Ճայթուկ
| Ենթակատեգորիա | pyrotechnic device, noisemaker | |
|---|---|---|
| Կիրառությունը | Խուլիգանություն, Նոր տարվա գիշեր | |
| Կազմված է | Պայթուցիկ նյութեր, fuse | |

Ճայթուկներ (չին. 爆竹, փինյին bàozhú) հաճախ պատրաստվում են երկար, շղթայաձև տեսքով, կոչվում են նաև «շղթայական ճայթուկներ»։
Ասվում է, որ սկզբում այս բառը նշանակել է այրվող բամբուկի հանգույցներ՝ առանց վառելանյութի։ Դրանք հիմնականում օգտագործվել են չար ոգիներին վանելու և չարից պաշտպանվելու նպատակով։ Ժամանակակից շրջանում դրանք հիմնականում կիրառվում են լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ։
Հրավառությունների և ճայթուկների սպառումն ունի հստակ սեզոնայնություն։ Որոշ արտադրող ընկերությունների կարծիքով՝ ընդհանուր սպառման մոտ 80%-ը կենտրոնացած է Գարնան տոնի՝ չինական Նոր տարվա ժամանակահատվածում։
Հրդեհների վտանգի և շրջակա միջավայրի պահպանության հետ կապված պատճառներով ճայթուկների օգտագործումը այժմ տարբեր երկրներում սահմանափակվել է[1][2][3]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճայթուկների ծագման վերաբերյալ տարածված մի վարկածի համաձայն՝ հին ժամանակներում ամեն տարի լուսնային օրացույցով տարվա վերջին գիշերը հայտնվում էր «Սի» (նաև կոչվել է «Նյան» հրեշ) անունով մի գազան[4]։ Այս հրեշին վախեցնելու համար մարդիկ իրենց տան դռան առջև այրում էին բամբուկի հանգույցներ։ Բամբուկի խոռոչում գտնվող օդը տաքանալով ընդարձակվում էր, առաջանում էր պայթյուն և բարձր ձայն, ինչի միջոցով էլ վանում էին Նյան հրեշին։ Հարավային Լյան դինաստիայի «Ծինչուի տարեգրական սովորույթներ» գրքում նշվում է. «Առաջին ամսվա առաջին օրը… աքաղաղի կանչից վեր կենալով… նախ բակում պայթեցնում էին բամբուկը՝ լեռների ու դաշտերի չար ոգիներին վանելու համար»[5]։
Պայթուցիկ նյութով պատրաստված ճայթուկների մասին ամենավաղ հիշատակումը հանդիպում է Մըն Յուանլաոյի «Արևելյան մայրաքաղաքի երազային ծաղկունքը» գրքում. «Հանկարծ հնչեց մի ձայն՝ ամպրոպի պես, դա կոչվում էր պայթուցիկ… հրավառությունը բարձր բոցավառվեց»[5]։«Մընլյան գրառումներում», «Ուլինի հին պատմություններում» և «Մայրաքաղաքի հիշարժան իրադարձություններում» նույնպես կան հիշատակումներ «պայթուցիկների» մասին։
16-րդ դարում Չինաստանում սկսեցին արտադրվել տարբեր տեսակի ճայթուկներ։ 1593 թվականին կազմված «Վանշուի զանազան գրառումներում» նշվում է. ձայն արձակող տեսակը կոչվում էր «ձայնային թնդանոթ», բարձր թռչողը՝ «կրակ», պայթյունային ձայնով տեսակը՝ «երեքաստիճան ալիք», ձայն չարձակող, բայց գետնի վրա պտտվողը՝ «երկրային մուկ», ծաղիկների կամ խոտաբույսերի ձև ունեցողը՝ «ծաղիկ», կավով փակվածը՝ «կավե կաթսա», իսկ թղթով փաթեթավորվածը՝ «ծաղկաման»[6]։ Գիտնական Ջոզեֆ Նիդհեմը ենթադրում էր, որ երկրորդ տեսակը՝ «կրակով բարձրացող»-ը, հավանաբար հրթիռ է եղել, իսկ «երկրային մուկ»-ը կարևոր նշանակություն է ունեցել և հնարավոր է՝ հանդիսացել է նախնական հրթիռային շարժիչ։ «Ցիդոնի վայրենի լեզու» գրքում ևս նշվում է, որ «երկրային մուկ» տեսակի հրավառությունը թռչել է կայսրուհու ոտքերի մոտ, ինչի հետևանքով նա խիստ սարսափել է[5]։
Օգտագործումը տարբեր վայրերում և իրավական կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև ճայթուկները հանդիսանում են ավանդական տոնակատարությունների մի մասը, դրանց օգտագործումը տարիների ընթացքում բազմաթիվ զոհերի և վնասվածքների պատճառ է դարձել։ Ամեն տարի գրանցվում են դեպքեր, որոնց հետևանքով օգտագործողները կորցնում են տեսողությունը, դառնում հաշմանդամ կամ ստանում այլ վնասվածքներ, հատկապես այն տոների ժամանակ, երբ ավանդաբար ընդունված է ճայթուկներ պայթեցնել, օրինակ՝ չինական լուսնային Նոր տարվա ընթացքում։ Այդ պատճառով շատ երկրների կառավարություններ սահմանել են ճայթուկների վաճառքի և օգտագործման լիակատար արգելքներ կամ արգելել են դրանց կիրառումը փողոցներում։ Այս արգելքները հիմնականում պայմանավորված են անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության նկատառումներով։
Այս կարգավորումները նաև պահանջում են ստանալ տեղական իշխանությունների թույլտվություն և, կախված օգտագործվող ճայթուկների տեսակից, համապատասխան հաստատումների ձեռքբերում տեղական կառույցներից (օրինակ՝ ծովային կամ ավիացիոն մարմիններից), ինչպես նաև որոշակի շառավղում գտնվող հիվանդանոցներից, դպրոցներից և այլ հաստատություններից։
Չինաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում 1966-ից 1976 թվականներին՝ Մշակութային հեղափոխության ժամանակաշրջանում, կիրառվել է հրավառությունների և ճայթուկների խիստ արգելք։ «Չորս հնությունների դեմ պայքարի․ 1.հին գաղափարները,2.հին մշակույթը,3.հին սովորույթները,4.հին սովորությունները» շարժման շրջանակում առաջ քաշվեց «հեղափոխականացված Գարնան տոն» գաղափարը․ «Գարնան տոնին չէր թույլատրվում տուն վերադառնալ, չէր թույլատրվում հարգանքի տուրք մատուցել նախնիներին, չէր թույլատրվում ասել «Մաղթում եմ ձեզ բարգավաճում», այլ պետք էր ասել «Թող այս տարի տեսնեք նախագահ Մաոյին», և չէր թույլատրվում ճայթուկներ պայթեցնել»[7][8][9]։ Մաո Ցզեդունի մահից հետո «հեղափոխականացված Գարնան տոնի» շարժումը ավարտվեց։
Սինցզյանի Իլի շրջանում տասներկուամյա մի տղա Գարնան տոնի ընթացքում հանդիսասրահում ճայթուկ էր պայթեցրել և անզգուշաբար հրդեհել էր Մաո Ցզեդունի հիշատակի համար դրված ծաղկեպսակը, որը արտադրական-շինարարական կորպուսի պաշտոնյաները երկար ժամանակ չէին համարձակվում հեռացնել։ Արդյունքում տեղի ունեցավ 1977 թվականի Իլիի 61-րդ դաշտային ստորաբաժանման հրդեհը, որի հետևանքով մահացավ 694 մարդ,որոնցից ավելի քան հինգ հարյուրը՝ ուսանողներ, 161-ը դարձավ հաշմանդամ[10][11]։
Չինաստանի մայրցամաքային տարածքում ճայթուկների արգելքի մասին իրավական ակտերը վաղուց են գոյություն ունեցել։ Դեռևս 1907 թվականին Ցին դինաստիայի Տյանցզինի ոստիկանական գլխավոր վարչությունը հրապարակել էր համապատասխան արգելք[12]։ 20-րդ դարի 1990-ականներին մայրցամաքային Չինաստանի տարբեր շրջաններում ևս սկսեցին ընդունվել համապատասխան օրենքներ և կարգավորումներ[13],սակայն դրանք երկար ժամանակ խիստ կերպով չէին կիրառվում։
2011 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի դեսպանատունը Չինաստանում, դեսպան Գարի Լոքի հանձնարարությամբ, հրապարակեց դեսպանատան կողմից չափված օդի PM2.5 մասնիկների խտության տվյալները, ինչից հետո օդի աղտոտվածության լրջությունը լայնորեն գիտակցվեց չինական հասարակության կողմից։ Թեև հրավառությունների և ճայթուկների պատճառած PM2.5 աղտոտվածության բաժինը համեմատաբար փոքր է, տեղական իշխանությունները դրանք արգելեցին նաև այդ հիմնավորմամբ։ Շանհայում 2016 թվականի հունվարի 1-ից արգելվեց հրավառությունների և ճայթուկների կիրառումը քաղաքի արտաքին օղակաձև ճանապարհի ներսում[14]։ 2023 թվականի հունվարի 17-ին հրապարակվեց Դաչեն շրջանի ծանուցումը, որով ամբողջ շրջանի տարածքում արգելվեց հրավառությունների արտադրությունը, պահեստավորումը, փոխադրումը, վաճառքը և կիրառումը։[15]։
2023 թվականի լուսնային Նոր տարվա ընթացքում որոշ քաղաքացիներ կարծիք հայտնեցին, որ չափազանց խիստ արգելքները թուլացնում են Գարնան տոնի մթնոլորտը, և զանգվածաբար դուրս եկան փողոցներ՝ հրավառություններ իրականացնելու, ինչի արդյունքում հասարակական քննարկում սկսվեց արգելքների մեղմացման վերաբերյալ[16][17]։։ Որոշ շրջաններում «լիակատար արգելքը» փոխարինվեց «սահմանափակ թույլտվությամբ»[18]։ Դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովրդական կոնգրեսի օրենսդրական աշխատանքների հանձնաժողովը հայտարարեց, որ հրավառությունների լիակատար արգելքը իրավաչափ չէ, և տեղական իշխանությունները պետք է վերանայեն համապատասխան արգելքները[19]։
Թայվան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիներին Թայվանի տարբեր շրջաններում փուլ առ փուլ ընդունվել են օրենքներ, որոնք արգելում են ուշ գիշերը կամ քաղաքային տարածքներում հրավառությունների գործածումը։ Սակայն այն ժամանակահատվածներում և վայրերում, որտեղ դրանց գործածումը չի թույլատրվում, հրավառությունների իրականացումը բավական տարածված երևույթ է։ Բացի այդ, Թայվանում տարածքային ընտրությունների թեկնածուները (հատկապես Թայփեյ քաղաքից դուրս) նախընտրական քարոզարշավի ընթացքում սովորաբար օգտագործում են ճայթուկներ՝ աղմուկ ու տպավորիչ մթնոլորտ ստեղծելու համար։
Մակաո
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրավառությունների կիրառումը Մակաոյում նախկինում բազմաթիվ հրդեհների պատճառ է դարձել՝ որի հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ, ինչպես նաև աղմուկի խնդիրներ։ Այդ պատճառով կառավարությունը դրանք օրենքով արգելել է և սահմանել, որ հրավառություններ կարելի է իրականացնել միայն հատուկ նախատեսված տարածքներում[20]։
Հոնկոնգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում Հոնկոնգում բնակիչներին թույլատրվում էր տոնական օրերին հրավառություններ և ճայթուկներ օգտագործել։ Սակայն 1967 թվականի ցույցերի ընթացքում ձախակողմյան կոչվող կազմակերպությունները նախաձեռնել են մի շարք ռումբային հարձակումներ[21]։։ Ձախակողմյան կազմակերպությունները հրավառությունների նյութերը և քարահանքերի պահեստներից գողացված պայթուցիկ նյութերն ու պայթեցման սարքերը օգտագործել են ինքնաշեն ռումբեր պատրաստելու համար։ Ռումբային հարձակումների հետևանքով զոհվել են մի շարք անմեղ քաղաքացիներ[22]։ Դրա արդյունքում Հոնկոնգի կառավարությունը 1967 թվականի սեպտեմբերին արտակարգ դրության հիման վրա ընդունել է «1967 թվականի արտակարգ միջոցառումներ կանոնակարգը», որով արգելվել է բնակիչների կողմից հրավառությունների և ճայթուկների օգտագործումը, ինչպես նաև պարտադրվել է հանձնել իրենց մոտ եղած հրավառությունները[23]։։ Բացի այդ, պայթուցիկ նյութեր պահելու արտոնագիր ունեցող 88 շինարարական պահեստներին ցուցում է տրվել պայթուցիկները տեղափոխել պետական պահեստներ[24]՝ ռումբային հարձակումները կանխելու նպատակով[25]։ Այդ ժամանակից ի վեր արդյունաբերական և ինժեներական նպատակներով պայթուցիկ նյութերի օգտագործումը ենթարկվել է խիստ վերահսկողության, իսկ բնակիչների կողմից հրավառությունների օգտագործումը նույնպես չի թույլատրվել։ Սակայն ավանդական տոնական օրերին, հատկապես լուսնային Նոր տարվա ընթացքում, Նոր տարածքների գյուղական շրջաններում՝ Թյուն Մուն, Յուեն Լոնգ, Շա Թին, Թայ Պո, Շեունգ Շույ, Ֆան Լինգ, Շա Թաո Կոկ և Լանտաո կղզու գյուղերում, շարունակում են արձանագրվել հրավառություններ պահելու և գործածելու ապօրինի դեպքեր։
1998 թվականին Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարությունը կրկին օրենք է ընդունել, որով արգելվել է ցանկացած անձի կողմից հրավառություններ կամ ճայթուկներ պահելը, սակայն Նոր տարածքների գյուղական բնակավայրերում արգելքը անտեսելու դեպքերը շարունակվել են։ Հոնկոնգի ոստիկանությունը հասարակության կողմից քննադատության է ենթարկվել Նոր տարածքների գյուղերում խիստ իրավապահ միջոցներ և ձերբակալություններ չկիրառելու համար[26]։
Վիետնամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիետնամում բազմիցս տեղի են ունեցել ճայթուկների գործածման հետևանքով առաջացած մահվան և վնասվածքների դեպքեր։ Այդ պատճառով Վիետնամի կառավարությունը 1995 թվականից արգելել է ճայթուկների արտադրությունը, առքուվաճառքը, փոխադրումը, պահեստավորումը և գործածումը։ Կենտրոնական կառավարությունը տեղական իշխանություններից պահանջել է խիստ համագործակցություն, սակայն արգելքի կիրառումը մշտապես անբավարար արդյունավետություն է ունեցել[27]։ Տեղացիների խոսքով՝ ճայթուկները հիմնականում մաքսանենգ ճանապարհով ներմուծվում են Չինաստանից հատվածից։ Վիետնամի սահմանապահ ծառայությունը ևս հայտնաբերել է ապօրինի ներմուծված ճայթուկներ։ 2016 թվականին մաքսանենգ խմբերի դեմ իրականացված գործողություններից մեկի ընթացքում կառավարությունը առգրավել է Չինաստանից մաքսանենգ ճանապարհով ներմուծված 1,5 տոննա պայթուցիկ ճայթուկ և հրավառություն[28]։
Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգների և տարածքների մեծ մասում հրավառությունների և ճայթուկների գործածումը անօրինական է, եթե այն չի հաստատվել և չի իրականացվում արտոնագիր ունեցող հրավառության մասնագետի մասնակցությամբ[29][30]։ Թասմանիայի նահանգում և Հյուսիսային տարածքում թույլատրվում է ճայթուկների օգտագործումը՝ նախապես ստացված թույլտվության դեպքում (կախված կոնկրետ ամսաթվից)։ Հյուսիսային տարածքում հուլիսի 1-ին նշվող Տարածքի օրը թույլատրվում է ճայթուկների գործածումը առանց հատուկ թույլտվության[31]։
Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադայում ճայթուկները թույլատրելի չեն «Պայթուցիկ նյութերի մասին» օրենքով։ Դրանց արտադրությունը, ներմուծումը, պահումը, փոխադրումը և պահեստավորումը Կանադայում համարվում են անօրինական[32]։
Խորվաթիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորվաթիայում ճայթուկների օգտագործումը կարգավորվում է «Պայթուցիկ նյութերի և դրանց արտադրության ու վաճառքի մասին» օրենքով (խորվաթերեն՝ Zakon o eksplozivnim tvarima te proizvodnji i prometu oružja)։
Ըստ այդ օրենքի՝ հրավառությունները և ճայթուկները բաժանվում են երեք կատեգորիայի։ Առաջին կատեգորիայի հրավառությունները ցածր ռիսկային են, ունեն աննշան աղմուկ և նախատեսված են սահմանափակ տարածքներում, այդ թվում՝ բնակելի տարածքներում օգտագործելու համար։ Երկրորդ և երրորդ կատեգորիայի հրավառությունները միջին և բարձր ռիսկային են, ունեն միջինից բարձր աղմուկ և նախատեսված են բացօթյա սահմանափակ տարածքներում և մեծ բաց տարածքներում օգտագործելու համար։
Առաջին կատեգորիայի հրավառությունները տարվա ընթացքում կարելի է վաճառել սովորական խանութներում և թերթավաճառ կետերում՝ 14 տարեկանից բարձր անձանց։ Երկրորդ և երրորդ կատեգորիայի հրավառությունները կարող են վաճառվել միայն ամեն տարի դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 1-ը՝ զենքի վաճառքի կետերում և արտոնագրված խանութներում՝ 14 տարեկանից բարձր անձանց (երկրորդ կատեգորիա) կամ 18 տարեկանից բարձր անձանց (երրորդ կատեգորիա)։ Երկրորդ և երրորդ կատեգորիայի հրավառությունները թույլատրվում է գործածել միայն դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 1-ը[33]։ 1993 թվականից ի վեր ամեն տարի դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 8-ը Խորվաթիայի ոստիկանությունը իրականացնում է «Խաղաղություն և բարօրություն» գործողությունը՝ հրավառությունների գործածման հետևանքով առաջացող վնասվածքներն ու հասարակական կարգի խախտումները կանխելու նպատակով։
Առանց թույլտվության հրավառություններ օգտագործելու դեպքում ֆիզիկական անձինք ենթարկվում են 1,000-ից մինչև 15,000 խորվաթական կունա (մոտավորապես 135-ից 2,035 եվրո) տուգանքի, իսկ իրավաբանական անձինք՝ 10,000-ից մինչև 80,000 կունա (1,355-ից 10,850 եվրո) տուգանքի։ Եթե հրավառությունները օգտագործում է 14 տարեկանից ցածր երեխա, ապա նրա օրինական խնամակալը ենթարկվում է 1,000-ից մինչև 3,000 կունա (135-ից 405 եվրո) տուգանքի[34]։
Չեխիայի հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեխիայի Հանրապետությունում ճայթուկները օրինական են։ Մինչև 5 գրամ փայլատակող վառոդ պարունակող ճայթուկները կարող են գնել 21 տարեկանից բարձր անձինք։ Ավելի մեծ հզորություն ունեցող ճայթուկների դեպքում (մինչև 100 գրամ վառոդ պարունակող) պահանջվում է հատուկ թույլտվություն։
Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայում հրավառություններն ու ճայթուկները դասակարգված են ըստ կարգերի։ Որոշ տեսակներ թույլատրվում է օգտագործել միայն չափահասներին (18 տարին լրացած անձանց) և մասնավոր վաճառքի համար հասանելի են միայն Նոր տարվա նախօրեի նախորդ երեք օրերին և հենց Նոր տարվա օրը (այլ օրերին դրանց օգտագործման համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն)։ Այլ տեսակների համար նման սահմանափակումներ չկան։
Այնուամենայնիվ, Գերմանիայի կառավարությունը խորհուրդ չի տալիս 12 տարեկանից ցածր երեխաներին օգտագործել հրավառություններ և առաջարկում է, որ մեծահասակները վերահսկեն անչափահասների կողմից դրանց օգտագործումը։ Հրավառությունների որոշ տեսակներ թույլատրվում է օգտագործել միայն մասնագետներին։
Ֆինլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինլանդիայում թույլատրվում են միայն այն ճայթուկները, որոնք օգտագործողի համար պարունակում են առավելագույնը 0,95 գրամ սև վառոդ։ 1996 թվականից ուժի մեջ է մտել ավելի մեծ չափերի հրավառությունների արգելքը։ Դրանից առաջ միջին չափի «չինական պայթուցիկները» (kiinanpommi կամ kiinari) և մեծ չափի «թնդանոթի գնդակները» (tykinlaukaus կամ tykäri) դարձել էին էժան և լայնորեն տարածված ապրանքներ։ Երեխաները հաճախ դրանք օգտագործում էին տոնակատարություններից հետո, ինչի հետևանքով տեղի էին ունենում բազմաթիվ դժբախտ պատահարներ[35]։
Հնդկաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանում ճայթուկները հեշտությամբ հասանելի են և օգտագործվում են տոնական միջոցառումների ժամանակ։ Դրանց գնման և օգտագործման գործընթացը օրինական է։ 18 տարին լրացած անձինք կարող են դրանք գնել առանց հատուկ թույլտվության։
Դաշահրա և Դիվալի տոների ժամանակ հրավառությունները Հնդկաստանի բազմաթիվ շրջաններում համարվում են ավանդական ընտանեկան զբաղմունք[36]։ Մարդիկ հրավառություններ են կազմակերպում իրենց տների հարևանությամբ և փողոցներում։ Բացի այդ, քաղաքներն ու համայնքները կազմակերպում են նաև հանրային հրավառության ցուցադրություններ։
Այս սովորույթը, հավանաբար, սկիզբ է առել 1400 թվականից հետո, երբ վառոդը Հնդկաստանում սկսեց կիրառվել ռազմական նպատակներով, և այնուհետև լայն տարածում գտավ Հնդկական ենթամայրցամաքում[37]։
19-րդ դարում Հնդկաստանի առաջին հրավառության գործարանը հիմնադրվել է Կալկաթայում[38]։
Ամեն տարվա հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Փենջաբ և Հարյանա նահանգների ֆերմերները այրում են բերքի մնացորդները, ինչը հաճախ տեղի է ունենում քամու բացակայության պայմաններում։ Արդյունքում Դելիում օդի աղտոտվածությունը շարունակաբար աճում է և վերջին տարիներին դարձել է լուրջ խնդիր[39]։ Դիվալիի ճայթուկները ևս խորացնում են աղտոտվածությունը։ 2017 թվականի հոկտեմբերին Գերագույն դատարանը հայտարարեց Դելիում ճայթուկների օգտագործման արգելքի մասին։ Արդյունքում ոլորտի ներկայացուցիչները հայտարարեցին, որ կրելու են շուրջ 10 միլիարդ ռուփիի վնաս և հնարավոր են աշխատատեղերի կրճատումներ[40]։
2020 թվականին Հնդկաստանի Ազգային կանաչ տրիբունալը հայտարարեց ազգային մայրաքաղաքային տարածքում ճայթուկների վաճառքի և օգտագործման արգելքի մասին, որից հետո Գիտության և արդյունաբերական հետազոտությունների խորհուրդը մշակեց «կանաչ ճայթուկներ», որոնք օգտագործում են ավելի մաքուր հումք։ Հնդկաստանի մի շարք նահանգներ կամ ամբողջությամբ արգելել են ճայթուկների օգտագործումը, կամ սահմանափակել են դրանց օգտագործման ժամանակը, աղմուկի մակարդակը և տեսակները (պարտադիր դարձնելով ավելի քիչ աղտոտող տեսակների կիրառումը)[41]։ Այնուամենայնիվ, 2020 թվականի Դաշահրա և Դիվալի տոների ընթացքում բազմաթիվ մարդիկ շարունակեցին ճայթուկներ օգտագործել տոնելու համար։ Տոնակատարություններից անմիջապես հետո Դելիի օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած անվտանգ մակարդակը 9 անգամ[39]։
Աարատրիկա Բհաումիկը «livelaw.in» կայքում անդրադարձել է Կալկաթայի դատարանի կողմից 2021 թվականի Դաշահրա և Դիվալի տոների ընթացքում Արևմտյան Բենգալիայում ճայթուկների (ներառյալ «կանաչ» տեսակների) կիրառման արգելքին։ Արգելքը տարածվել է նաև տարվա մյուս բոլոր տոների վրա, այդ թվում՝ Չհաթ փառատոնի, Կալիի փառատոնի, Գուրու Նանակի ծննդյան օրվա, Սուրբ Ծննդյան և Նոր տարվա[42]։
Ինդոնեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարնան տոնի ժամանակ Ինդոնեզիայում հանրային վայրերում սովորաբար արգելվում է հրավառությունների և ճայթուկների օգտագործումը, հատկապես այն շրջաններում, որտեղ չինական ծագում չունեցող բնակչությունը մեծամասնություն է կազմում՝ երկու համայնքների միջև հնարավոր բախումները կանխելու նպատակով։ Սակայն կան նաև բազմաթիվ բացառություններ․ Ջակարտա և Մեդան քաղաքների նման բազմազգ և մշակութային առումով ավելի հանդուրժող քաղաքային տարածքներում ճայթուկների օգտագործումը օրինական է։
Փոխարինող միջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ որոշ վայրերում հրավառությունների և ճայթուկների օգտագործումն արգելված է, որոշ ընտանիքներ նախընտրում են ավանդական վառոդով ճայթուկների փոխարեն կիրառել էլեկտրոնային ճայթուկներ, որոնք ստեղծում են նմանատիպ ձայնային և լուսային ազդեցություն և կարող են բազմակի օգտագործվել։ Սակայն, քանի որ էլեկտրոնային ճայթուկների արտադրության ոլորտում բացակայում են միասնական ստանդարտներն ու տեխնիկական նորմերը, շուկայում հայտնվել են անորակ արտադրանքներ, որոնք դարձել են հրդեհների պատճառ և առաջացրել են ավանդական ճայթուկներին ոչ բնորոշ ՝ էլեկտրահարման վտանգ[43]։ Բացի այդ, հրավառություններ օգտագործողները հաճախ չեն պահպանում համապատասխան օրենքներն ու կանոնակարգերը և չեն հետևում անվտանգության կանոններին, ինչի հետևանքով առաջանում են հրդեհներ, պայթյուններից վնասվում են դռների և պատուհանների ապակիները, ինչպես նաև վնասվածքներ են ստանում ինչպես հրավառություն իրականացնող անձինք, այնպես էլ դիտորդները։ Կան նաև մարդիկ, որոնք բջջային հեռախոսներով կամ այլ սարքերով վերարտադրում են հրավառությունների ձայները՝ «ճայթուկի մեկ պայթյունով հին տարուն հրաժեշտ տալու» խորհրդանշական ազդեցությունը ստանալու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «烟花爆竹安全管理条例(国务院令第455号)_中华人民共和国中央人民政府门户网站». www.gov.cn. Վերցված է 2026-02-11-ին.
- ↑ «New Taipei City reminds residents of fireworks ban - Taipei Times». www.taipeitimes.com. 2023-01-04. Վերցված է 2026-02-11-ին.
- ↑ «Fireworks Business Guidance». U.S. Consumer Product Safety Commission (անգլերեն). Վերցված է 2026-02-11-ին.
- ↑ «农历新年—CLB201SL». Padlet (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018-09-19-ին. Վերցված է 2018-09-19-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 李约瑟. 《中国科学技术史》 卷五册七《军事技术:火药的史诗》. 科学出版社.
- ↑ 顾禄 (1986). 来新夏 (ed.). 清嘉录. 上海: 上海古籍出版社.
- ↑ «不准放鞭炮不准滚龙舞狮:四十多年前的革命化春节». 山西日报. 2013-02-28. էջ C4. Արխիվացված օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-04-ին – via 鳳凰歷史.
- ↑ 向显桃 (2015). «知青的革命化春节». 文史博览 (1). Արխիվացված օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-04-ին.
- ↑ 胡伟祖 (2017-01-30). «我们曾经历的"革命化"春节». 解放日报. Արխիվացված օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-04-ին.
- ↑ «一九七七年 六十一团那场大火». 伊犁晚报. 2007年2月26日. էջ B06版. Արխիվացված է օրիգինալից 2014-09-14-ին. Վերցված է 2013-02-22-ին.
- ↑ 西夫 (1995). «694条生命化为灰烬——一场没有公开报道的特大火灾». 新世纪 (4). Արխիվացված օրիգինալից 2023-01-04-ին. Վերցված է 2023-01-04-ին.
- ↑ «史海钩沉:中国百年禁放鞭炮史 天津打响第一枪_文化_新浪网». news.sina.com.cn. Վերցված է 2026-02-11-ին.
- ↑ «广州市销售燃放烟花爆竹管理规定». 广州人大 (Chinese (China)). 1991-08-23. Վերցված է 2026-02-11-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «上海禁燃第二年:零燃放背后的移风易俗,放鞭炮淡出市民视线». Արխիվացված օրիգինալից 2018-02-15-ին. Վերցված է 2021-02-17-ին.
- ↑ «河北一派出所烟花取样时发生爆炸,4个月前当地曾发文禁止经营烟花爆竹-大河新闻». 大河报官网-河南首家重点综合性媒体网站 (չինարեն). 2023-05-27. Արխիվացված օրիգինալից 2023-05-27-ին. Վերցված է 2023-05-27-ին.
- ↑ «多管齐下,让烟花爆竹"限放"有效落地». 中国经济网. Արխիվացված օրիգինալից 2023-01-02-ին. Վերցված է 2022-12-30-ին.
- ↑ 大众日报客户端. «济南市政协委员建议:烟花爆竹应由"禁放"改为"限放"». 上游新闻. Արխիվացված օրիգինալից 2022-12-30-ին. Վերցված է 2022-12-30-ին.
- ↑ «多地不再全面禁放烟花,经销商现金蹲守抢货». 中新经纬. 第一财经. 2023-01-18. Արխիվացված օրիգինալից 2023-01-23-ին. Վերցված է 2023-01-23-ին.
- ↑ «全国人大法工委:全面禁燃烟花爆竹不合法,地方需修改禁燃令». news.sina.cn (չինարեն). 2023-12-27. Արխիվացված օրիգինալից 2023-12-27-ին. Վերցված է 2023-12-27-ին.
- ↑ «燒串炮仗的小史:澳門人為甚麼只能在燃放區燒爆竹?». www.macaumemory.mo. Վերցված է 2026-02-11-ին.
- ↑ «「67暴動」的恐怖主義根源(上)». 眾新聞. 2017-05-05. Արխիվացված է օրիգինալից 2021-07-03-ին.
- ↑ «十八歲學生唐德明之死». 眾新聞. 2018-05-26. Արխիվացված է օրիգինալից 2021-06-29-ին. Վերցված է 2023-01-01-ին.
- ↑ «市民支持政府措施 繳出爆竹逾一百噸 鑛務處長感謝市民合作完成任務». 華僑日報. No. 第5頁. 1967-09-12. Արխիվացված օրիգինալից 2023-04-03-ին. Վերցված է 2023-04-03-ին.
- ↑ «炸藥移存政府倉 八十八家私家倉所存者已全數移去 礦場及承商有困難可向礦務處接洽». 華僑日報. No. 第5頁. 1967-08-22. Արխիվացված օրիգինալից 2023-04-03-ին. Վերցված է 2023-04-01-ին.
- ↑ «誰讓他們變暴徒? 六七暴動與工聯會». 蘋果日報. 果靈聞庫. 2018-03-08. Արխիվացված օրիգինալից 2021-08-29-ին. Վերցված է 2023-07-18-ին.
- ↑ «爆竹一聲除舊歲 新年犯法無人理?». 2019-02-04. Արխիվացված օրիգինալից 2021-08-01-ին.
- ↑ «越南禁放鞭炮 成效不彰». 中央通訊社. 2016-02-16. Արխիվացված օրիգինալից 2024-03-01-ին. Վերցված է 2024-02-24-ին.
- ↑ «越南查获藏匿1.5吨走私中国花炮窝点». 2916-01-18. Արխիվացված օրիգինալից 2024-02-24-ին. Վերցված է 2024-02-24-ին.
- ↑ «Don't risk lives by using illegal fireworks - WorkSafe». Work Safe Victoria. 2017-12-27. Վերցված է 2020-11-15-ին.
- ↑ «Fireworks». SafeWork NSW (ավստրալիական անգլերեն). 2018-08-17. Վերցված է 2020-11-15-ին.
- ↑ «Disposal of shopgoods fireworks». NT Work Safe. 2020-10-13. Վերցված է 2020-11-15-ին.
- ↑ «Authorization Guidelines for Consumer and Display Fireworks». Արխիվացված է օրիգինալից 2013-06-05-ին.
- ↑ «Zakon o eksplozivnim tvarima te proizvodnji i prometu oružja». narodne-novine.nn.hr.
- ↑ «Kazne za pirotehnička sredstva i do 80.000 kuna».
- ↑ «Entisajan ilotulitteet tekivät pahimmillaan karmeaa jälkeä – nämä räjähteet eivät enää kuulu uudenvuoden juhlintaan». Yle Uutiset. 2014 թ․ դեկտեմբերի 31.
- ↑ «Til oil bath marks Chhoti Diwali celebrations». The Times of India. 2013 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «A brief and crackling history of fireworks in India». The Indian Express. 2020 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «A brief and crackling history of fireworks in India». The Indian Express. 2020 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2021-12-18-ին.
- ↑ 39,0 39,1 «Northern India chokes on toxic smog day after Diwali festival». CNN. Reuters. 2020 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «SC ban on firecrackers: Industry stares at Rs 1,000-crore loss, layoffs». hindustantimes.com/. 2017-10-09. Վերցված է 2017-10-09-ին.
- ↑ «What are green firecrackers? All you need to know». Hindustan Times (անգլերեն). 2020-11-13. Վերցված է 2026-02-18-ին.
- ↑ Bhaumik, Aaratrika (2021-10-29). «Calcutta High Court Bans Firecrackers In West Bengal During Diwali & Other Festivals». www.livelaw.in. Վերցված է 2021-10-29-ին.
- ↑ 苑广阔 (2018-02-05). «不能任由"电子鞭炮"野蛮生长». 新快报. Արխիվացված օրիգինալից 2021-01-09-ին. Վերցված է 2018-05-17-ին.