Jump to content

Ճանապարհ դեպի Գողգոթա (նկար, Տիցիան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանապարհ դեպի Գողգոթա
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան[1]
տարի1565
բարձրություն89 սանտիմետր[2]
լայնություն77 սանտիմետր[2]
ստեղծման վայրԻտալիա[2]
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՊետական Էրմիտաժ[2]
հավաքածուՊետական Էրմիտաժ
հիմնական թեմաՀիսուս Քրիստոսի խաչելության ճանապարհը
Ծանոթագրություններ

Ճանապարհ դեպի Գողգոթա (իտալ.՝ Cristo portacroce), Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ Տիցիանի նկարը։ Արվել է մոտավորապես 1565 թվականին[3]։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիցիանի ժամանակակիցների շրջանում «Ճանապարհ դեպի Գողգոթա»-ի սյուժեին անդրադարձել են Արևմտյան Եվրոպայի տարբեր վարպետներ, որոնց թվում են

Նրանք բոլորը կոմպոզիցիան հագեցրել են մանրամասնություններով ու դետալներով, որպեսզի առավել լիարժեքորեն վերստեղծեն դեպի մահապատժի վայր Քրիստոսի ճանապարհի ողբերգականությունը՝ ունենալով ծանր բեռ ուսերի վրա։ Պիտեր Բրեյգել Ավագի համար մանրամասնությունների քանակն այնքան զգալի էր, որ վարպետը համարձակվել էր ստեղծել համայնապատկերային բնանկար՝ կարծես վախենալով բաց թողնել աստվածաշնչյան պատումի դրվագներից որևէ մեկը։

Բոլորովին այլ ճանապարհով է գնացել Տիցիանը՝ սեփական կոմպոզիցիան ստեղծելու համար։ Մի փոքր ուղղանկյուն կտորի վրա միայն երկու պատկեր կա՝ Քրիստոսը և Հովսեփ Արիմաթացին։ Նկարիչը լռելյայն անդրադարձ է կատարել հանդիսատեսի երևակայությանը և սյուժեի նրա իմացությանը, ինչն էլ հենց լրացնում է անհրաժեշտ բոլոր մանրամասները։ Զարմանք է առաջացնում փայտե պարապետը՝ ցածրիկ եզրապատը, որը պատկերված է նկարի ներքևում։ Հանդիսատեսն ասես գտնվում է տանը, որտեղից դիտում է ողբերգական հայտնի ճանապարհով ընթացքը։

Կտավը գնվել է Տիցիանի տնից 1581 թվականին Բարբարիգո ընտանիքի կողմից։ Այն ներկայումս գտնվում է Էրմիտաժում[4], որտեղ բերվել էր 1850 թվականին «Բարբարիգո» հավաքածուից։ Կտավը Պրադոյի թանգարանում պահվող հեղինակի կողմից ստորագրված կոմպոզիցիայի կրկնությունն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/304171
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/32189/
  3. «Описание картины Тициана Вечеллио «Несение креста»». 03.01.2016.
  4. «Несение креста».