Ճանապարհ բադիկներին (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանապարհ բադիկներին
անգլ.՝ Make Way for Ducklings
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևնկարազարդ գիրք
ՀեղինակՌոբերտ Մակլոսկի
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1941
ՆկարազարդողՌոբերտ Մակլոսկի
Հրատարակվել է1941
 Make Way for Ducklings

Ճանապարհ բադիկներին (անգլ.՝ Make Way for Ducklings), ամերիկացի գրող Ռոբերտ Մաքքլոսկիի նկարազարդ գիրքը, որը հրատարակվել է 1941 թվականին։ Հեքիաթը պատմում է բադերի ընտանիքի մասին, որը հաստատվել է Բոստոն քաղաքում։ Գիրքը հեղինակի երկրորդ ստեղծագործությունն է, և նա դրա համար 1942 թվականին արժանացել է Կալդեկոդի մեդալի։

Գիրքը թարգմանվել է շատ լեզուներով։ Ռուսերենով գիրքը հրատարակվել է 2013 թվականին, «Վարդագույն ընձուղտ» հրատարակչությունում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը տեր և տիկին Մալլարդ բադերի և նրանց բադիկների մասին է։ Մալլարդ ամուսինները Բոստոն են թռչում այնպիսի վայր գտնելու, որտեղ կարող են հիմնավորվել։ Նրանք կանգ են առնում քաղաքի կենտրոնական այգում, սակայն այն դեպքից հետո, երբ պարոն Մալլարդին քիչ էր մնում խփեր հեծանիվը, նրանք որոշում են տեղափոխվել ավելի հանգիստ վայր։ Արդյունքում նրանք բույն են հյուսում Չարլզ գետի վրա գտնվող փոքրիկ կղզում, որտեղ ծնվում են նրանց ութ բադիկները։ Բադիկները ծանոթանում են նաև ոստիկան Մայքլի հետ, որը կերակրում է նրանց։

Մի անգամ պարոն Մալլարդը թռչում է մերձակայքն ուսումնասիրելու և պայմանավորվում է կնոջը և երեխաներին հանդիպել կենտրոնական զբոսայգում։ Տիկին Մալլարդը և ութ բադիկները գնում են դեպի զբոսայգի, սակայն չեն կարողանում փողոցն անցնել մեքենաների հոսքի պատճառով։ Մայքլը կանգեցնում է շարժը, ինչպես նաև խնդրում է ծանոթ ոստիկաններին նույնն անել այլ վայրերում, որտեղ բադիկներն անցնում են ճանապարհը։ Նրանք բարեհաջող հասնում են այգի, որտեղ և ամբողջ ընտանիքն սկսում է ապրել։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 թվականից Բոստոնում անց է կացվում բադիկների զգեստավորված շքերթ, որին մասնակցում են ինչպես մեծահասակները, այնպես էլ` երեխաները[2]։
  • Գիրքն այնպիսի հաջողություն է ունեցել, որ Բոստոնի իշխանությունները որոշել են կենտրոնական այգում դնել գրքի գլխավոր հերոսուհու` մայրիկ բադիկի և նրա ութ ճուտիկների հուշարձանը։ Հուշարձանը կառուցվել է ըստ երկրպագու Նենսի Շենի էսքիզների։ Այս քանդակի կրկնօրինակը 1991 թվականին Բարբարա Բուշը նվիրել է Ռաիսա Գորբաչովային, ով Բոստոնում էր գործնական այցով։ Նույն թվականին քանդակը տեղադրվել է Մոսկվայի Նովոդևիչի վանքի մոտ գտնվող պուրակում, բայց հաջորդ գիշերը բադիկներց մեկին գողացել են։ 2000 թվականի սկզբին անհետացել են ևս երեք կերպարներ։ 2000 թվականի սեպտեմբերի 18-ին կոմպոզիցիան վերականգնվել է։ Բացման արարողությանը ներկա է եղել Միխայիլ Գորբաչովը՝ իր դստեր՝ Իրինայի հետ, Ռուսաստանում ԱՄՆ-ի արտակարգ դեսպան Ջեյմս Քոլինզը, մշակույթի այն ժամանակվա նախարար Միխայիլ Շվիդկոյը, Մոսկվայի կառավարության մշակույթի կոմիտեի նախագահ Իգոր Բուգաևը և այլն[3]։
  • 2002 թվականին Լորա Բուշը Մոսկվա կատարած այցի ժամանակ եղել է Ռուսական մանկական գրականության պետական գրադարանում և այնտեղ գտնվող երեխաների համար կարդացել «Ճանապարհ տվեք բադիկներին» գիրքը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дорогу утятам!
  2. «Памятник утке с утятами у пруда Новодевичьего монастыря в Москве». Достопримечательности Москвы. 2014 թ․ փետրվարի 22. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  3. Ольга Ращупкина. (19 сентября 2000). «Американские утки вновь в Москве». Независимая газета. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Первая леди США прочитала российским детям сказку «Дорогу утятам»». РИА Новости. 24 мая 2002. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]