Ճանապարհորդների փորլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանապարհորդների փորլուծություն
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9009.2
ՀՄԴ-10A09

Ճանապարհորդի փորլուծությունը (ՃՓ), ստամոքսի և աղիների վարակ։ ՃՓ-ն դրսևորվում է չձևավորված կղանքային զանգվածներով (մեկից ավելի կամ երեքից ավելի կղազատման պրոցեսներով), որն արտահայտվում է ճանապարհորդության ժամանակ[1][2]։ Այն կարող է ուղեկցվել որովայնային կծկումներով, սրտխառնոցով, ջերմությամբ և փորափքանքով[2]։ Երբեմն կարող է դիտվել նաև արյունային լուծ[3]։ Ճանապարհորդների մեծամասնությունը առանց բժշկական միջամտության կարող են բուժվել մինչև 4 օրվա ընթացքում[2]։ Մոտավորապես 10%-ի մոտ ախտանշանները պահպանվում են գրեթե մեկ շաբաթ[2]։

Դեպքերի գրեթե կեսի համար պատճառ են հանդիսանում մանրէները[2]։ Էնտերոտոքսիգեն մանրէներից E. Coli-ն (ETEC) ամենահաճախադեպն է, բացառությամբ Հարավային Ասիայի, որտեղ գերակշռում են Կամպիլոբակտերիաները[1][2]։ Մոտավորապես 10%-ից 20%-ը կապված են նորովրուսների հետ[2]։ Նախակենդանիներից օրինակ՝ Giardia-ն կարող է երկարատև հիվանդության պատճառ դառնալ[2]։ Հիվանդանալու ռիսկը ավելի բարձր է առաջին երկու շաբաթների ընթացքում, հատկապես երիտասարդների շրջանում[1]։ Ամենաշատը տուժում են զարգացած երկրների քաղաքացիները[1]։

Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է օգտագործել ճիշտ լվացված և մշակված սնունդ, խմել շշալցված ջուր և հաճախակի լվանալ ձեռքերը[4]։ Խոլերայի դեմ պերօրալ պատվաստանյութերի արդյունավետությունը ճանապարհորդի փորլուծության դեմ կիրառելու համար կասկածներ է հարուցում[5]։ Պրոֆիլակտիկ հակաբիոտիկները, որպես կանոն խորհուրդ չեն տրվում[2]։ Բուժումը հիմնականում իրականացվում է կորցրած հեղուկների և աղերի վերկանգման միջոցով(օրալ ռեհիդրատացիոն թերապիա)[2][4]։ Հակաբիոտիկները կարող են կիրառվել արտահայտված և մշտական ախտանշանների առկայության դեպքում։ Հիմնականում կիրառում են լոպերամիդ[2]։ Հոսպիտալացումը կատարվում է մինչև 3% դեպքերում[1]։

Տուժող անձինք կազմում են զարգացած երկրների ճանապարհորդների 20-50%-ը[2]։ ՃՓ-ը հիմնականում տարածված է Ասիայում ճանապարհորդողների շրջանում, բացառությամբ Ճապոնիայի և Սինգապուրի, Միջին Ասիայի, ինչպես նաև Աֆրիկայի, Մեքսիկայի, Կենտրոնական և հարավային Ամերիկաների[4][6]։ Ռիսկը չափավոր է Հարավային Եվրոպայում, Ռուսաստանում, Չինաստանում[7]։ ՃՓ-ը կապված է ուշ զարգացող գրգռված աղու համախտանիշի և Գիլլան Բարեյի համախտանիշի հետ[1][2]։ Խոսակցական լեզվում այն հայտնի է մի շարք այլ անվանումներով, օրինակ՝ «Մոնթեսումայի անեծք» և «Դելիի որովայն»[8]։

Պատճառներ և ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՃՓ-ը հիմնականում առաջանում է ճանապարհորդության առաջին շաբաթվա ընթացքում, բայց որոշ դեպքերում էլ կարող է զարգանալ ճանապարհորդությունից հետո, տուն վերադառնալու ժամանակ՝ կախված հարուցչի ինկուբացիոն շրջանից։ Բակտերիալ ՃՓ-ը սովորաբար սկսվում է հանկարծակի, բայց Կրիպտոսպորիդիումի ինկուբացիոն շրջանը տևում է 7 օր, Giardia-ինը 14 և ավելի օր, մինչև ախտանշանների ի հայտ գալը։ Սովորաբար հիվանդն օրվա ընթացքում ունենում է չորսից հինգ ազատ կամ ալիքաձև աղիքային շարժումներ։ Մնացած հաճախակի հանդիպող ախտանշաններն են որովայնային կծկումները, փորափքանքը, ջերմությունը, բորբոքումը։ Ախորժակը զգալիորեն վատանում է[9]։ Չնայած տհաճությանը, ՃՓ դեպքերի մեծամասնութունը մի քանի օրվա ընթացքում ինքնուրույն բուժվում են, առանց բժշկական միջամտության[10]։

Արյունային կամ լորձային փորլուծության դեպքում, որն ուղեկցվում է որովայնային ցավերով կամ բարձր ջերմությամբ, հիմնականում կասկածում են խոլերա, որի դեպքում թուլությունը զարգանում է հանկարծակի, իսկ հեղուկ զանգվածները ունեն լորձի հետքեր (նկարագրվում է որպես բրնձի շիլա հիշեցնող զանգված)։ Այդ դեպքերում պետք է դիմել բժշկական միջամտության․ ջրազրկումը համարվում է խոլերայի լուրջ բարդություններից մեկը, ներառելով նաև՝ վատագույն դեպքում՝ մահը, որը կարող է վրա հասնել հիվանդության սկզբից 24 ժամվա ընթացքում, եթե չեն կիրառվում անհետաձգելի միջոցառումներ[10]։

E. coli, enterotoxigenic 20–75%
E. coli, enteroaggregative 0–20%
E. coli, enteroinvasive 0–6%
Shigella spp. 2–30%
Salmonella spp. 0–33%
Campylobacter jejuni 3–17%
Vibrio parahemolyticus 0–31%
Aeromonas hydrophila 0–30%
Giardia lamblia 0–20%
Entamoeba histolytica 0–5%
Cryptosporidium spp. 0–20%
Cyclospora cayetanensis ?
Rotavirus 0–36%
Norovirus 0–10%

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆեկցիոն գործոնները համարվում են ճանապարհորդների փորլուծության առանցքային պատճառները։ Դեպքերի 80%-ի պատճառը բակտերիալ էնտերոպաթոգեններն են։ Իսկ մնացած դեպքերի գերակշիռ մասը առաջանում են վիրուսների և նախակենդանիների պատճառով[9]։

Հետազոտվող երկրներում ամենահաճախակի հայտնաբերված գործոնը համարվում է աղիքային ցուպիկը (ETEC)[9]։ Էնտերոագրեգատիվ աղիքային ցուպիկը հիմնականում հնարավոր է լինում հայտնաբերել[10]։ Շիգելլաները և Սալմոնելլաները այլ տարածված պաթոգեններից են։ Կամպիլոբակտերիաները, Յերսինիաները, Աերոմոնազները և Պլեսիոմոնազները ավելի հազվադեպ են հանդիպում։ Ազդեցության մեխանիզմները տարբեր են․ որոշ մանրէներ արտադրում են թույներ, որոնք գրգռելով աղիքի պատը, հանգեցնում են փորլուծության, իսկ մնացածը հենց իրենց ներկայությամբ են վնասում աղիքի պատը։

Մեծահասակների մոտ դիտվող փորլուծության դեպքերի միայն 20%-ն է կապված վիրուսների հետ, այնինչ երեխաների մոտ այն հասնում է մինչև 70%-ի։ Վիրուսներով պայմանավորված փորլուծությունը սովորաբար կախված չի լինում հակաբիոտիկոթերապիայից[10]։ Նախակենդանիներից Լամբլիան, Կրիպտոսպորիդիումը և Ցիկլոսպորա կայետանենզիսը նույնպես կարող են փորլուծության պատճառ դառնալ։ Ճանապարհորդների փորլուծություն առաջացնող հիմնական պատճառները ներկայացված են աղյուսակում[10][11]։

Ճանապարհորդների փորլուծության ենթատիպերից մեկը, որն ավելի հայտնի է որպես վայրի փորլուծություն, կարող է ունենալ ախտածին գործոնների հայտնաբերման տարբեր հաճախականություն[12]։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակման հիմնական աղբյուրը հանդիսանում են կեղտաջրերով աղտոտված ջուրը և սնունդը։ Տղամարդկանց և կանանց մոտ հանդիպման հաճախականությունը նույնն է[9]։

Ամենատարածված ռիսկի գործոնը համարվում է ճանապարհորդի գտնվելու վայրը։ Բարձր ռիսկային են համարվում Լատինական Ամերիկայի զարգացող երկրները, Աֆրիկան, Մերձավոր Արևելքը և Ասիան[9]։ Տուրիստների շրջանում, ռիսկի գործոնները ներառում են չվերամշակված մակերեսային ջրերի օգտագործումը, անձնական հիգիենայի կանոններին չհետևելը և վատ լվացված սպասքը[13]։ Ճամբարները նույնպես ունեն պարզունակ (եթե իհարկե կան) սանիտարահիգիենիկ պայմաններ, որը դարձնում է նրանց գրեթե նույն աստիճանի վտանգավոր, որքան զարգացող պետությունները։

Չնայած նրան, որ ճանապարհորդների փորլուծությունը սովորաբար բուժվում է երեքից հինգ օրվա ընթացքում (միջին տևողությունը 3,6 օր)՝ 20 % դեպքերը բավարար վտանգավոր են, որպեսզի պահանջվի անկողնային ռեժիմ, իսկ 10 %-ի տևողությունը հասնում է մինչև մեկ շաբաթի[10]։ Այն մարդկանց մոտ, ովքեր վտանգավոր վարակային հիվանդություններով հիվանդանալու հակում ունեն, ինչպես, օրինակ՝ բակտերիալ դիզենտերիա, ամեոբային դիզենտերիա և խոլերա, ՃՓ-ը կարող է մահվան պատճառ դառնալ[10]։ Միջինից բարձր այլ ռիսկի գործոններ են հանդիսանում երիտասարդ տարիքը, թույլ իմունիտետը, աղիների բորբոքային հիվանդությունները կամ դիաբետը, ինչպես նաև թթվամարիչների կամ H2-պաշարիչների կիրառումը[9]։

Իմունիտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհորդների մոտ փորլուծություն կարող են առաջացնել այնպիսի հեղուկներ ու կերակուրներ, որոնք տեղաբնակների վրա բացասական ազդեցություն չեն թողնում։ Այս իմունիտետը առաջանում է շնորհիվ ախտածին գործոնների մշտական և կայուն ազդեցության։ Իմունիտետի ձևավորման համար անհրաժեշտ ազդեցության աստիճանի և տևողության մասին հստակ տվյալներ չկան․ դա կախված է տվյալ օրգանիզմի առանձնահատկություններից։ Նեպալում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ չափահասների մոտ իմունիտետը ձևավորվում է յոթ տարվա ընթացքում այն մարդկանց մոտ, ովքեր գիտակցաբար չեն խուսափում ախտածին միկրոօրգանիզմների ազդեցությունից[14]։ Եվ ընդհակառակը, Մեքսիկայում բնակվող ամերիկացի ուսանողների մոտ ձևավորված իմունիտետը յոթ օրվա ընթացքում անհետացավ, երբ դադարացրեցին նրանց վրա եղած ախտածին գործոնների ազդեցությունը[15]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանիտարական վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ է տրվում խուսափել կասկածելի հեղուկներից և սննդամթերքից, որովհետև ՃՓ առաջացման հիմնական պատճառը սանիտարահամաճարակային ոչ բավարար վիճակն է, որն էլ բերում է խմելու ջրի և սննդի ախտահարման[9]։ Սակայն այս կարծիքը բավականին կասկածելի է, քանի որ ճանապարհորդները չեն կարող ամբողջությամբ վերահսկել ռեստորանների և հյուրանոցների սանիտարական վիճակը, և բացի դրանից էլ չկան հստակ ապացույցներ, որ սննդի և հեղուկների խիստ ընտրությունը նվազեցնում է փորլուծության առաջացման ռիսկը[16], բայց այնուամենայնիվ անհրաժեշտ է պահպանել հեղուկների և սննդի ընտրության անվտանգության կանոնները[2]։

  • Հետևեք անվտանգության կանոններին, իսկ խմելու և ատամները լվանալու համար օգտագործել միայն անվտանգ ջուր[10]։
  • Անվտանգ հեղուկների թվին են պատկանում շշալցված ջուրը, գազավորված հյութերը և ջուրը, ինչպես նաև ճանապարհորդի կողմից եռացված և մշակված ջուրը[10]։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև թեյին, սուրճին, ինչպես նաև այն բոլոր հեղուկներին, որոնց պատրաստման ժամանակ ջուրը ոչ թե եռացնում են, այլ տաքացնում[9]։
  • Աշխատեք այնպես անել, որ ռեստորաններում շշալցված ջրերի պիտակավորումը կատարվի ձեր ներկայությամբ, քանի որ եղել են այնպիսի դեպքեր, երբ տեղի բնակիչները շշերը լցրել են ջրագծերի չվերամշակված ջրով և ներկացարել որպես վերամշակված ջուր[10]։ Որպես կանոն, գազավորած ջուրը այս տեսանկյունից ամենաանվտանգն է, քանի որ բնակիչների համար շատ դժվար է օգտագործված շշերում կատարել գազավորված ջրերի շշալցում։ Խուսափեք սառույցի օգտագործումից, որովհետև այն կարող է պատրաստված լինել ոչ մաքուր ջրից[9]։
  • Խուսափեք կանաչ աղցաններից, որովհետև բաղադրիչները կարող են լվացված լինել ոչ մաքուր ջրով[9]։
  • Խուսափեք հում մրգերից և բանջարեղեններից, եթե ինքներդ չեք լվացել այն[9]։

Շատ լավ վերամշակված կամ փաթեթավորված սնունդը որպես կանոն անվտանգ է[9]։ Պետք է խուսափել թարմ կամ վատ մշակված մսից և ծովամթերքից։ Չպաստերիզացված կաթը, կաթնամթերքը և մայոնեզը, ինչպես նաև փողոցային առևտրականների կողմից վաճառվող հեղուկներն ու սննդամթերքը ՃՓ առաջացման բարձր ռիսկի գոծոններ են, որը պայմանավորված է սանիտարահիգիենիկ կաննոների խախտումներով[10]։

Ջուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ շշալցված ջրերը հասանելի են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, ճանապարհորդները կարող են անվտանգության կանոններից ելնելով կատարել ջրի վերամշակում[10]։ Վերամշակման եղանակներից են եռացումը, ֆիլտրացիան, քիմիական մշակումը և ուլտրամանուշակագույն ճառայգայթումը, բայց այս բոլոր եղանակներից ամենաարդյունավետը համարվում է եռացումը[17]։ Եռացումը ոչնչացնում է բոլոր բակտերիաներին, վիրուսներին և նախակենդանիներին։ Երկարատև եռացումը պարտադիր չէ, քանի որ միկրոօրգանիզմների մեծ մասը ոչնչանում են մի քանի վայրկյանների ընթացքում 55–70 °C (130–160 °F)[18][19]։ Երկրորդ ավելի արդյունավետ մեթոդը համարվում է ֆիլտրացիայի և քիմիական ախտահանման զուգակցումը[20]։ Ֆիլտրերը հեռացնում են բակտերիաներին և նախակենդանիներին, բայց ոչ վիրուսներին։ Հալոգեններով քիմիական մշակումը, օրինակ՝ քլորիդներ, յոդային լուծույթներ կամ յուրահատուկ հաբեր, ունեն ավելի ցածր արդյունավետություն նախակենդանիների դեմ, ինչպիսին է Giardia-ն, բայց համեմատաար արդյունավետ են վիրուսների և բակտերիաների դեմ։ ՈւՄ ճառագայթները արդյունավետ են ինչպես վիրուսների, այնպե էլ բջջային օրգանիզմների դեմ, բայց անարդյունավետ են, եթե չեն պահպանվում առավելագույն խորություն/ՈւՄ ճառագայթման աղբյուր կամ դեղաչափ/ազդեցության ժամանակ գործոնների ճիշտ հարաբերակցությունը։ ՈւՄ ճառագայթման արդյունավետությունը նվազում է պղտոր ջրի դեպքում, քանի որ նույնիսկ չնչին մասնիկների ստվերները պաշտպանիչ ազդեցություն են թողնում միկրոօրգանզիմների վրա[21]։

Դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսմութի սուբսալիցիլատի օրական չորս անգամյա կիրառումը նվազեցնում է ճանափարհորդների փորլուծության վտանգը[1][22]։ Օրական չորսանգամյա կիրառումը ճանապարհորդների մեծ մասը անհարմար են համարում, բայց ապացուցված է ցածր դոզաներով կիրառման անարդյունավետությունը[1][22]։ Պոտենցիալ կողմնակի էֆեկտները ներառում են սև լեզուն, սև կղանքը, փսխումները, փորկապությունը և ականջներում աղմուկը։ Բիսմութի սուբսալիցիլատը չպետք է կիրառել ասպիրինային ալերգիայի, երիկամային ախտահարման կամ պոդագրայի դեպքում, ինչպես նաև չի կարելի զուգակցել այլ հակաբիոտիկների հետ՝ մասնավորապես քվինոլոնների հետ։ Հակացուցված է դեղը կիրառել ավելի քան երեք շաբաթ։ Որոշ պետություններ չեն կիրառում այս դեղորայքը, քանի որ այն առաջացնում է հազվադեպ հանդիպող, բայց բավականին ծանր կողմնակի երևույթներ[22]։

Չնայած իր արդյունավետությանը, խորհուրդ չի տրվում ՃՓ ժամանակ կիրառել հակաբիոտիկներ, քանի որ կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ հակաբիոտիկների հանդեպ, ինչպես նաև կարող են նվազեցնել մնացյալ դեղերի ընդհանուր արդյունավետությունը և բերել ծանր ինֆեկցիաների առաջացման։ Հակաբիոտիկները կարող են հանգեցնել նաև հեշտոցի սնկային վարակների առաջացման կամ Կլոստրիդիում Դիֆիցիլե շտամի քանակության ավելացման, ինչն էլ իր հերթին կարող է բերել պսևդոմեմբրանոզ կոլիտի առաջացման, և չթուլացող փորլուծության[23]։

Հակաբիոտիկների կիրառումը թույլատրվում է այն հատուկ դեպքերում, երբ արդյունավետությունը գերազանցում է հնարավոր ռիսկերը, օրինակ՝ իմունային անբավարարությունը, քրոնիկական աղիքային հիվանդությունները, հիվանդության պատմության մեջ կրկնվող ՃՓ դեպքերը, ինչպես նաև այն դեպքերը, երբ հետևանքները հատուկ տհաճություն կարող են պատճառել հիվանդին։ Պրոֆիլակտիկ բուժման հիմնական դեղամիջոցները ներառում են քվինոլոնային հակաբիոտիկները (օրինակ՝ ցիպրոֆլոքսացին), ազիտրոմիցինը և տրիմեթոպրիմ/սուլֆամետոքսազոլը, սակայն վերջինս մի քանի տարի է, ինչ ավելի անարդյունավետ է ազդում[24]։ Ռիֆաքսիմինը նույնպես կարող են արդյունավետ լինել[22][25]։ Քվինոլոնային հակաբիոտիկները կարող են կապվել մետաղական կատիոնների հետ, ինչպես օրինակ՝ բիսմութ, այդ իսկ պատճառով չի կարելի այն կիրառել բիսմութի սուբսալիցիլատի հետ։ Տրիմեթոպրիմ/սուլֆամեթոքսազոլը չպետք է կիրառել սուլֆատների հանդեպ ալերգիա ունեցող անձանց։

Վակցինացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոլերայի օրալ պատվաստանյութերը այդքան էլ արդյունավետ չեն ՃՓ-ի ժամանակ[5]։ 2008 թվականին կատարված զեկույցում հաստատվել է շահութաբերությունը[26]։ 2015-ին կատարված հետազոտությունը հաստատեց, որ այն առավել խելամիտ է կիրառել ՃՓ-ի բարձր ռիսկ ունեցող մարդկանց մոտ[2]։ ETEC-ի կամ Շիգելլայի համար պատվաստանյութի թեկնածու հանդիսացող մի շարք նյութեր դեռ սինթեզման փուլում են[27][28]։

Պրոբիոտիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին կատարված հետազոտության հիման վրա հաստատվեց, որ պրոբիոտիկները կարող են լինել արդյունավետ և անվնաս[1]։ 2009 թվականին որոշվեց, որ դեռևս անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ պրեբիոտիկների օգտագործումը հաստատելու համար[22]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՃՓ հիմնական դեպքերը շատ թույլ ընթացք են ունենում և բուժվում են առանց բժշկական միջամտության, բացառությամբ առանձին դեպքերի, երբ մեծ քանակությամբ հեղուկի կորուստը բերում է ջրազրկման և էլեկտրոլիտային հաշվեկշռի խախտման։ Փորլուծությամբ պայմանավորված ջրազրկումը կարող է նվազեցնել մի շարք բուժական և հակաբեղմնավորիչ դեղերի արդյունավետությունը։ Այդ իսկ պատճառով ջրի ադեկվատ օգտագործումը (օրալ ռեհիդրատացիոն թերապիա) համարվում է բուժման առաջին քայլը։ Ռեհիդրատացիոն հեղուկները լայնորեն տարածված են[29]․ խորհուրդ է տրվում օգտագործել մաքուր ջուր կամ այլ թափանցիկ հեղուկներ, աղի կրեկերներ կամ օրալ ռեհիդրատացիոն աղեր (առկա են գրեթե բոլոր դեղատներում), որոնք վերականգնում են էլեկտրոլիտները[9]։ Գազավորված ջուրը կամ ըմպելիքները նույնպես օտակար են, եթե չկան այլ հասանելի տարբերակներ[10]։ Ծանր կամ երկարաձգված դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկական մասնագիտացված հետազոտության։

Հակաբիոտիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե փորլուծությունը դառնում է ծանր (բնութագրվում է յոթ ժամվա ընթացքում երեք և ավելի կղազատման պրոցեսներով), մասնավորապես այն դեպքերում, երբ ասոցացվում է սրտխառնոցի, փսխումների, որովայնային կծկումների, ջերմության բարձրացման և արյունային լուծի հետ՝ անհրաժեշտ է դիմել բժշկական զննման[9]։ 2000 թվականի գրականության տվյալներով հակաբիոտիկների կիրառումը նվազեցնում է փորլուծության տևողությունը և ծանրությունը, իսկ գրանցված կողմնակի երևույթները կա՛մ թույլ են արտահայտվել, կա՛մ ընդհանրապես դադարել են[30]։

Խորհուրդ տրվող հակաբիոտիկի տեսակը պայմանավորված է ճանապարհորդության գնացած վայրով[31]։ Տրիմեթոպրիմ-սուլֆամեթոքսազոլը և դոքսիցիկլինը այլևս չեն կիրառվում, քանի որ մանրէները նրանց նկատմամբ օժտված են անընկալունակությամբ[9]։ Հակաբիոտիկները սովորաբար նշանակվում են երեքից հինգ օր, բայց օգտագործվում են նաև ազիթրոմիցինի և լեվոֆլոքսացինի առանձին դեղաչափեր[32]։ ԱՄՆ-ում՝ աղիքային ցուպիկով պայմանավորած ՃՓ համար նշանակում են ռիֆաքսիմին և ռիֆամիցին[33][34]։ Եթե փորլուծությունը բուժումից հետո պահպանվում է, ապա պետք է կասկածել, որ հիվանդի մոտ առկա միկրոօրգանիզմները կայուն են տվյալ հակաբիոտիկների նկատմամբ, հավանական է վիրուսային կամ մակաբուծային հիվանդության[9], բակտերիալ կամ ամեոբային դիզենտերիայի, Giardia-ով, հելմինթներով պայմանավորված հիվանդության կամ խոլերայի առկայությունը[10]։

Հակակծկումային դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակակծկողական դեղամիջոցներից են լոպերամիդը և դիֆենօքսիլատը, որոնք փորլուծության ախտանշանները վերացնում են շնորհիվ աղիքի կծկողականության ֆունկցիայի ընկճման։ Այս դեղերը կիրառվում են կղազատման հաճախականությունը նվազեցնելու համար, սակայն պրոցեսը ամբողջապես չպետք է դադարեցնել, քանի որ կխախտվի ախտածին մանրէների դուրս բերումը օրգանիզմից[9]։ Հակացուցումներ են հանդիսաանում ջերմության բարձրացումը, արյունային լուծը և հավանական բորբոքային փորլուծությունը[35]։ Կողմնակի երևույթներից են սրտխառնոցը, փսխումը, որովայնային ցավերը, ցնցումները և ախորժակի կորուստը[36]։ Հակակծկումային դեղերը չեն թույլատրվում մինչև երկու տարեկան երեխաներին։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի մոտավորապես 10 միլիոն մարդկանց մոտ, որոնք կազմում են ճանապարհորդների 20-50%-ը՝ զարգանում է ճանապարհորդների փորլուծություն[9]։ Այն ավելի շատ բնորոշ է զարգացող երկրներին,որտեղ հիվանդացությունը հասնում է մինչև 60%-ի, բայց աշխարհի բոլոր անկյուններում էլ կարող է հանդիպել[37]։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնթեսումայի անեծք տերմինը խոսակցական լեզվում առավել տարածված տարբերակն է, որը կապված է Մեքսիկայի հետ։ Անվանոումը կապված է Մոնթեսումա II-ի հետ՝ (1466–1520), Ացտեկական քաղաքակրթության Տաոտանին (առաջնորդ), ով 16-րդ դարում գահընկեց արվեց իսպանացի կոնկիստադոր Հերնան Կորտեսի կողմից, իսկ ներկայիս Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի տարածքների մեծ մասն անցավ իսպանական գահի կառավարմանը։

Վայրի բնության մեջ հանդիպող փորլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի բնության մեջ հանդիպող փորլուծությունը հանդիպում է բոլոր այն ճանապարհորդների մոտ, ովքեր իրենց հանգիստը անցկացնում են բնության գրկում, ինչպես նաև իրեց պետության կամ նրա սահմաններից դուրս գտնվող առանձին հատվածներում[12]։ Այն կարող է արուցվել ինչպես բակտերիաներով, այնպես էլ վիրուսներով։ Քանի որ ճամբարային միջավայրում սանիտարահիգիենիկ վիճակը բավականին ցածր է, այն գրեթե մոտենում է զարգացող երկրներում տիրող վիճակին[13]։ Ջրի վերամշակումը, լավ հիգիենան և սպասքի նորմալ լվացումը այն հիմնական միջոցառումներն են, որնք նվազեցնում են փորլուծության առաջացման ռիսկը[38][39]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Giddings, SL; Stevens, AM; Leung, DT (March 2016). «Traveler's Diarrhea». The Medical Clinics of North America. 100 (2): 317–30. doi:10.1016/j.mcna.2015.08.017. PMC 4764790. PMID 26900116.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Leder, K (2015). «Advising travellers about management of travellers' diarrhoea». Australian Family Physician. 44 (1–2): 34–37. PMID 25688957. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին.
  3. Feldman, Mark (2015). Sleisenger and Fordtran's Gastrointestinal and Liver Disease: Pathophysiology, Diagnosis, Management (10th ed.). Elsevier Health Sciences. էջ 1924. ISBN 9781455749898. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Travelers' Diarrhea». cdc.gov. 2013 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին.
  5. 5,0 5,1 Ahmed, T; Bhuiyan, TR; Zaman, K; Sinclair, D; Qadri, F (2013 թ․ հուլիսի 5). «Vaccines for preventing enterotoxigenic Escherichia coli (ETEC) diarrhoea». The Cochrane Database of Systematic Reviews. 7 (7): CD009029. doi:10.1002/14651858.CD009029.pub2. PMID 23828581.
  6. «Health Information for Travelers to Singapore - Clinician view | Travelers' Health | CDC». wwwnc.cdc.gov. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  7. Diemert, D. J. (2006 թ․ հուլիսի 17). «Prevention and Self-Treatment of Traveler's Diarrhea». Clinical Microbiology Reviews. 19 (3): 583–594. doi:10.1128/CMR.00052-05. PMC 1539099. PMID 16847088.
  8. «Traveler's Diarrhea-Topic Overview». WebMD. 2013 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին. «Traveler's diarrhea is sometimes called by its more colorful names: Montezuma's revenge, Delhi belly, and Turkey trots.»
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 «Travelers' Diarrhea». Centers for Disease Control and Prevention. 2006 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 3-ին.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 «Travelers' diarrhea». safewateronline.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 6-ին.
  11. Ortega, Ynés R.; Sanchez, Roxana (2010). «Update on Cyclospora cayetanensis, a Food-Borne and Waterborne Parasite». Clinical Microbiology Reviews. 23 (1): 218–234. doi:10.1128/CMR.00026-09. PMC 2806662. PMID 20065331.
  12. 12,0 12,1 Zell SC (1992). «Epidemiology of Wilderness-acquired Diarrhea: Implications for Prevention and Treatment». J Wilderness Med. 3 (3): 241–9. doi:10.1580/0953-9859-3.3.241.
  13. 13,0 13,1 Hargreaves JS (2006). «Laboratory evaluation of the 3-bowl system used for washing-up eating utensils in the field». Wilderness Environ Med. 17 (2): 94–102. doi:10.1580/PR17-05.1. PMID 16805145.
  14. David R. Shlim, Understanding Diarrhea in Travelers. A Guide to the Prevention, Diagnosis, and Treatment of the World's Most Common Travel-Related Illness Արխիվացված 2008-05-24 Wayback Machine. CIWEC Clinic Travel Medicine Center, 2004.
  15. Luis Ostrosky-Zeichner, Charles D. Ericsson, Travelers' diarrhea. In Jane N. Zucherman, Ed., Principles and Practice of Travel Medicine, John Wiley and Sons, 2001. p.153 Google books preview Արխիվացված 2017-09-08 Wayback Machine
  16. Shlim, DR (2005 թ․ դեկտեմբերի 1). «Looking for evidence that personal hygiene precautions prevent traveler's diarrhea». Clinical Infectious Diseases. 41 Suppl 8: S531–5. doi:10.1086/432947. PMID 16267714.
  17. «Water Disinfection for Travelers - Chapter 2 - 2018 Yellow Book | Travelers' Health | CDC».
  18. National Advisory Committee on Microbiological Criteria for Foods: Requisite Scientific Parameters for Establishing the Equivalence of Alternative Methods of Pasteurization, USDA, 2004
  19. McGee, Harold (2011 թ․ օգոստոսի 23). «Bending the Rules on Bacteria and Food Safety». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link). Retrieved October 24, 2014.
  20. https://www.cdc.gov/healthywater/pdf/drinking/Backcountry_Water_Treatment.pdf
  21. Ultraviolet Light Disinfection in the Use of Individual Water Purification Devices. Technical Information Paper # 31-006-0211 U.S. Army Public Health Command Արխիվացված 2014-03-08 Wayback Machine, retrieved January 5, 2016.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 DuPont, HL; Ericsson, CD; Farthing, MJ; Gorbach, S; Pickering, LK; Rombo, L; Steffen, R; Weinke, T (2009). «Expert review of the evidence base for prevention of travelers' diarrhea». Journal of Travel Medicine. 16 (3): 149–60. doi:10.1111/j.1708-8305.2008.00299.x. PMID 19538575.
  23. Travelers' Diarrhea. The Travel Doctor Արխիվացված 2011-02-01 Wayback Machine Retrieved March 21, 2011.
  24. Adachi J, et al. Empirical Antimicrobial Therapy for Traveler's Diarrhea. Clinical Infectious Diseases; Vol. 31 Issue 4 (10/1/2000), p1079.
  25. DuPont, H (2007). «Therapy for and Prevention of Traveler's Diarrhea». Clinical Infectious Diseases. 45 (45 (Suppl 1)): S78–S84. doi:10.1086/518155. PMID 17582576.
  26. Jelinek T, Kollaritsch H (2008). «Vaccination with Dukoral against travelers' diarrhea (ETEC) and cholera». Expert Rev Vaccines. 7 (5): 561–7. doi:10.1586/14760584.7.5.561. PMID 18564011.
  27. World Health Organization. Enterotoxigenic Escherichia coli (ETEC). Արխիվացված 2012-05-15 Wayback Machine
  28. «World Health Organization. Shigellosis». who.int. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
  29. Rehydration drinks. EMedicineHealth.com. Արխիվացված 2014-08-19 Wayback Machine Retrieved August 18, 2014.
  30. De Bruyn G, Hahn S, Borwick A (2000). «Antibiotic treatment for travellers' diarrhoea». Cochrane Database of Systematic Reviews (3): CD002242. doi:10.1002/14651858.CD002242. PMID 10908534.
  31. «Travelers' Diarrhea». CDC (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  32. Sanders JW, Frenck RW, Putnam SD, և այլք: (August 2007). «Azithromycin and loperamide are comparable to levofloxacin and loperamide for the treatment of traveler's diarrhea in United States military personnel in Turkey». Clin. Infect. Dis. 45 (3): 294–301. doi:10.1086/519264. PMID 18688944.
  33. «Xifaxan label information» (PDF). Retrieved November 15, 2008.
  34. «Press Announcements - FDA approves new drug to treat travelers' diarrhea». www.fda.gov (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  35. «Disease Management Project - Missing Chapter». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  36. Diphenoxylate package insert. Drugs.com. Արխիվացված 2011-06-22 Wayback Machine Retrieved 2010-10-07.
  37. Steffen, R (2005 թ․ դեկտեմբերի 1). «Epidemiology of traveler's diarrhea». Clinical Infectious Diseases. 41 Suppl 8: S536–40. doi:10.1086/432948. PMID 16267715.
  38. Boulware, DR (2003). «Medical risks of wilderness hiking». American Journal of Medicine. 114 (March): 288–93. doi:10.1016/S0002-9343(02)01494-8. PMID 12681456.
  39. McIntosh, SE (2007). «Medical Incidents and Evacuations on Wilderness Expeditions». Wilderness and Environmental Medicine. 18 (Winter): 298–304. doi:10.1580/07-WEME-OR-093R1.1. PMID 18076301.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]