ապրիլի 19, 1998(1998-04-19)[2], Սյույչժոու, Ցզյանսու, Չինաստան), չինացի լողորդուհի, որը մասնագիտանում է ազատ ոճի և բատերֆլայ մրցատարածություններում[3]։ 2020 թվականի կրկնակի օլիմպիական չեմպիոն, 2024 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2023 թվականի կրկնակի աշխարհի չեմպիոն, կարճ ջրատարածության աշխարհի չեմպիոն, երիտասարդների Օլիմպիական խաղերի և Ասիական խաղերի չեմպիոն:

Ճան Յույֆեյը ծնվել է Սյուչժոուում։ Նա սկսել է լողալ երեք տարեկանում՝ իր մոր աջակցությամբ և ազդեցությամբ, ով հանդես էր գալիս որպես անձնական մարզիչ:[3] Երկու տարի անց նա սկսել է պրոֆեսիոնալ մարզվել Ցզյանսուի լողի թիմի կազմում։ Նա հաջողություններ է գրանցել բազմաթիվ ռեկորդների շնորհիվ, որոնք սահմանել է իր տարիքային խմբում։ Միջազգային մակարդակով նա դեբյուտ է կատարել տասնչորս տարեկանում, երբ հաղթել է 2008 թվականի օլիմպիական չեմպիոնուհի Լյու Ցզիեգին և նվաճել ոսկե մեդալ 200 մետր թիավար լողի մրցույթում 2012 թվականին Պեկինում անցկացված Աշխարհի գավաթի խաղարկությունում։[4]

Ճան Յույֆեյը մասնակցել է 2014 թվականին Նանկինում կայացած տնային ամառային երիտասարդական օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է ընդհանուր առմամբ հինգ մեդալ՝ երեք ոսկե և երկու արծաթե։ Ճանը մասնակցել է բատերֆլայ ոճի 4×100 մետր հավաքական փոխանցումավազքում։ Նրա արդյունքը՝ 58,56, թույլ է տվել չինական հավաքականին սահմանել երիտասարդների աշխարհի նոր ռեկորդ (4.03,58) և նվաճել ոսկե մեդալը։ Նույն օրը նա կարողացավ նվաճել արծաթե մեդալ 200 մետր բատերֆլայում 2.08,22 ժամանակով՝ զիջելով Հունգարիայի Լիլիանա Սիլադիին։[5] Կանանց 4×100 մետր ազատ ոճի փոխանցումավազքում Ճանը մասնակցել է երրորդ փուլում և հաղթահարել այն 54.09 ժամանակով։ Արդյունքում չինական քառյակը նվաճել է ոսկե մեդալ՝ 3.41,19 արդյունքով։ [6][7] Օգոստոսի 22-ին Ճանը նվաճել է ևս մեկ արծաթե մեդալ 100 մետր բատերֆլայում 57,95 արդյունքով, կրկին զիջելով Սիլադիին։ Ճանը, Լի Գուանյուանը, Հե Յունը և Յու Հեսինը հաղթել են ևս մեկ տիտղոս՝ խառը 4×100 մետր փոխանցումավազքում՝ 3.49,33 արդյունքով։[8]

Մի ամիս անց, 2014 թվականի Ասիական խաղերում, որոնք անցկացվեցին Ինչխոնում, Ճան Յույֆեյը հաղթահարեց փոխանցումավազքի փուլը 54,10 վայրկյանում, իսկ չինական հավաքականը հաղթանակ տարավ 4×100 մետր ազատ ոճի մրցությունում՝ 3.37,25 արդյունքով։[9]

2015 թվականին Կազանում կայացած ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Ճանը ստիպված էր երկու եզրափակիչներում հանդես գալ մեկ օրում։ Նա բարելավեց իր երիտասարդական ռեկորդը՝ հասնելով 2.06,51 արդյունքի և նվաճեց բրոնզե մեդալ 200 մետր բատերֆլայում։ [10][11] Քառասուն րոպե անց Ճանը մասնակցեց փոխանցումավազքի երրորդ փուլին՝ ցույց տալով 1.58,73 արդյունք։ Չինուհիները նվաճեցին բրոնզե մեդալ 4×200 մետր ազատ ոճի փոխանցումավազքում՝ 7.49,10 ընդհանուր ժամանակով։[10]

Ռիո դե Ժանեյրոյում կայացած Ամառային օլիմպիական խաղերում Ճան Յույֆեյը զբաղեցրեց վեցերորդ տեղը 200 մետր բատերֆլայ լողաձևում՝ եզրափակիչում անցնելով 2:07,40 արդյունքով։ [12] 2017 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում Ճանը, Սյու Ցզյայուի, Յան Ցզիբեյի և Ճու Մենգույիի հետ միասին, նվաճեց բրոնզե մեդալ խառը 4×100 մետր համալիր փոխանցումավազքում։[13]

2018 թվականի օգոստոսի 22-ին Ճանը նվաճեց ոսկե մեդալ 200 մետր բատերֆլայ լողաձևում Ասիական խաղերում, որոնք անցկացվեցին Ջակարտայում, անցնելով հեռավորությունը 2:06,61 արդյունքով։[14]

Չինաստանի առաջնությունում Ճանը և նրա թիմակիցները՝ Սյու Ցզյայու, [Յան Ցզիբեյ]]ը և Յան Ցզյունսյուանը, կանանց 4×100 մետր համալիր փոխանցումավազքում հաղթահարեցին հեռավորությունը 3:38,41 արդյունքով, ինչը գերազանցեց 2017 թվականին ԱՄՆ լողորդների կողմից սահմանված աշխարհի ռեկորդը։[15].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.olympedia.org/athletes/129678
  2. 2,0 2,1 https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/swimming/athlete-profile-n1311332-zhang-yufei.htm
  3. 3,0 3,1 «Zhang Yufei». Incheon 2014. Արխիվացված օրիգինալից 2014-09-27-ին. Վերցված է 2014-09-27-ին.
  4. Liu, Weiguo (2012-11-06). «Teenage Swimmer Defeats Olympic Champion». All-China Women's Federation. Արխիվացված է օրիգինալից 2015-05-25-ին. Վերցված է 2015-08-12-ին.
  5. «Youth Olympic Games: Liliana Szilagyi Vaults to 3rd in World in 200 Fly». Swimming World Magazine. 2014-08-18. Արխիվացված է օրիգինալից 2014-09-08-ին. Վերցված է 2014-09-23-ին.
  6. «Youth Olympic Games: Sprints Take Center Stage on Fight Night». Swimming World Magazine. 2014-08-21. Արխիվացված օրիգինալից 2022-06-19-ին. Վերցված է 2014-09-23-ին.
  7. «YOG: China adds two swimming gold medals». Xinhua. 2014-08-19. Արխիվացված օրիգինալից 2014-08-23-ին. Վերցված է 2014-09-23-ին.
  8. «Youth Olympic Games: World Junior Record Bonanza on Final Night». Swimming World Magazine. 2014-08-22. Արխիվացված է օրիգինալից 2021-04-23-ին. Վերցված է 2015-08-12-ին.
  9. «Japanese Men Turn In Fabulous Night of Swimming at Asian Games». Swimming World Magazine. Արխիվացված է օրիգինալից 2019-11-06-ին. Վերցված է 2014-09-21-ին.
  10. 10,0 10,1 «Roundup: Chinese swimming shows strength at Kazan worlds». China Internet Information Center. 2015-08-09. Արխիվացված է օրիգինալից 2021-04-23-ին. Վերցված է 2015-08-10-ին.
  11. «Natsumi Hoshi Captures 200 Fly World Title at 2015 FINA World Championships». Swimming World Magazine. 2015-08-06. Արխիվացված է օրիգինալից 2021-04-23-ին. Վերցված է 2015-08-12-ին.
  12. «Male swimmers keep China's swimming dream alive». 中国新闻社 (China News Service). 2016-08-11. Արխիվացված է օրիգինալից 2016-09-13-ին. Վերցված է 2016-08-30-ին.
  13. «2017国际泳联世锦赛男、女4×100混合泳接力:中国队获铜牌» (չինարեն). 每日经济新闻. 2017-07-27. Արխիվացված օրիգինալից 2019-09-22-ին. Վերցված է 2019-09-22-ին.
  14. «Zhang Yufei wins 200m butterfly at Asian Games». Xinhuanet News. 2018-08-22. Վերցված է 2018-08-27-ին.(չաշխատող հղում)
  15. «为国庆献礼!中国游泳改写男女混合接力世界纪录» (չինարեն). 新华网. 2020-10-02. Արխիվացված է օրիգինալից 2020-10-02-ին. Վերցված է 2020-10-02-ին.