Ճանապարհ դեպի Գողգոթա (նկար, Տիցիան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ճանապարհ դեպի Գողգոթա
Titian (Tiziano Vecellio) - Carring of the Cross.jpg
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան
տարի1565
բարձրություն89 սանտիմետր[1]
լայնություն77 սանտիմետր[1]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
հիմնական թեմաՀիսուս Քրիստոսի խաչելության ճանապարհը
կայք

Ճանապարհ դեպի Գողգոթա (իտալ.՝ Cristo portacroce), Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ Տիցիանի նկարը: Արվել է մոտավորապես 1565 թվականին[2]:

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիցիանի ժամանակակիցների շրջանում «Ճանապարհ դեպի Գողգոթա»-ի սյուժեին անդրադարձել են Արևմտյան Եվրոպայի տարբեր վարպետներ, որոնց թվում են

Նրանք բոլորը կոմպոզիցիան հագեցրել են մանրամասնություններով ու դետալներով, որպեսզի առավել լիարժեքորեն վերստեղծեն դեպի մահապատժի վայր Քրիստոսի ճանապարհի ողբերգականությունը՝ ունենալով ծանր բեռ ուսերի վրա: Պիտեր Բրեյգել Ավագի համար մանրամասնությունների քանակն այնքան զգալի էր, որ վարպետը համարձակվել էր ստեղծել համայնապատկերային բնանկար՝ կարծես վախենալով բաց թողնել աստվածաշնչյան պատումի դրվագներից որևէ մեկը:

Բոլորովին այլ ճանապարհով է գնացել Տիցիանը՝ սեփական կոմպոզիցիան ստեղծելու համար: Մի փոքր ուղղանկյուն կտորի վրա միայն երկու պատկեր կա՝ Քրիստոսը և Հովսեփ Արիմաթացին։ Նկարիչը լռելյայն անդրադարձ է կատարել հանդիսատեսի երևակայությանը և սյուժեի նրա իմացությանը, ինչն էլ հենց լրացնում է անհրաժեշտ բոլոր մանրամասները: Զարմանք է առաջացնում փայտե պարապետը՝ ցածրիկ եզրապատը, որը պատկերված է նկարի ներքևում: Հանդիսատեսն ասես գտնվում է տանը, որտեղից դիտում է ողբերգական հայտնի ճանապարհով ընթացքը:

Պրովենանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը գնվել է Տիցիանի տնից 1581 թվականին Բարբարիգո ընտանիքի կողմից: Այն ներկայումս գտնվում է Էրմիտաժում[3], որտեղ բերվել էր 1850 թվականին «Բարբարիգո» հավաքածուից: Կտավը Պրադոյի թանգարանում պահվող հեղինակի կողմից ստորագրված կոմպոզիցիայի կրկնությունն է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]