Ճանապարհ դեպի ոչ մի տեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանապարհ դեպի ոչ մի տեղ
ռուս.՝ Дорога никуда
Երկիր Ուկրաինա
ՀիմքQ11722926?
Թվական1992
ՌեժիսորԱլեքսանդր Մուրատով
ՕպերատորAlexander Moskalenko?
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա

«Ճանապարհ դեպի ոչ մի տեղ» (ռուս.՝ «Дорога никуда»), ուկրաինական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանվել է Ալեքսանդր Գրինի համանուն վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոկետ։ Որբ Տիրեյ Դավենանտը ծառայում է որպես մատուցող «Նողկանք» (ռուս.՝ «Отвращение») սրճարանում, որի տերը Ադամ Կիշլոտն է։ Մի օր այստեղ են մտնում բարերար Ուրբան Ֆուտրոզի դուստրերը՝ Ռոենան և Էլին։ Նրանց է դիմում փողոցային բանահյուսության հավաքող Օրտ Գալերանը, որն աղջիկներին խնդրում է կազմակերպել տղայի ճակատագիրը, ինչը Ֆուտրոզը խանդավառությամբ ստանձնում է։ Այնուամենայնիվ, անսպասելիորեն հայտնվում է Տիրեյի հայրը՝ հարբեցող Ֆրանկը։ Թափառաշրջիկը խաբեությամբ փակում է որդուն, իսկ ինքը գնում է հարուստ մարդուց գումար շորթելու։ Ֆուտրոզը դադարում է շփվել տղայի հետ։

Տիրեյը ստիպված է վերադառնալ իր նախկին աշխատավայր։ Նահանգապետի որդին՝ Գեորգ Վան Կոնեթը, գալիս է այստեղ իր ընկերների և սիրուհու հետ։ Մոտ ժամանակներս նա պատրաստվում է ամուսնանալ Ռոենա Ֆուտրոզի հետ, սակայն այցելուների մոտ շատ ցինիկ է խոսում իր ամուսնության մասին։ Տիրեյը սրիկային կանչում է մենամարտի, բայց նա երիտասարդին ծաղրում է։ Այնուհետև Օրտ Գալերանը միանում է նրան՝ պաշտպանելու համար աղջկա պատիվը, որը մենամարտերի մասնակցելու մեծ փորձ ունի։ Քանի որ մենամարտը, և որ ամենակարևորն է, նրա պատճառը կարող է խանգարել Վան Կոնետի ամուսնությանը, նահանգապետի որդին դիմում է ոմն Սնոգդենի, որը գրողի մոտ մաքսանենգ ապրանք է թողնում։

Տիրեյին և Օրտին ձերբակալվում և բանտ են տանում։ Այստեղ նրանք հանդիպում են Ֆրանկ Դավենանտին և նրա ընկերոջը։ Օրտն առաջարկում է հետևյալ ծրագիրը. նրանք հագուստը փոխում են թափառաշրջիկների հետ, իսկ գիշերը նրանց բաց են թողնում։ Գրողն ու երիտասարդը փորձում են նավակով եռանալ Պոտեկից, սակայն նրանց վրա թնդանոթներից կրակ են բացում։ Դավենանտը զոհվում է, իսկ Գալերանը փրկվում է և երեկոյան գալիս Ֆուտրոզի մոտ, որտեղ Վան Կոնետին մեղադրում է Տիրեյի մահվան մեջ։ Ռոենան խզում է նշանադրությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Գիլբո (Իվանկո) – Տիրեյ Դավենանտ
  • Դմիտրի Միրգորոդսկի – Օրտ Գալերան
  • Էդուարդ Միտնիցկի – Ֆրանկ Դավենանտ
  • Վլադիմիր Պետրով – Ուրբան Ֆուտրոզ
  • Եկատերինա ՍտրիժենովաՌոենա Ֆուտրոզ
  • Տատյանա Գրանդովսկայա – Էլլի Ֆուտրոզ
  • Գեդիմինաս Ստորպիրշտիս – Գեորգ Վան Կոնետ
  • Իրինա Մալիշևա – Լաուրա, Գեորգի սիրուհին
  • Սերգեյ Կրժեչկովսկի – Ադամ Կիշլոտ
  • Վիկտոր Կոլոմից – Գեմաս
  • Վալենտինա Սալտովսկայա – Էմմա Գուբերման
  • Նատալյա Օսիպենկո – Ուրանիա Տալբերգ
  • Իգոր Աֆանասև – Սնոգդեն
  • Իգոր Սլոբոդսկո – քարտուղար
  • Անում Դորխուսո Ադոտեյ – ծառայապետ
  • Գրիգորի Չապկիս – ոստիկանության պետ
  • Վալերի Տիտով – սպա
  • Յակով Սիրոտենկո – սերժանտ
  • Բորիս Լուկյանով – ծեր մարդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Մուրատով, Վիկտորյա Մուրատովա
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Մուրատով
  • Օպերատորներ՝ Ալեքսանդր Մոսկալենկո, Վիկտոր Պոլիտով
  • Նկարիչ՝ Իննա Բիչենկովա
  • Կոմպոզիտոր՝ Բոգդան Նեբոլյուբովա[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]