Ճանապարհորդների ծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճանապարհորդների ծառը Մադագասկարում

Ճանապարհորդների ծառ (լատ.՝ Ravenala madagascariensis), բանանազգիների ընտանիքի ծառանման բույս։ Բունը բարձր ճանապարհորդների ծառ է՝ մինչև 10 մ, տերևները խոշոր են, հովհարաձև դասավորված։ Տերևապատյանները երկար են և մեծ քանակությամբ ջուր են կուտակում, որը երբեմն օգտագործվում է խմելու համար (այստեղից էլ՝ «Ճանապարհորդների ծառ» անվանումը)։ Ծաղիկները հավաքված են հասկանման ծաղկաբույլում և փոշոտվում են թռչունների միջոցով։ Պտուղը հատապտուղ է, ձևով նման վարունգի։ Մադագասկար և Ռեյունյոն կղզիների էնդեմիկ բույս է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 66 CC-BY-SA-icon-80x15.png